Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պաշտպանության» տակ գտնվող ուտեստներ. Համեղ ուտեստներ ներառված մշակութային ժառանգության ցանկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aif.by-ն գրում է, որ Բելառուսի մշակույթի նախարարությունը կարտոֆիլի բլիթները կներառի երկրի պատմամշակութային արժեքների ցանկում։ 19-րդ դարավերջին այդ բելոռուսական խոհանոցի առանձնահատկությունը դարձած քերած կարտոֆիլով ուտեստը դարձել է յուրատեսակ գաստրոնոմիական ապրանքանիշ։ Իսկ այլ երկրների ո՞ր ուտեստներն են ներառված մշակութային ժառանգության ցուցակներում։

Պլով

Պլով եփում են շատ երկրներում, սակայն հենց Ուզբեկստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներն են 2016 թվականին հանդես եկել  ճաշատեսակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու նախաձեռնությամբ։ Ուզբեկական մի ասացվածքի համաձայն՝ հյուրերին թույլ չեն տալիս հեռանալ, քանի դեռ տան տերերը նրանց Պլով չեն առաջարկել։ Ի՞նչ մթերքներ են անհրաժեշտ դասական այդ ուտեստը պատրաստելու համար: Եթե ​​անդրադառնանք ուզբեկական «палов ош» անվանմանը, ապա դրա մեջ գաղտնագրված են բոլոր անհրաժեշտ բաղադրիչները։ Նախնական տառերը նշանակում են ցանկալի մթերքները. P - piez (սոխ); A - aez (գազար); L - lahm (միս); O - olio (ճարպ); B - vet (աղ); O - ob (ջուր); Ш - shali (բրինձ):

Լավաշ

Առանց խմորիչի այդ բարակ տափակ հացը տարածված է Կովկասում և թյուրք ժողովուրդների շրջանում։ Դա հացի ամենահին տեսակներից է։ Օրինակ, հայերը լավաշի նախորդ համարում են շումերների և ասորիների գարու թխվածքները։

Այսօր էլ պահպանվել է ավանդույթը՝ լավաշ թխել հետագա օգտագործման համար, չորացնել, իսկ անհրաժեշտության դեպքում ջրովցողել ու տաքացնել, որից հացը նորից թարմ է դառնում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում իսկական կռիվ է սկսվել լավաշի համար՝ 2014 թվականին այն ընդգրկվել է Հայաստանի մշակութային ժառանգության ցանկում, սակայն 2016 թվականին Իրանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը և Թուրքիան համատեղ հայտարարել են լավաշի նկատմամբ իրենց իրավունքների մասին։ Այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտպանում է միանգամից երկու տեսակի լավաշ:

Կիմչի

Կիմչին (կամ կիմչխին), կծու ուտեստ է, որը սովորաբար պատրաստվում է կաղամբից, բողկից, կանաչ սոխից, կոճապղպեղից, կարմիր պղպեղից, տարածված է Կորեական թերակղզում։ Ֆերմենտացված մթերքների նորաձևության շնորհիվ «կիմչի» բառը հայտնի է ամբողջ աշխարհում։ Կորեացիները կարծում են, որ դրա ամենօրյա օգտագործումը նպաստում է մարմնի ճարպի կլանմանը։ Կարծիք կա նաև, որ կծու կիմչին լավ միջոց է մրսածության դեմ: 2013 թվականին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Ե՛վ Հյուսիսային, և՛ Հարավային Կորեաները նշում են այդ փաստը։

Միջերկրածովյան խոհանոց

Միջերկրական խոհանոցը, ավելի ճիշտ՝ միանգամից չորս երկրների՝ Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Մարոկկոյի սննդի համակարգը հայտարարվել է մշակութային ժառանգություն և ճանաչվել է որպես առողջության համար ամենաօգտակարներից մեկը։ Դա որևէ կոնկրետ համակարգ կամ հրահանգ չէ, այլ սովորությունների և սկզբունքների հավաքածու: Օրինակ քիչ միս ուտելը հօգուտ թարմ բանջարեղենի և մրգերի, չափավոր քանակությամբ կարմիր գինի խմելը, շատ ձիթապտղի յուղ օգտագործելը և ակտիվ կենսակերպ վարելը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտպանում է ոչ միայն միջերկրածովյան սննդի համակարգը, այլ նաև դրա հետ կապված մշակույթը՝ բերքահավաքի փառատոները, ձկնորսության ավանդական եղանակները, խնջույքները և տոները:

Մեքսիկական խոհանոց

Մեքսիկացի ներգաղթյալների շնորհիվ Բուրիտոն, Տակոն, էնչիլադան (լցոնած տորտիլյա) և Գուակամոլեն (ավոկադոյի միջուկի սոուս) սովորական են դարձել ամբողջ աշխարհում։ Դրանց կարևոր բաղադրիչներն են լոբին, չիլին, ավոկադոն և, իհարկե, եգիպտացորենը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որն 2010 թվականին իր պաշտպանության տակ է վերցրել այդ խոհանոցը , հատկապես նշում է նիկստամիլիզացիայի գործընթացը՝ եգիպտացորենի ալյուրի պատրաստման հատուկ տեխնոլոգիան: Եգիպտացորենի հատիկները մեկ ժամ եփում են մարած կրաքարի լուծույթում և թրմում ևս 18 ժամ։ Այնուհետև եգիպտացորենը լվանում և մանրացնում են։ Խոնավացված կրաքարը փափկացնում է հատիկների կեղևները և բջջային պատերը, ինչի պատճառով խմորը ստացվում է փափուկ, պլաստիկ և հատուկ բուրմունքով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»
Самое популярное