Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առաջարկում են հիմնավորապես փոխել պատմական կարծրատիպերը, գետնի վրա անվտանգային համակարգը մեր ձեռքերով ոչնչացնել»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկա փուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր հարթակներում ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Վաշինգտոնի հանդիպումից հետո հայտարարվեց, որ Մոսկվայում ևս նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Հետո, սակայն, հայտնեցին Բրյուսելում մայիսի 14-ին սպասվելիք հանդիպման, ապա՝ Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին։ Նախօրեին էլ հայտարարվեց, որ Բրյուսելից հետո է Մոսկվայում հանդիպում լինելու։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում երկու՝ Հայաստանի և միջազգային գործընկերների դիրքորոշումներն է առանձնացրել։

«Տրամաբանական է, որ միջազգային գործընկերներից յուրաքանչյուրը փորձելու է իր շահերն առաջ տանել, անգամ եթե այդ շահերը հակասում են Հայաստանի կամ Արցախի Հանրապետությունների շահերին։ Այս դեպքում խոսքը ԵՄ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի մասին է, որոնց գործողությունների տրամաբանությունը հասկանալի է։ Յուրաքանչյուրը փորձելու է իր հարթակի շրջանակներում ինչ-որ հանգրվանի հասնել։ Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա կարևոր է հասկանալ մի բան. Փաշինյանը ռազմավարական ընտրությունն արդեն կատարել է։ Ինքն անձնապես իր ապագան կապում է Արևմուտքի աջակցության հետ, իսկ Արևմուտք ասելով՝ պետք է հասկանանք տարածաշրջանային օպերատոր Թուրքիային»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այս առումով Փաշինյանը շատ անկեղծ է ժողովրդի հետ։

«Երբ ասում է՝ հայը եղել է ու կլինի, բայց պետականության հետ խնդիր ունենք, նշանակում է՝ պատրաստ է ստորագրել անգամ մի փաստաթուղթ, որով Արցախը դե յուրե կճանաչվի Ադրբեջանի մաս, 8 «անկլավները» կհանձնի Ադրբեջանին՝ դրանց հետ թշնամու վերահսկողությանը հանձնելով մեր համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ։ Ինքը պատրաստ է այդ ամենը հանձնել, բայց խնդիրն այն է, որ անգամ այդ պատրաստակամությունը հայտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանն անվտանգության երաշխիքներ չեն տալիս: Արևմուտքի առաջարկը գլոբալ առումով հետևյալն է. ինչպես ժամանակին Բոլթոնն է ասել՝ հրաժարվել պատմական կարծրատիպերից, մոռանալ Ցեղասպանությունը։ Բացի այդ, Արևմուտքն առաջարկում է մեր ընկալումներում, մեր պետական քաղաքականության մեջ ռազմավարական դաշնակիցներ դարձնել Թուրքիային և Ադրբեջանին, իսկ թշնամիներ՝ Իրանին և ՌԴ-ին։ Ավելին, առաջարկում է դառնալ պլացդարմ՝ Իրանի դեմ հարձակման համար։Եվ Փաշինյանը, պատրաստ լինելով դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, ուզում է ինչ-որ զորք գա, որը կապահովի Հայաստանի, այսպես ասած, իր երազած 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի անվտանգությունը, բայց անգամ դա չեն երաշխավորում»։

Քաղաքագետի խոսքով, Թուրքիան հայկական օդանավերի համար օդային սահմանը փակում է ոչ թե «Նեմեսիս» գործողութան հուշարձանի, այլ հենց նրա համար, որ Հայաստանը կարող է անվտանգության երաշխիքների պահանջներ ներկայացնել. «Թուրքերն ու ադրբեջանցիներն ասում են՝ «մեզ ավելորդ աչքեր պետք չեն, դուք Արցախից ու Հայաստանից ռուսական զորքերը պետք է հանեք, ու իրենց փոխարեն ոչ ոք չպետք է գա»։ Խորքային խնդիրը հենց սա է, իսկ հանդիպումները՝ Բրյուսել, Մոսկվա և այլն, այս պահին այդքան էլ կարևոր չեն, որովհետև ռազմավարական ընտրությունն, ինչպես նշեցի, արդեն կատարված է։ Փաշինյանն իր ռազմավարական ընտրությունը կատարել է, բայց ելնելով ինչ-ինչ հանգամանքներից՝ դեռևս փաստաթղթավորված չի կարող ներկայացնել։ Ինչ-որ վախեր ունի, բայց խնդիրն այն չէ, որ մտահոգված է Հայաստանի ապագայով։ Հարցն այն է, որ երբ այս գործողությունները տեղի ունենան, երկրում կարող են գործընթացներ սկսվել, և ինքը կզրկվի իր իշխանությունից, կամ իր համար այլ խնդիրներ ի հայտ կգան»։

Բենիամին Մաթևոսյանի համոզմամբ, սխալ է այն պատկերացումը, թե սահմանին ԵՄ-ից ու այլ կազմակերպություններից որքան շատ դիտորդներ, փաստահավաք խմբեր լինեն, այդ հանգամանքն անվտանգություն կբերի։ «Անվտանգություն կարող են բերել միայն բանակը և դաշնակիցների հետ համակցված գործողությունները։ Ավելին՝ անվտանգությունից է բխում խաղաղությունը, այլ ոչ թե այն այլասերված մոտեցումից, որը փորձում են մատուցել հասարակությանն ու ասել, թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը։ Սիրիան, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարողանում է Իրանի հետ պայմանավորվել, որ Իրանը զենքի արտադրման հատուկ կետեր ստեղծի Սիրիայում։ Իրանը մեզ համար այստեղ գրեթե ռազմավարական դաշնակցի կարգավիճակում է, որին ԵԱՏՄ-ի հետ ցամաքային սահման է անհրաժեշտ, բայց մեզ մոտ ձախողում են այդ երկրի հետ հնարավոր քաղաքականությունը, որովհետև Բոլթոնն ասել է՝ Իրանի հետ սահմանը պետք է փակվի, պետք է վերանայեք պատմական կարծրատիպերը, այսինքն՝ Իրանին որպես թշնամի ընկալել ու դառնալ պլացդարմ՝ Իրանի վրա հարձակման համար»,-համեմատական եզրեր անցկացնելով՝ մատնանշեց քաղաքագետը։

Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախում տեղի ունեցող գործընթացներին, դիմադրության օջախներին, մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքին։ «Արցախն իսկապես ծանրագույն իրավիճակում է այս պահին։ Հարց է՝ Հայաստանում ոմանք պատրաստ կլինեի՞ն այսքան պայքարել, դժվարություններ հաղթահարել, ինչը տեսնում ենք Արցախում։ Հասարակությունն իր հնարավորությունների չափով փորձում է ինչ-որ կերպ հակազդել այս գործողություններին, քաղաքացիական դիրքորոշում արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բայց եթե Արցախը ժամանակին քաղաքական դիրքորոշում հայտնած լիներ, այդ թվում՝ նաև այն բանակցությունների մասին, որոնք Փաշինյանը դեռևս 2022-ին վարել է Պրահայում, այս փուլին չէինք հասնի։ Հիմա Արցախի ձեռքում այդքան շատ գործիքներ չկան։ Այս փուլում կարևոր է հնարավոր բոլոր մեթոդներով ապահովել Արցախի Հանրապետության պետականության շարունակականությունը, հստակ դիրքորոշում արտահայտել, որ իրենք չեն տեսնում Ադրբեջանի հետ ինտեգրացիայի որևիցե հնարավոր տարբերակ։

Բացի այդ, պետք է, երևի, սպասեն, մինչև Հայաստանում կակտիվանան քաղաքական գործընթացները, և միգուցե այդ ժամանակ ավելի ակտիվ քաղաքական դիրքորոշում կհայտնեն։ Ներկա փուլում իրենք շատ հարցերում պարզապես դիտորդի են վերածվել, իրենք պետք է արձագանքեն այն գործընթացներին, որոնք կլինեն Հայաստանում։ Այսինքն, եթե Հայաստանում իրապես այլընտրանքային բևեռ, ճակատ ձևավորվի, որը երկրում քաղաքական իրավիճակ փոխելու հստակ գործողություններ կիրականացնի, իհարկե, Արցախից եկած քաղաքական դիրքորոշումը շատ մեծ ազդեցություն կունենա ընդհանուր գործընթացների վրա։ Իրավիճակն այսպիսին է, բայց նաև անկեղծ պետք է լինենք. ստեղծված իրավիճակը Արցախի իշխանությունների կրավորական կեցվածքի ուղիղ դրսևորումն է։ Առաջին հերթին խոսքը Արայիկ Հարությունյանի մասին է։ Արցախը երկար ժամանակ պաշտոնական Երևանի վրա ճնշումներ գործադրելու հնարավորություն ուներ, որպեսզի Երևանն իր դիրքորոշումը փոխի, բայց Արցախի իշխանություններն այլ ճանապարհով գնացին»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, իրականում խնդիրների լուծման բանալին գտնվում է Հայաստանում՝ կառավարական առաջին շենքում. «Մինչև Արցախի կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը չփոխվի, Արցախը կշարունակի շրջափակված մնալ»։ Ամփոփելով՝ քաղաքագետը նշեց, որ 2020 թ. պատերազմից հետո ռազմավարական իրողությունը մեր տարածաշրջանում փոխվել է։ «Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետևանքով, որոնք, սեփական իշխանությունը պահելու մտայնությունից ելնելով, Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի, մենք հասել ենք մի իրավիճակի, երբ վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանը ոչ թե սեղանի շուրջ, այլ սեղանի վրա էր։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը բանակցությունների առարկայի է վերածվել։ Մեզ առաջարկում են հիմնավորապես փոխել պատմական կարծրատիպերը, գետնի վրա անվտանգային համակարգը մեր իսկ ձեռքերով ոչնչացնել՝ հեռացնելով ռուսներին, փակելով Արցախի էջը, հրաժարվելով Իրանի հետ ցամաքային սահմանից։ Այս ամենը՝ առանց որևէ անվտանգային երաշխիքների։

Բանակցությունները հենց այս մասին են։ Նկատենք, որ երբ ԵՄ դիտորդները եկան ՀՀ, Ադրբեջանից ոչ պակաս բացասական ազդակներ ուղղեց նաև Թուրքիան։ Թուրքիայի և Ադրբեջանի համար ՀՀ-ն, որպես սուվերեն, առանձին քաղաքական պետական միավոր, չպետք է գոյություն ունենա։ Թուրքերը պահանջում են, որ այստեղ «ավելորդ աչքեր» չլինեն, նաև ամեն ինչ անում են, որ ռուսներին հանեն այստեղից, իսկ Փաշինյանն իր անձնական իշխանությունը պահելու համար փորձում է այստեղ «ավելորդ աչքեր»՝ ամերիկյան կամ այլ զորքեր բերել։ Սա է պատճառը, որ օդային սահմանը փակեցին, սա է պատճառը, որ քաղաքական, բանակցային գործընթացն առաջ չի գնում ու չի գնալու, որովհետև, մեծ հաշվով, թուրքերն ու ադրբեջանցիները Փաշինյանին առաջարկում են վեր բարձրացնել ձեռքերը և սպասել ցեղասպանության։ Բայց այնպես չէ, որ հրաժարվում է, քանի որ խոր մտահոգություններ ունի Հայաստանի ապագայի համար։ Նա խորը մտահոգություններ ունի միայն անձնապես՝ իր համար»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»
Самое популярное