Վրաստանի իրավապահների կողմից ավելի քան 17 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲագրատաշենի սահմանային անցակետում օգոստոսի 1-ին, ժամը 00.15-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Շենգելի Մ.-ն, որը 2006 թ. մարտի 13-ից Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: