Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանային նոր «աշխարհագրություն» է գծվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացները, պտտվելով ի շրջանս յուր, անընդհատ նոր իրողությունների առաջ է կանգնեցնում։ Այսօր հայ-ադրբեջանական հարաբերությունները մի յուրահատուկ փակուղի են հիշեցնում, որտեղից դուրս գալու համար բավական պրոֆեսիոնալ վարորդ է հարկավոր, որը, ցավոք, հայկական պետականությունը չունի, դրա փոխարեն կա մարդ, ով ցանկացած պահի ու ցանկացած գնով պատրաստ է հպատակվել ադրբեջանա-թուրքական տերերին։ Նշենք, որ հայ-ադրբեջանական հարցերով աննախադեպ ակտիվություն է դրսևորում հավաքական Արևմուտքը, որն, իհարկե, ունի սեփական օրակարգը, որն էլ փորձում է ամեն գնով օր առաջ կյանքի կոչել։ Խոսքն, իհարկե, ոչ մի աղերս չունի, այսպես կոչված,  «հայկական շահի» կամ «բարեկամ» լինելու մասին, այստեղ թիվ մեկ հարցը ՌԴ ֆակտորի հնարավոր զրոյացումն է։

Այս ամենին զուգահեռ, ինչքան էլ Ալիևը խոսի հայ-ադրբեջանական բանակցություններում ամերիկյան դերակատարման նվազեցման կամ նույնիսկ դադարեցման հեռանկարի մասին, միևնույնն է, փաստը մնում է փաստ՝ Նիկոլի աշխատակազմի և Ալիևի վարչակազմի համատեղ հայտարարությունն ընդունվել է անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյմս Օ՛Բրայենն այցելել էր Բաքու։

Ըստ էության, դիվանագետի Ադրբեջան մեկնելու նպատակները հստակ էին նշված՝ նպաստել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առաջընթացին ու Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորմանը։ Ու, չնայած ընդամենն օրեր առաջ Ալիևն ու Փաշինյանը խոսում էին երկու երկրների հարաբերություններում առաջացած նոր խնդիրների և անվստահության, ինչպես նաև բանակցային գործընթացի դանդաղման ու նույնիսկ կասեցման մասին, միևնույն է, Բրայենի այցը բավական էր, որպեսզի «սառույցը տեղից շարժվի»։ Ավելին, երկու կողմերի համատեղ հայտարարությունն այնքան անսպասելի էր, որ նույնիսկ կասկած է առաջանում, թե որքանով էին Փաշինյանն ու Ալիևը տեղյակ, որ նման համաձայնության պիտի գան միմյանց հետ։ Այդ կասկածներն ավելի են շատանում, երբ հետևում ենք Ալիևի ու Փաշինյանի՝ արդեն հրապարակված հայտարարությունից հետո ասված խոսքերին։

ԱՄՆ ազդեցությունը թե՛ Հայաստանի և, թե՛ Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա միանշանակ է։ Ինչպես նաև միանշանակ է, որ արցախյան հարցում տեղի ունեցող զարգացումներն այլևս դուրս են Ալիևի ու Փաշինյանի վերահսկողության տիրույթից։ Երկուսն էլ դա լավ գիտեն և փորձում են չհատել ավելի մեծ տերությունների կողմից գծված այն սահմանները, որոնցից այն կողմ հարցականի տակ կդրվի իրենց ճակատագիրը։

Իսկ մեծ տերությունները զբաղված են իրենց համար ավելի կարևոր նշանակություն ունեցող հարցերով։ Արցախյան հիմնախնդիրը նրանց համար դեռևս առաջնային նշանակություն չունի։ Հարավային Կովկասում խնդիրները կարգավորելու հերթը նրանց համար ամենավերջինն է։ Մինչ այդ Ուկրաինայի խնդիր գոյություն ունի, Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի, Չինաստանի և այլն։ Սա չի նշանակում, որ լուծումները կուշանան։ Բայց նշանակում է, որ միայն Հարավային Կովկասի համար առանձին լուծում չի լինելու։ Միակ որոշումը, որն այս պահին կա մեր տարածաշրջանի հետ կապված, այն է, որ Արցախում պետք է հայեր բնակվեն։ Ընդ որում, սրա հետ համակարծիք են թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը, թե՛ Բրյուսելը։ Հակասությունները միայն հայերի վերադարձի մեխանիզմներին և հետագա անվտանգության երաշխիքներին են վերաբերվում։ Այս հարցերում աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի։

Փորձենք հասկանալ, թե ինչ վախեր ունի Ալիևը, հնարավոր հետագա գործընթացներից․ ակնհայտ է, որ վերջինս, հստակ հասկանալով, որ հայերի վերադարձի հարցն ուշ թե շուտ դրվելու է իր առջև, փորձում է որոշակի նախապատրաստական աշխատանքներ տանել և հնարավորինս ապահովագրել իրեն դժվար զարգացումներից։ Ավելին, նշված խնդրի լուծմանն ուղղված Ալիևի քաղաքականությունը մի քանի պարզ քայլերից է բաղկացած։ Նախ և առաջ նա փորձում է ամեն ինչ անել, որպեսզի արցախցիների մի մասը վերադառնա Ստեփանակերտ, բայց նրանց թիվը չգերազանցի մի քանի հազարը։ Այսինքն, որպեսզի Արցախում այնքան հայեր բնակվեն, որ մի կողմից նա կարողանա հայտարարել, թե հայերի վերադարձի հարցը լուծված է, մյուս կողմից էլ՝ վերադարձած հայերը խնդիր չդառնան Ադրբեջանի համար։ Ի դեպ, Ալիևի վարչակազմն արդեն սկսել է ակտիվ աշխատել այս ուղղությամբ։

Երկրորդ առանցքային դրվագն այն է, որ հայերի Արցախ վերադառնալու խնդրին զուգահեռ քաղաքական օրակարգ են բերում նաև ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու անհրաժեշտությունը։ Գուցե ընթերցողի համար տարօրինակ հնչի, բայց այս հարցում Ալիևի հիմնական և կարևորագույն դաշնակիցը Նիկոլն է ու նրա քաղաքական թիմը։ Վերջիններս վաղուց են արդեն հայտարարում, որ Հայաստանում ադրբեջանցիների անվտանգությունն ու իրավունքները երաշխավորված կլինեն, այս թեմայով վերջին շրջանում քանիցս ականատես ենք եղել տարբեր հակապետական դրսևորումների։

Հաջորդ տարի արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելով՝ Ալիևը փորձում է նախապես չեզոքացնել իր իշխանությանը սպառնացող բոլոր այն խնդիրները, որոնք անկասկած կառաջանան հայերի Արցախ վերադառնալուց հետո։ Ասել է, թե Ալիևն ազատվում է բոլոր գլխացավանքներից և ուզում է մինչ գերտերությունների առջև ստանձնած պարտավորությունների կյանքի կոչելը, լուծի իր իշխանության հարցն Արդբեջանում։ Այս թեմայով պակաս հետ չի մնում նաև Փաշինյանը՝ տեղական իշխանությունների բռնազավթում իրականացնելով։ Ինչպես հնարավոր բոլոր դեպքերում տիրաժավորում են իշխանության սազանդարները, առաջիկայում Հայաստանում ևս  չեն բացառվում արտահերթ ընտրրությունները:

Համադրելով վերոշարադրված բոլոր գործոնները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ուկրաինական ճգնաժամը կարծես հանգուցալուծմանն է մոտենում, կարելի է սպասել, որ գալիք 2024 թ. մեկնարկելու է ձևավորվող նոր աշխարհակարգը վերջնական տեսքի բերելու գործընթացը։ Իսկ սա նշանակում է, որ փոփոխություններ կլինեն նաև Հարավային Կովկասում, և տարածաշրջանը կմտնի նոր շրջափուլ, և այստեղ արդեն պետք է համադրվի ՀՀ շահերն ու ակնկալել ճիշտ դիրքավորում, որի համար, ինչպես արդեն բարի ավանդույթ  է դարձել ասել, պետք է փոխվի գլխավոր բանակցողը։

Արմեն Հովասափյան 

Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян
Самое популярное