ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի իրավապահների կողմից ավելի քան 17 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բագրատաշենի սահմանային անցակետում օգոստոսի 1-ին, ժամը 00.15-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Շենգելի Մ.-ն, որը 2006 թ. մարտի 13-ից Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular