Ծանոթ ու միարժամանակ անհայտ…իրիս կոնֆետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրիսը բոլորին հայտնի քաղցրավենիք է, որը ԽՍՀՄ-ում ծնված մարդկանց հիշեցնում է մանկության համը, ինչպես օրինակ Թռչնի կաթի տորթը: Շատերի համար դա բացահայտում կլինի, բայց իրիսը ոչ միայն համեղ է, այլ նաև առողջարար, ինչպես մարմելադը: Իսկ որտեղի՞ց են առաջացել այս կոնֆետները, որտեղի՞ց է առաջացել անունը, ինչպե՞ս են պատրաստում այն և ինչքա՞ն է այն օգտակար օրգանիզմի համար: Սովորաբար իրիսը լինում է ուղղանկյան կամ քառակուսի տեսքով: Կարելի է ասել, որ այն այնպիսի աղանդեր է, որը միջին տեղ է զբաղեցնում կարամելի և քաղցրավենիքի միջև: Եվ եթե կարամելի պատմությունը ոչ մեկի համար գաղտնիք չէ, ապա իրիսի հարցում ամեն ինչ մի քիչ բարդ է: Հնարավոր չէ հաստատապես ասել, թե ո՞վ է այն հորինել: Ֆրանսիացիները պնդում են այդ գյուտի իրենց իրավունքի մասին, իսկ ամերիկացիները իրենց առաջնայնության մասին: Հայտնի է միայն, որ Ֆրանսիայում իրիսը չափազանց տարածված է եղել 15-րդ դարից, սակայն ֆրանսիացիները նրանց այդ ժամանակ ճանաչել են «տաֆֆի» անվան տակ: Իսկ ամերիկացի հրուշակագործները պնդում են, որ իրենց նախնիներն են ստացել առաջին իրիսը, քանի որ նրանք առաջինն են կարամել պատրաստել հատուկ պղնձե խորը կաթսաներում: Ռուսաստանում իրիսը հայտնվել է 20-րդ դարի սկզբին, երբ ֆրանսիացի Մորնաս անունով մի հրուշակագործ ֆրանսիական բաղադրատոմսի համաձայն պատրաստել է այն Սանկտ Պետերբուրգում: Համոզված չլինելով, որ ֆրանսիական «տաֆֆի» անունը խոր արմատ կգցի ռուսական հողում նա մի խորամանկ քայլ է կատարել, նա այդ կոնֆետներին անվանել է իրիս, քանի որ դրանք նրան թվացել են այնքան նուրբ, ինչքան համանուն ծաղկի թերթիկներն են:
Եթե ավելորդ մանրամասների մեջ չմտնենք, ապա հակիրճ ասած իրիսի արտադրության գործընթացը հետևյալն է:Խտացրած կաթը, կարագը (կամ բուսական) յուղը, մալասսը և շաքարը խառնվում են որոշակի հաջորդականությամբ, ապա տաքացնում կաթսայում, մինչև 130 աստիճան ջերմաստիճանի հասնելը: Ստացված զանգվածը սառեցվում է մինչև 60 աստիճան, որպեսզի այն դառնա պակաս հեղուկ, խիտ և մածուցիկ: Դրանից հետո այն լցնում են սարքի մեջ, որը դրանից ձողեր է ստեղծում, որից հետո փաթեթավորող մեքենայում իրիսի ձողերը կտրատվում են որոշակի ձևով և փաթաթավորվում: Բայց այս ամենը արտադրության վերջնական փուլը չէ: Պահանջվող կառուցվածքին հասնելու համար, այդ ամենը դրվում է չորացման պահարանում, որտեղ 38 աստիճանի ջերմաստիճանում տեղի է ունենում այդ մասսայի մեջ առկա շաքարի բյուրեղացում, որից հետո էլ այդ մասսան անհասկանալի զանգվածից վեր է ածվում այն իրիսին, որը մենք գիտենք: Նշենք, որ իրիսի պատրաստման ժամանակ երբեմն ավելացնում են բուրավետիչ կամ խտացնող նյութեր` ալյուր, սոյայի սպիտակուց, քունջութ, մանրեցված ընկույզ և այլն: Իրիսը կարող է ունենալ նաև միջուկ և պատված լինել գլազուրով: ԽՍՀՄ-ում տարածված են եղել եղել փաթեթավորված մանր կոնֆետները` իրիսիկները: Իսկ իրիսի օգտավետությունը ուղղակիորեն կախված է այն բաղադրիչներից, որոնք օգտագործվում են այն ստեղծելիսն: Օրինակ, մալլասը արագացնում է նյութափոխանակությունը, պարունակում է բազմաթիվ օգտակար ամինաթթուներ, PP, B1, B5, B6 վիտամիններ, մանգան, նատրիում, կալիում, կալցիում, սելեն, երկաթ, ֆոսֆոր: Եթե իրիսը պարունակում է կաթ, ապա կաթի սպիտակուցը տալիս է կազեին, որը օգնում է մկանների զարգացմանը, իսկ կալցիումը նիհարելուն: Իրիսը օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի քանակը, նպաստում է սթրեսակայունությանը, օգնում է օրգանիզմին թուլանալ և ժամանակին հանգստանալ, երբ դրա կարիքը կա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am