Խաղողի տերևներից հայկական հայտնի տոլմայի բաղադրատոմսը Սուսաննա Ասատրյանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPenza-online.ru-ն գրում է, որ բացի յուրահատուկ ավանդույթներից և վառ ազգային մշակույթից, հայ ժողովուրդը հայտնի է նաև ազգային համեղ ուտեստների առատությամբ։ Ամենազարմանալին այն է, որ Հայաստանում արտադրանքը դեռևս օրգանիկ է, և այդ իսկ պատճառով շատ զբոսաշրջիկներ հաճույքով ուտում են միրգ ու բանջարեղեն, քանի որ դրանք հյութալի են, բնական և բուրավետ։
Հայկական խոհանոցը միավորում է բանջարեղենի, ձկան, մսի տարբեր համեր, ինչպես նաև տարբեր համեմունքների բույրեր։ Ուտեստների յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրանց պատրաստման ժամանակ օգտագործվում են բավականին մեծ քանակությամբ տարբեր համեմունքներ։ Բացի այդ, հայկական խոհանոցի բաղադրատոմսերը չի կարելի հասարակ անվանել։
Շատերը գիտեն, որ հայերի մոտ ոչ մի խնջույք ամբողջական չէ առանց խորովածի։ Բացի դա հատկապես տարածված է տոլման՝ խաղողի տերևներից պատրաստված հայկական համեղ գոլուբցիները։ Սովորաբար այն ավանդաբար մատուցում են մածունով (հայկական ծագումով թթու կաթնային ըմպելիք) և ճզմած սխտորով։ Որպես տոլմայի սոուս հաճախ օգտագործվում են նաև ընկույզսնկային և բալի սոուսները։
Պենզայի տարածաշրջանային հայկական ազգային մշակութային ինքնավարություն ՀԿ փոխնախագահ Սուսաննա Սերգեևնա Ասատրյանի խոսքով այդ ուտեստը ձեզ անտարբեր չի թողնի, և Պենզայի բնակիչները պետք է այն անպայման փորձեն գոնե մեկ անգամ։
Այնպես որ, սիրելի ընթերցողներ, պատրաստե՛ք ձեր թուղթն ու գրիչը, գրե՛ք։
100 գ գառան մսի համար մեզ անհրաժեշտ է 100 գ խաղողի տերև, 5 գ բրինձ, 20 գ սոխ, 50 գ մածուն, 2 գ սխտոր կամ 1 գ դարչին, 10 գ շաքարավազ, աղ, պղպեղ, ուրց, անանուխ, ուրց, ռեհան ըստ ճաշակի:
Նախ պետք է գառան միսը կտրատել, ապա անցկացնել մսաղացի միջով։ Այնուհետև մանրացրած զանգվածին ավելացնում ենք կիսաեփ բրինձը, մանր կտրատած սոխը, աղը, պղպեղը, կիտրոնը, անանուխը, ռեհանը, ուրցը։ Դրանից հետո մանրակրկիտ խառնում ենք։ Թարմ խաղողի տերևները 2-3 րոպե լցնում ենք եռման ջրի մեջ (չի կարելի եռացնել), ապա ցողունները հանում։ Վերցնում 1-2 խաղողի տերև, վրան դնում պատրաստված աղացած մսի ֆարշը և գլանաձև փաթաթում։ Պատրաստուկը դասավորվում է տապակում լցվում քիչ արգանակով կամ ջրով, ամուր ծածկվում շրջված ափսեով ապա եփվում մարմանդ կրակի վրա մինչև պատրաստվելը։ Այդ ճաշատեսակը մատուցվում է մածունով և մանրացված սխտորով կամ շաքարավազով ու դարչինով։
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am