Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն է SOS Artsakh հանրահավաքի նպատակը, արդյո՞ք սա նոր շարժման սկիզբ է. Քրիստինե Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ի աջակցություն Արցախի սպասվող հանրահավաքին եւ պատասխանել մի շարք հարցադրումների՝ կապված հանրահավաքի հետ:

« #SOSArtsakh հանրահավաքի հետ կապված առաջին խումբ հարցրեի պատասխանները։

Այս հրապարակումով կանդրադառնանք հետևյալ հարցերին․

1․ Ո՞րն է #SOSArtsakh հանրահավաքի նպատակը։

2․ Արդյո՞ք սա նոր շարժման սկիզբ է։

3․ Ի՞նչ է սպասվում հանրահավաքի ընթացքում․ գործողություններ լինելու են, թե միայն ճառեր ենք լսելու և տուն գնանք։

և

4․Դժգոհությունը ելույթներից․ միապաղաղություն, միմյանց հակասող ելույթներ։

Ընդդիմության թվացյալ իրադարձություններին լուռ հետևելու, խոսնակների բազմազան չլինելու, ընդդիմադիր դաշտի չմիավորվելու վերաբերյալ և մյուս հարցերին հաջորդիվ։

Ծավալուն է ստացվել, սակայն կարծում եմ կարևոր է հարցերին հիմնավոր կերպով անդրադառնը և այս հարցերի շուրջ շահագրգիռ խոսակցություն ծավալելը։

Ո՞րն է հանրահավաքի նպատակը։

#SOSArtsakh հանրահավաքի նպատակը պաշարված Արցախին հանրային աջակցության ցուցադրությունը և կատարվողի նկատմամբ դարձյալ հանրային անհամաձայնության արտահայտումն է։

Ցավում եմ, որ այդպես է ստացվել, բայց այս հարցը բարձրաձայնողները պետք է իմանան, որ 9 ամիս 120,000 հայի պաշարման պարագայում ՀՀ մայրաքաղաքում այդպես էլ զանգվածային որևէ միջոցառում տեղի չի ունեցել, որը ցույց կտար կատարվողի նկատմամբ հանրային անհամաձայնություն։

Երբ ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները ամեն առիթով խոսում են ՀՀ գործող իշխանությունների՝ Արցախը զիջելու մանդատ չունենալու, հայ հասարակության՝ կատարվողի հետ անհամաձայն լինելու մասին, մշտապես բախվում են հարցին, որ այդ անհամաձայնությունը որևէ գործնական դրսևորում չունի։

Մեզ այս փուլում օդ ու ջրի պես ահրաժեշտ է հանրային անհամաձայնության դրսևորում։ Հենց հանրային, ոչ թե մի քանի քաղաքական ուժի անհամաձայնության դրսևում։ Դա ինքն իրենով չի բացելու Լաչինի միջացքը, չի ավարտելու շրջափակումը, բայց առանց այդ աջակցության ցուցադրության անհնար են դառնում իրավիճակի հաղթահարմանն ուղղված մնացած գործողությունները։ Այլ խոսքերով սա նվազագույն անհրաժեշտն է։

Հանրահավաքին մասնակցելն ուղիղ ուղերձ է առ այն, որ հայ հասարակությունը հաշտ չէ Արցախում կատարվողի հետ, որ այսօր մեզ պարտադրվող զիջումները չեն ընդունվելու և չեն կարող կյանքի կոչվել։ Որքան շատ են հավաքի մասնակիցները, որքան ուժեղ է հանրահավաքի էներգետիկան, այնքան այդ ուղերձն ավելի հստակ է հնչում։

Կարող եմ ավելի ուղիղ էլ ասել․ Արցախի շրջափակումից ի վեր հատկապես Երևանում տեղի ունեցող ակցիաներին ուշի-ուշով հետևում են բանակցային գործընթացում ներգրավված պետությունները։ Ցավոք, մինչև հիմա մեզ չի հաջողվել հստակ ուղերձ փոխանցել նրանց։ Մենք պետք է փոխենք այս պատկերը։ Այդ նպատակով հսկայական ջանքեր են ներդրվում, որպեսզի այդ օրը հանարհավաքներ անցկացվեն տարբեր երկրներում, քանի որ հանրային դժգոհության ցուցադրման ամենաուղիղ և հստակ ձևը հենց հանրահավաքներն ու ցույցերն են։

Հանրահավաքները նաև նպատակ ունեն աջակցություն ցույց տալ շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին։

Արդյոք սա նոր շարժման սկիզբ է։

Ո՛չ։ Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մեկօրյա հավաք է։

Ի՞նչ է սպասվում հանրահավաքի ընթացքում, գործողություններ լինելու են, թե միայն ճառեր ենք լսելու և տուն գնանք։

Հանրահավաքին մասնակցելը հենց գործողություն է։ Ընդհանրապես, հանրային դժգոհության արտահայտման այս պահին եղած թերևս միակ գործիքը հանրահավաքներն ու ցույցերն են։

Ընդհանուր ոչ իշխանական դաշտն այժմ կարծես հայտնվել է ամեն ինչ կամ ոչինչ տրամաբանության մեջ։ Եթե հավաքվում ենք ու այդ օրը իշխանություն չի փոխվում, ուրեմն անիմաստ է հավաքվելը։ Մինչդեռ սա որևէ տեղ չտանող ճանապարհ է, որտեղ մեզ փորձում են մտցնել նաև ներկա իշխանությունները։

Իշխանությունը հանրահավաքների և ցույցերի միջոցով զավթածները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ դադարեն հանրահավաքներին և ցույցերին մասնակցությունը դիտարկել որպես փոփոխությունների տանող գործիքներ։

Մինչդեռ իշխանափոխության կարևոր և բաղկացուցիչ մասը հենց հանրահավաքներն ու ցույցերն են։ Այո՛, միայն դրանցով չի լինելու, բայց առանց դրանց էլ չի լինելու։ Հանրային դժգոհության արտահայտումը այդ ճանապարհի ամենակարևոր մասերից մեկն է։ Միայն հանրահավաքների ու ցույցերի միջոցով արտահայտվող դժգոհությունն է, որ լսելի և նկատելի է նաև երկրից դուրս։ Այնպես որ, հանրահավաքներին մասնակցելը ևս կարևոր գործողություն է։

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքն ունենալու է կոնկրետ տևողություն։ Հավաքի ավարտից հետո յուրքանչյուրն ազատ է լինելու գնալ այնտեղ՝ որտեղ ցանկանում է։

Մյուս կողմից էլ միանգամայն հասկանալի է օբյեկտիվ դժգոհության առկայությունը, որ կարող է պայմանավորված լինել նույնաբովանդակ ելույթները պարբերաբար լսելուց։ Այս հարցին փորձենք անդրադառնալ հաջորդ կետում։

Դժգոհությունը ելույթներից․ միապաղաղություն, միմյանց հակասող ելույթներ։

Կարծում եմ այստեղ ևս շատ բաց խոսակցության կարիք կա։ Այո՛, մի կողմից մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր մի քանի հազար հայրենակիցներ շատ լավ հասկանում են կատարվողը, հետևում են լրահոսին, ունեն անհրաժեշտ գիտելիքներ վերլուծություններ և կանխատեսումներ իրականացնելու համար ու մասնակցում են գրեթե բոլոր միջոցառումներին։

Հիմնականում այս շրջանակից կարելի է լսել միանգամայն հասկանալի դժգոհություններ ասելիքի կրկնության վերաբերյալ։

Սակայն այստեղ կա խնդիր, որի հաղթահարման ձևը մենք դեռ պետք է գտնենք։ Իհարկե ընդդիմադիր գործիչների առաջնային լսարանը մեր այս բոլոր քաղաքացիներն են։ Սակայն մենք նաև մեր այլ քաղաքացիներին իրավիճակի ողջ լրջությունը բացատրելու խնդիր ունենք։ Մեր բոլոր շփումները, այցերը, հանդիպումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիները գտնվում են ամբողջական տեղեկատվական շրջափակման մեջ։

Այստեղից էլ առաջանում է այս իրավիճակը, երբ մի քանի հազար մարդ, որ հետևում է ամեն ինչին, ավելորդ է համարում որևէ բանի ներկայացումը, կամ բացատրությունը և ամեն անգամ իրավիճակի արձանագրման, որևէ բան բացատրելու փորձի դեպքում պնդում է, որ դա անիմաստ է։ Սակայն մյուս կողմից հանրային տրամադրությունները փոխվում են, աճում է գործող իշխանություններից դժգոհությունը, մենք կարիք ունենք շատ բաներ բացատրելու, ներկայացնելու, այդ մարդկանց հետ կապեր ստեղծելու։

Այլ հարց էլ կա․ նույն ուղերձը պետք է անընդհատ և անդադար հնչեցնել, սա կանոն է։ Միայն այդպես է դա դուրս գալիս նեղ շրջանակներից և մտնում հասարակության խոսույթ։

Դրա վառ վկայությունը ՀՀ-ում իշխանություններ զավթածները, վկայությունը նաև ընդդիմադիր դաշտի փորձերը․ այն ուղերձները, որոնք կրկնվել են պարբերաբար և անդադար, դարձել են հանրության խոսույթի մասնիկ։ Նրանք, որոնք մենք ասել ենք մի քանի անգամ մտածելով, որ ինքնըստինքյան հասկանալի է ամեն բան, կամ կրկնելու հարկ չկա, պարզապես մոռացվել են։

Հետևաբար պետք է ըմբռնումով մոտենալ իրավիճակի վերաբերյալ անկյունաքարային հարցերի անընդհատ կրկնությանը։ Մենք էլ իհարկե մեր կողմից պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի ելույթները կամ հանրային խոսքը լինի հնարավորինս դիպուկ, հիշվող, ազդեցիկ։ Իրար հաջորդող ելույթները առնվազն չհակասեն, իրականում փոխլրացնեն միմյանց, իսկ հանրահավաքը լինի ամբողջական, լավ կազմակերպված միջոցառում, որին մասնակցությունը տանջանք չլինի մարդու համար, դառնա նոր մտքեր լսելու, իրավիճակում հստակություններ մտցնելու, համախոհների հետ կապերն ամրապնդելու, ոչ թե նոր հիասթափության առիթ»։

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное