Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ձախողված արբիտրաժ. ինչպես Լեռնային Ղարաբաղը հասավ ինքնալուծարման»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Forbes.ru-ն գրում է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնալուծարվում է, Հարավային Կովկասում նոր տարածաշրջանային կարգ է ի հայտ գալիս, և ըստ ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովի ԼՂՀ լուծարումը վերջին կետը չի լինի, առջևում պետք է սպասել մասնակիցների նորացված կազմով նոր առճակատումների։

 2024 թվականի հունվարի 1-ից ԼՂՀ բոլոր ինստիտուտները կլուծարվեն մինչև Ամանոր, որը Ադրբեջանի համար այսուհետ հանգավորվելու է հաղթանակի և հաջողված «հողերի հավաքման» հետ, իսկ Հայաստանն ապրելու է այն նույն զգացմունքներով, ինչ սերբերն ապրեցին Կրայինայի և Կոսովոյի կորստից հետ, իսկ  հույները 20-րդ դարի սկզբին Զմյուռնիայի կորստով։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի առանցքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն էր, ընդգծել է մի քանի հիմնարար խնդիրներ։ Եվ առաջին հերթին հարցն այն է, թե որքանով կարող են երկու հարևան ազգային նախագծեր գոյակցել միմյանց հետ, թեկուզ հարաբերական խաղաղության պայմաններում։ Ե՛վ ռուսական կայսերական, և՛ խորհրդային նախագծի շրջանակներում «մեր Ղարաբաղի համար» պայքարը փաստացի դարձել էր առճակատում մեկ նպատակի համար, որն է հողի վրա էթնիկ սեփականության հաստատումը։ Այդ ամենը «վերևները»՝ լինի դա Ցարական Ռուսաստանը, թե ԽՄԿԿ-ն, խանգարեցին։ Բայց հետո «վերևներից» ազատագրումը նշանակեց «սեփական հողի վրա» անցանկալի էթնիկ տարրից ազատում, պետականության էթնոկենտրոն հայացքի ձևավորում։

Երևանի հայտնի պատմաբաններ Բաբկեն Հարությունյանը և Ալեքսանդր Իսկանդարյանը ժամանակին մի հետաքրքիր փոխաբերություն են հորինել նկարագրելու հայկական հետխորհրդային քաղաքականությունը, որն է «ղարաբաղացում»: Բայց նույն պատճառով այն կարող է օգտագործվել նաև որպես հարևան Ադրբեջանում նմանատիպ միտումները բնութագրելու բանաձև։ Երկու հարևան երկրներ և երկու հարևան ժողովուրդները, անկասկած, ունեին իրենց արմատները և իրենց իրավունքները Ղարաբաղի նկատմամբ, բայց նրանք պայքարում էին ոչ թե խաղաղ գոյակցության, այլ էթնիկ տիրույթի ստեղծման համար։ Եվ եթե ԽՍՀՄ վերջում և հետխորհրդային առաջին տարիներին մենք նկատում էինք բնակչության փոխանակում, հակահոսքեր Ադրբեջանական ԽՍՀ-ից դեպի Հայկական ԽՍՀ և հակառակ ուղղությամբ, իսկ 1991-1994 թվականներին ադրբեջանցիների արտահոսք, ապա հիմա տեղի է ունենում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայաթափություն։

Էթնիկ սեփականության շուրջ պայքարը կարող էր ավելի քիչ դաժան լինել, եթե երկու հակառակորդ կողմերի միջև արդյունավետ արբիտրաժ լիներ: Ընդ որում դա հիմնական խնդիրն է եղել վերջին 100 տարվա ընթացքում: Ե՛վ կայսերական իշխանությունները, և՛ խորհրդային առաջնորդները մանևրում էին երկու ազգային շարժումների միջև և ի վերջո պետության փլուզման դեպքում հայտնվում երկու աթոռների արանքում:  Արտաքին մոդերատորների հետ ևս ավելի լավ չէր ստացվում: Ժամանակին Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, կորցնելով հետաքրքրությունը Ղարաբաղի նկատմամբ որպես ԽՍՀՄ թուլացման միջոց, արագ մոռացան նրա «ժողովրդավարական ներուժի» մասին։ Եվ հետո, ինչպես խորհրդային առաջնորդները, նրանք հավասարակշռվեցին հայկական ազդեցիկ լոբբիստների ճնշման և էներգետիկ անվտանգության շահերի միջև, վերջինս էլ նրանց ստիպեց թեքվել հօգուտ Բաքվի: Հետխորհրդային Ռուսաստանը և Արևմուտքը նաև այլ կերպ էին տեսնում Կովկասի հեռանկարները։ Եթե ​​Մոսկվայի համար իր հարավային մասում իրավիճակը մեծամասամբ անվտանգության հարց է, ապա ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար դա պայքար է ընդլայնման համար: Մինչև Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկն այդ հակասությունները շատ չէին խանգարում ընտրովի համագործակցությանը, սակայն 2022 թվականի փետրվարից հետո դրանք հանգեցրին համատեղ ջանքերի կաթվածահարման։

Այնուամենայնիվ, վերջին 30 տարիների ընթացքում Կովկասը շատ է փոխվել։ Իր «արևմտականացման» հետ մեկտեղ տեղի է ունեցել նաև տարածաշրջանի ձևավորվող «արևելքականացում»: Իսրայելա-իրանական առճակատման արտահանումը և Թուրքիայի աճող նկրտումները ցույց են տվել, որ միայն սառը պատերազմի մեթոդոլոգիան ակնհայտորեն բավարար չէ։ Կովկասը կոլեկտիվ ջանքեր է պահանջում իրավիճակը կայունացնելու և հակամարտությունները լուծելու համար։ Բայց խնդիրն այն է, որ բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ: Եվ այդ պայմաններում ուժի գործոնն է դառնում հիմնականը, որքան էլ տխուր է դա խոստովանելը։

Եթե 1990-ականների սկզբին հայկական կողմն էր «անվտանգության գոտի» ստեղծել հետագայում այն բանակցություններում «շահույթով» տալու համար, ապա այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիան, իր խաղը տանում, ձգտում գտնել սեփական «անվտանգության գոտին»։ Այդ համատեքստում նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ «Արևմտյան Զանգեզուրը խորհրդային ուժով բաժանվել է» պատահականություն չի թվում։ Ադրբեջանը սկսել է խոսել երկրի արևմտյան շրջանների և Նախիջևանի էքսկլավի միջև միջանցք կառուցելու մասին։ Ռուսաստանը 2023 թվականի սեպտեմբերին չի պարտվել Հարավային Կովկասի պատերազմում, նրա բանակը պարզապես ռազմական առճակատման մեջ չի մտել կողմերից որևէ մեկի հետ։ Սակայն Մոսկվայի հեղինակությունը լուրջ հարված է ստացել: ԼՂՀ-ն չճանաչելու ֆորմալ հիմքեր կարելի է ներկայացնել որքան ուզես՝ և՛ Կրեմլի, և՛ հենց Հայաստանի կողմից։ Բայց զանգվածային գիտակցության համար դիվանագիտական ​​կոռեկտության և ֆորմալ իրավագիտակցության նկատառումները չեն գործում։ Շատերին է թվում, որ Մոսկվան, իր ողջ ուժերը կենտրոնացնելով Ուկրաինայի և Արևմուտքի հետ առճակատման վրա, պարզապես նվազեցրել է կովկասյան ուղղության առաջնահերթությունը, և արդյունքում «կարմիր գծերը» այս կամ այն ​​ուղղությամբ փոխելու ցանկությունը։ Ավելին, մեր աչքի առաջ արագորեն փոխվում է տարածաշրջանային կարգը՝ հին կանոնները չեն գործում, հաստատվում են նորերը։ Արտաքին թույլ արբիտրաժի և ուժի գործոնի արդյունավետության պայմաններում երկրների համար կա մեծ գայթակղություն հետղարաբաղյան Կովկասում ներգրավվել նոր  հեղինակային իրավունքի պայքարի մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян
Самое популярное