ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…իրիս կոնֆետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրիսը բոլորին հայտնի քաղցրավենիք է, որը ԽՍՀՄ-ում ծնված մարդկանց հիշեցնում է մանկության համը, ինչպես օրինակ Թռչնի կաթի տորթը: Շատերի համար դա բացահայտում կլինի, բայց իրիսը ոչ միայն համեղ է, այլ նաև առողջարար, ինչպես մարմելադը: Իսկ որտեղի՞ց են առաջացել այս կոնֆետները, որտեղի՞ց է առաջացել անունը, ինչպե՞ս են պատրաստում այն և ինչքա՞ն է այն  օգտակար  օրգանիզմի համար: Սովորաբար իրիսը լինում է ուղղանկյան կամ քառակուսի տեսքով: Կարելի է ասել, որ այն այնպիսի աղանդեր է, որը միջին տեղ է զբաղեցնում կարամելի և քաղցրավենիքի միջև: Եվ եթե կարամելի պատմությունը ոչ մեկի համար գաղտնիք չէ, ապա իրիսի հարցում ամեն ինչ մի քիչ բարդ է: Հնարավոր չէ հաստատապես ասել, թե ո՞վ է այն հորինել: Ֆրանսիացիները պնդում են այդ գյուտի իրենց իրավունքի մասին, իսկ ամերիկացիները իրենց առաջնայնության մասին: Հայտնի է միայն, որ Ֆրանսիայում իրիսը չափազանց տարածված է եղել 15-րդ դարից, սակայն ֆրանսիացիները նրանց այդ ժամանակ ճանաչել են «տաֆֆի» անվան տակ: Իսկ ամերիկացի հրուշակագործները պնդում են, որ իրենց նախնիներն են ստացել առաջին իրիսը, քանի որ նրանք առաջինն են կարամել պատրաստել  հատուկ պղնձե խորը կաթսաներում: Ռուսաստանում իրիսը հայտնվել է 20-րդ դարի սկզբին, երբ ֆրանսիացի Մորնաս անունով մի հրուշակագործ ֆրանսիական բաղադրատոմսի համաձայն պատրաստել է  այն Սանկտ Պետերբուրգում: Համոզված չլինելով, որ ֆրանսիական «տաֆֆի» անունը խոր արմատ կգցի ռուսական հողում  նա մի խորամանկ քայլ է կատարել, նա այդ կոնֆետներին անվանել է իրիս, քանի որ դրանք նրան թվացել են այնքան նուրբ, ինչքան համանուն ծաղկի թերթիկներն են:

Եթե ավելորդ մանրամասների մեջ չմտնենք, ապա հակիրճ ասած իրիսի արտադրության գործընթացը հետևյալն է:Խտացրած կաթը, կարագը (կամ բուսական) յուղը, մալասսը և շաքարը խառնվում են որոշակի հաջորդականությամբ, ապա տաքացնում կաթսայում, մինչև 130 աստիճան ջերմաստիճանի  հասնելը: Ստացված զանգվածը սառեցվում է մինչև 60 աստիճան, որպեսզի այն դառնա պակաս հեղուկ, խիտ և մածուցիկ: Դրանից հետո այն լցնում են սարքի մեջ, որը դրանից ձողեր է ստեղծում, որից հետո փաթեթավորող մեքենայում իրիսի ձողերը կտրատվում են որոշակի ձևով և փաթաթավորվում: Բայց այս ամենը արտադրության վերջնական փուլը չէ: Պահանջվող կառուցվածքին հասնելու համար, այդ ամենը դրվում է չորացման պահարանում, որտեղ  38 աստիճանի ջերմաստիճանում տեղի է ունենում այդ մասսայի մեջ առկա շաքարի բյուրեղացում, որից հետո էլ այդ մասսան անհասկանալի զանգվածից վեր է ածվում այն իրիսին, որը մենք գիտենք: Նշենք, որ իրիսի պատրաստման ժամանակ երբեմն ավելացնում են բուրավետիչ կամ խտացնող նյութեր` ալյուր, սոյայի սպիտակուց, քունջութ, մանրեցված ընկույզ և այլն: Իրիսը կարող է ունենալ նաև միջուկ և պատված լինել գլազուրով: ԽՍՀՄ-ում տարածված են եղել եղել փաթեթավորված մանր կոնֆետները` իրիսիկները: Իսկ իրիսի օգտավետությունը ուղղակիորեն կախված է այն բաղադրիչներից, որոնք օգտագործվում են այն ստեղծելիսն: Օրինակ, մալլասը արագացնում է նյութափոխանակությունը, պարունակում է բազմաթիվ օգտակար ամինաթթուներ, PP, B1, B5, B6 վիտամիններ, մանգան, նատրիում, կալիում, կալցիում, սելեն, երկաթ, ֆոսֆոր: Եթե իրիսը պարունակում է կաթ, ապա կաթի սպիտակուցը տալիս է կազեին, որը օգնում է մկանների զարգացմանը, իսկ կալցիումը  նիհարելուն: Իրիսը օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի քանակը, նպաստում է սթրեսակայունությանը, օգնում է օրգանիզմին թուլանալ  և ժամանակին հանգստանալ, երբ դրա  կարիքը կա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular