Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն է SOS Artsakh հանրահավաքի նպատակը, արդյո՞ք սա նոր շարժման սկիզբ է. Քրիստինե Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ի աջակցություն Արցախի սպասվող հանրահավաքին եւ պատասխանել մի շարք հարցադրումների՝ կապված հանրահավաքի հետ:

« #SOSArtsakh հանրահավաքի հետ կապված առաջին խումբ հարցրեի պատասխանները։

Այս հրապարակումով կանդրադառնանք հետևյալ հարցերին․

1․ Ո՞րն է #SOSArtsakh հանրահավաքի նպատակը։

2․ Արդյո՞ք սա նոր շարժման սկիզբ է։

3․ Ի՞նչ է սպասվում հանրահավաքի ընթացքում․ գործողություններ լինելու են, թե միայն ճառեր ենք լսելու և տուն գնանք։

և

4․Դժգոհությունը ելույթներից․ միապաղաղություն, միմյանց հակասող ելույթներ։

Ընդդիմության թվացյալ իրադարձություններին լուռ հետևելու, խոսնակների բազմազան չլինելու, ընդդիմադիր դաշտի չմիավորվելու վերաբերյալ և մյուս հարցերին հաջորդիվ։

Ծավալուն է ստացվել, սակայն կարծում եմ կարևոր է հարցերին հիմնավոր կերպով անդրադառնը և այս հարցերի շուրջ շահագրգիռ խոսակցություն ծավալելը։

Ո՞րն է հանրահավաքի նպատակը։

#SOSArtsakh հանրահավաքի նպատակը պաշարված Արցախին հանրային աջակցության ցուցադրությունը և կատարվողի նկատմամբ դարձյալ հանրային անհամաձայնության արտահայտումն է։

Ցավում եմ, որ այդպես է ստացվել, բայց այս հարցը բարձրաձայնողները պետք է իմանան, որ 9 ամիս 120,000 հայի պաշարման պարագայում ՀՀ մայրաքաղաքում այդպես էլ զանգվածային որևէ միջոցառում տեղի չի ունեցել, որը ցույց կտար կատարվողի նկատմամբ հանրային անհամաձայնություն։

Երբ ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները ամեն առիթով խոսում են ՀՀ գործող իշխանությունների՝ Արցախը զիջելու մանդատ չունենալու, հայ հասարակության՝ կատարվողի հետ անհամաձայն լինելու մասին, մշտապես բախվում են հարցին, որ այդ անհամաձայնությունը որևէ գործնական դրսևորում չունի։

Մեզ այս փուլում օդ ու ջրի պես ահրաժեշտ է հանրային անհամաձայնության դրսևորում։ Հենց հանրային, ոչ թե մի քանի քաղաքական ուժի անհամաձայնության դրսևում։ Դա ինքն իրենով չի բացելու Լաչինի միջացքը, չի ավարտելու շրջափակումը, բայց առանց այդ աջակցության ցուցադրության անհնար են դառնում իրավիճակի հաղթահարմանն ուղղված մնացած գործողությունները։ Այլ խոսքերով սա նվազագույն անհրաժեշտն է։

Հանրահավաքին մասնակցելն ուղիղ ուղերձ է առ այն, որ հայ հասարակությունը հաշտ չէ Արցախում կատարվողի հետ, որ այսօր մեզ պարտադրվող զիջումները չեն ընդունվելու և չեն կարող կյանքի կոչվել։ Որքան շատ են հավաքի մասնակիցները, որքան ուժեղ է հանրահավաքի էներգետիկան, այնքան այդ ուղերձն ավելի հստակ է հնչում։

Կարող եմ ավելի ուղիղ էլ ասել․ Արցախի շրջափակումից ի վեր հատկապես Երևանում տեղի ունեցող ակցիաներին ուշի-ուշով հետևում են բանակցային գործընթացում ներգրավված պետությունները։ Ցավոք, մինչև հիմա մեզ չի հաջողվել հստակ ուղերձ փոխանցել նրանց։ Մենք պետք է փոխենք այս պատկերը։ Այդ նպատակով հսկայական ջանքեր են ներդրվում, որպեսզի այդ օրը հանարհավաքներ անցկացվեն տարբեր երկրներում, քանի որ հանրային դժգոհության ցուցադրման ամենաուղիղ և հստակ ձևը հենց հանրահավաքներն ու ցույցերն են։

Հանրահավաքները նաև նպատակ ունեն աջակցություն ցույց տալ շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին։

Արդյոք սա նոր շարժման սկիզբ է։

Ո՛չ։ Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մեկօրյա հավաք է։

Ի՞նչ է սպասվում հանրահավաքի ընթացքում, գործողություններ լինելու են, թե միայն ճառեր ենք լսելու և տուն գնանք։

Հանրահավաքին մասնակցելը հենց գործողություն է։ Ընդհանրապես, հանրային դժգոհության արտահայտման այս պահին եղած թերևս միակ գործիքը հանրահավաքներն ու ցույցերն են։

Ընդհանուր ոչ իշխանական դաշտն այժմ կարծես հայտնվել է ամեն ինչ կամ ոչինչ տրամաբանության մեջ։ Եթե հավաքվում ենք ու այդ օրը իշխանություն չի փոխվում, ուրեմն անիմաստ է հավաքվելը։ Մինչդեռ սա որևէ տեղ չտանող ճանապարհ է, որտեղ մեզ փորձում են մտցնել նաև ներկա իշխանությունները։

Իշխանությունը հանրահավաքների և ցույցերի միջոցով զավթածները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ դադարեն հանրահավաքներին և ցույցերին մասնակցությունը դիտարկել որպես փոփոխությունների տանող գործիքներ։

Մինչդեռ իշխանափոխության կարևոր և բաղկացուցիչ մասը հենց հանրահավաքներն ու ցույցերն են։ Այո՛, միայն դրանցով չի լինելու, բայց առանց դրանց էլ չի լինելու։ Հանրային դժգոհության արտահայտումը այդ ճանապարհի ամենակարևոր մասերից մեկն է։ Միայն հանրահավաքների ու ցույցերի միջոցով արտահայտվող դժգոհությունն է, որ լսելի և նկատելի է նաև երկրից դուրս։ Այնպես որ, հանրահավաքներին մասնակցելը ևս կարևոր գործողություն է։

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքն ունենալու է կոնկրետ տևողություն։ Հավաքի ավարտից հետո յուրքանչյուրն ազատ է լինելու գնալ այնտեղ՝ որտեղ ցանկանում է։

Մյուս կողմից էլ միանգամայն հասկանալի է օբյեկտիվ դժգոհության առկայությունը, որ կարող է պայմանավորված լինել նույնաբովանդակ ելույթները պարբերաբար լսելուց։ Այս հարցին փորձենք անդրադառնալ հաջորդ կետում։

Դժգոհությունը ելույթներից․ միապաղաղություն, միմյանց հակասող ելույթներ։

Կարծում եմ այստեղ ևս շատ բաց խոսակցության կարիք կա։ Այո՛, մի կողմից մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր մի քանի հազար հայրենակիցներ շատ լավ հասկանում են կատարվողը, հետևում են լրահոսին, ունեն անհրաժեշտ գիտելիքներ վերլուծություններ և կանխատեսումներ իրականացնելու համար ու մասնակցում են գրեթե բոլոր միջոցառումներին։

Հիմնականում այս շրջանակից կարելի է լսել միանգամայն հասկանալի դժգոհություններ ասելիքի կրկնության վերաբերյալ։

Սակայն այստեղ կա խնդիր, որի հաղթահարման ձևը մենք դեռ պետք է գտնենք։ Իհարկե ընդդիմադիր գործիչների առաջնային լսարանը մեր այս բոլոր քաղաքացիներն են։ Սակայն մենք նաև մեր այլ քաղաքացիներին իրավիճակի ողջ լրջությունը բացատրելու խնդիր ունենք։ Մեր բոլոր շփումները, այցերը, հանդիպումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիները գտնվում են ամբողջական տեղեկատվական շրջափակման մեջ։

Այստեղից էլ առաջանում է այս իրավիճակը, երբ մի քանի հազար մարդ, որ հետևում է ամեն ինչին, ավելորդ է համարում որևէ բանի ներկայացումը, կամ բացատրությունը և ամեն անգամ իրավիճակի արձանագրման, որևէ բան բացատրելու փորձի դեպքում պնդում է, որ դա անիմաստ է։ Սակայն մյուս կողմից հանրային տրամադրությունները փոխվում են, աճում է գործող իշխանություններից դժգոհությունը, մենք կարիք ունենք շատ բաներ բացատրելու, ներկայացնելու, այդ մարդկանց հետ կապեր ստեղծելու։

Այլ հարց էլ կա․ նույն ուղերձը պետք է անընդհատ և անդադար հնչեցնել, սա կանոն է։ Միայն այդպես է դա դուրս գալիս նեղ շրջանակներից և մտնում հասարակության խոսույթ։

Դրա վառ վկայությունը ՀՀ-ում իշխանություններ զավթածները, վկայությունը նաև ընդդիմադիր դաշտի փորձերը․ այն ուղերձները, որոնք կրկնվել են պարբերաբար և անդադար, դարձել են հանրության խոսույթի մասնիկ։ Նրանք, որոնք մենք ասել ենք մի քանի անգամ մտածելով, որ ինքնըստինքյան հասկանալի է ամեն բան, կամ կրկնելու հարկ չկա, պարզապես մոռացվել են։

Հետևաբար պետք է ըմբռնումով մոտենալ իրավիճակի վերաբերյալ անկյունաքարային հարցերի անընդհատ կրկնությանը։ Մենք էլ իհարկե մեր կողմից պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի ելույթները կամ հանրային խոսքը լինի հնարավորինս դիպուկ, հիշվող, ազդեցիկ։ Իրար հաջորդող ելույթները առնվազն չհակասեն, իրականում փոխլրացնեն միմյանց, իսկ հանրահավաքը լինի ամբողջական, լավ կազմակերպված միջոցառում, որին մասնակցությունը տանջանք չլինի մարդու համար, դառնա նոր մտքեր լսելու, իրավիճակում հստակություններ մտցնելու, համախոհների հետ կապերն ամրապնդելու, ոչ թե նոր հիասթափության առիթ»։

Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուջուխ Հայհիդրոմետի տնօրենը գրել է «Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ» Կտրուկ փոփոխություն՝ տարադրամի շուկայումԳյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը. պատմության այս օրը (01 հուլիս)Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը
Ամենադիտված