Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական պարտքի ծանրաձողի ավելացող կշռաքարերը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, որպես կանոն, դեմ էր արտահայտվում արտաքին պարտքի ավելացմանը։ Ընդ որում, իրեն հատուկ պաթետիկ, ծայրահեղական գնահատականներով: Օրինակ՝ 2016 թվականին նա ահազանգում էր, որ պետական պարտքի ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ դոլարի սահամանագիծը, և 1 մլրդ դոլարի չափ գումար Հայաստանը պետք է ծախսի միայն պարտքի սպասարկման համար։ Ավելին, նա առաջ էր քաշում նաև ՀՀ արտաքին պարտքի վերակառուցման թեման։ «Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի և բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջությամբ վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը»,- հայտարարում էր ընդդիմադիր Փաշինյանը։

Բայց, ինչպես տեսնում ենք, երբ արդեն իշխանության ղեկին է, Փաշինյանը ոչ միայն չի հետևում իր նախկին դիրքորոշմանը, այլև պետական պարտքի ավելացման հարցում մեկը մյուսի հետևից ռեկորդներ է ապահովում։ Պետական պարտքն արդեն կրկնակի գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մեծ ֆինանսական բեռ է իր վրա վերցրել Հայաստանը։ Բայց այսքանից հետո Փաշինյանի կառավարությունը ոչ միայն կանգ չի առնում, այլև շարունակում է խրախուսել նոր վարկերի ներգրավումը։ Ավելին, Փաշինյանն այս ամենը նույնիսկ գնահատում է որպես դրական երևույթ՝ ասելով. «Պարտքից եկեք չվախենանք, երկրներ կան, իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»:

Բայց պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ի, Իտալիայի կամ Ճապոնիայի պես զարգացած երկրները կարող են իրենց թույլ տալ ՀՆԱ-ն գերազանցող պարտք ունենալ, քանի որ իրենց տնտեսությունն ի վիճակի է կրել այդ բեռը, թեև պարտքի մեծ ծավալը էական բեռ է նաև նրանց համար։ Ու չնայած նույն ԱՄՆ-ը ունի աշխարհում ամենախոշոր տնտեսությունը, այդուամենայնիվ, Վաշինգտոնում լուրջ քննարկման թեմա է պետական պարտքի բեռը, դրա համար էլ ԱՄՆ Կոնգրեսում միշտ դժվարությամբ է հաստատվում ամեն տարվա պետական բյուջեն։ Ու օրակարգային հարց է դարձել այն թեման, որ ԱՄՆ վարչակարգերը պետք է կրճատեն իրենց ծախսերը, դադարեն նոր պարտքեր ներգրավելուց ու անցնեն խնայողական ռեժիմի։ Բայց Հայաստանում պետական պարտքը կրճատելու թեման ոչ միայն ընդհանրապես օրակարգից դուրս է իշխանությունների համար, այլև վերջին շրջանում նրանք առավել մեծ արագությամբ են մեկը մյուսի հետևից վարկեր ներգրավում։

Միայն նոյեմբերի 9-ի նիստի ժամանակ կառավարությունը հավանություն տվեց միանգամից երկու վարկի ձեռքբերմանը: Առաջինով ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր վարկային համաձայնագիրը՝ 60 միլիոն եվրո արժողությամբ: Երկրորդը վերաբերում է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը, որով նախատեսվում է մինչև 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակության վարկ տրամադրելուն։ Մյուս կողմից էլ՝ այս ընթացքում ԱՄՀ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որով Հայաստանի համար հասանելի կդառնա լրացուցիչ 24,3 մլն դոլարի գումար։

Իսկ ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը այդքան շտապում նոր վարկեր ներգրավելու հարցում։ Թերևս քպական իշխանությունները վարկերի հաշվին մի շարք նախագծեր իրականացնելու միջոցով փորձում են խլացնել հանրության շրջանում գեներացվող դժգոհությունները։ Արցախի կորստի արդյունքում միլիարդավոր դոլարների վնասներ ենք կրել, ինչի հետևանքները դեռ տարիներ շարունակ զգացվելու են։ Սակայն մեր կառավարությունը մի քանի միլիոն դոլարի ծրագրերով՝ դպրոցներ, մանկապարտեզներ կառուցելով, ճանապարհներ ասֆալտապատելով կամ արցախցիներին որոշակի աջակցություն տրամադրելու միջոցով փորձում է ցույց տալ, թե յուրահատուկ ոչինչ տեղի չի ունեցել, իսկ տնտեսությունը զարգանում է։ Բայց ամենավատն այն է, որ ներգրավված վարկերը ուղղվում են միայն ամենապրիմիտիվ ծրագրերի ուղղությամբ և միտված չեն տնտեսության որոշակի ճյուղերում երկարաժամկետ զարգացման հեռանկար ապահովելուն։

Այսինքն, վարկերը միտված են միայն տվյալ պահին կարճաժամկետ արդյունքներ ապահովելուն, և եթե պետք լինի, հետագայում արդեն նոր վարկեր կարող են վերցնել։ Մյուս կողմից էլ՝ նոր պարտքեր ու վարկեր վերցնելու եղանակը գործողությունների ամենահեշտ տարբերակն է, որը հատուկ ջանքեր չի պահանջում և չի ենթադրում եղած ֆինանսական հոսքերի ել քերի ու մուտքերի խիստ վերահսկողություն, ռեսուրսների արդյունավետ, թիրախային օգտագործում՝ բացառելով վատնումներն ու չարաշահումները։ Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 11,322 մլրդ դոլար՝ տարեկան աճը արագացնելով 9,9 %-ից մինչև 14 %։

Իսկ մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելացել է մինչև 3,8 հազար դոլար՝ նախորդ տարվա 3,4 հազար դոլարի դիմաց։ Եթե այսպիսի պատկերին գոնե մոտ պատկեր լիներ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը աղմկոտ ընդդիմադիր էր, ապա դժվար չէ պատկերացնել, թե նա ԱԺ ամբիոնից ինչպիսի հաճույքով անարգանքի սյունին կգամեր հանրության հաշվին պարտք վերցնողներին։ Սակայն այդ նույնն արդեն իրեն կարելի է, չէ՞ որ ինքը առանձնաշնորհյալ է։ Ու այսքանից հետո իշխանությունների համար արդարացում է այն պնդումը, թե կանխատեսում են, որ, իրենց հաշվարկներով, պետական պարտքը 2024 թվականին ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ լինելու է ընդամենը 48,4 տոկոսի մակարդակում։

Բայց պետք է հաշվի առնել, որ ներկայում դրամը դոլարի նկատմամբ արժևորված է, և եթե հանկարծ դրամը սկսի հետ վերադառնալ իր նախկին վիճակին, ապա պետական պարտքի մասնաբաժինը կտրուկ կավելանա, ու կբարդանա պարտքի մարումը։ Իսկ պետական պարտքի մարման դժվարությունները հետագայում լուրջ խոչընդոտներ կարող են ստեղծել տնտեսական աճի ապահովման համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»
Самое популярное