ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղողի տերևներից հայկական հայտնի տոլմայի բաղադրատոմսը Սուսաննա Ասատրյանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Penza-online.ru-ն գրում է, որ բացի յուրահատուկ ավանդույթներից և վառ ազգային մշակույթից, հայ ժողովուրդը հայտնի է նաև ազգային համեղ ուտեստների առատությամբ։ Ամենազարմանալին այն է, որ Հայաստանում արտադրանքը դեռևս օրգանիկ է, և այդ իսկ պատճառով շատ զբոսաշրջիկներ հաճույքով ուտում են միրգ ու բանջարեղեն, քանի որ դրանք հյութալի են, բնական և բուրավետ։

Հայկական խոհանոցը միավորում է բանջարեղենի, ձկան, մսի տարբեր համեր, ինչպես նաև տարբեր համեմունքների բույրեր։ Ուտեստների յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրանց պատրաստման ժամանակ օգտագործվում են բավականին մեծ քանակությամբ տարբեր համեմունքներ։ Բացի այդ, հայկական խոհանոցի բաղադրատոմսերը չի կարելի հասարակ անվանել։

Շատերը գիտեն, որ հայերի մոտ ոչ մի խնջույք ամբողջական չէ առանց խորովածի։ Բացի դա հատկապես տարածված է տոլման՝ խաղողի տերևներից պատրաստված հայկական համեղ գոլուբցիները։ Սովորաբար այն ավանդաբար մատուցում են մածունով (հայկական ծագումով թթու կաթնային ըմպելիք) և ճզմած սխտորով։ Որպես տոլմայի սոուս հաճախ օգտագործվում են նաև ընկույզսնկային և բալի սոուսները։

Պենզայի տարածաշրջանային հայկական ազգային մշակութային ինքնավարություն ՀԿ փոխնախագահ Սուսաննա Սերգեևնա Ասատրյանի խոսքով այդ ուտեստը ձեզ անտարբեր չի թողնի, և Պենզայի բնակիչները պետք է այն անպայման փորձեն գոնե մեկ անգամ։

Այնպես որ, սիրելի ընթերցողներ, պատրաստե՛ք ձեր թուղթն ու գրիչը, գրե՛ք։

100 գ գառան մսի համար մեզ անհրաժեշտ է 100 գ խաղողի տերև,  5 գ բրինձ,  20 գ սոխ, 50 գ մածուն, 2 գ սխտոր կամ 1 գ դարչին, 10 գ շաքարավազ, աղ, պղպեղ, ուրց, անանուխ, ուրց, ռեհան ըստ ճաշակի:

Նախ պետք է գառան միսը  կտրատել, ապա անցկացնել մսաղացի միջով։  Այնուհետև մանրացրած զանգվածին ավելացնում ենք կիսաեփ բրինձը, մանր կտրատած սոխը, աղը, պղպեղը, կիտրոնը, անանուխը, ռեհանը, ուրցը։ Դրանից հետո մանրակրկիտ խառնում ենք։ Թարմ խաղողի տերևները 2-3 րոպե լցնում ենք եռման ջրի մեջ (չի կարելի եռացնել), ապա ցողունները հանում։ Վերցնում 1-2 խաղողի տերև, վրան դնում պատրաստված աղացած մսի ֆարշը և գլանաձև փաթաթում։  Պատրաստուկը դասավորվում է տապակում լցվում քիչ արգանակով կամ ջրով, ամուր ծածկվում շրջված ափսեով ապա եփվում մարմանդ կրակի վրա մինչև պատրաստվելը։ Այդ ճաշատեսակը մատուցվում է մածունով և  մանրացված սխտորով կամ շաքարավազով ու դարչինով։

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular