«Պաշտպանության» տակ գտնվող ուտեստներ. Համեղ ուտեստներ ներառված մշակութային ժառանգության ցանկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAif.by-ն գրում է, որ Բելառուսի մշակույթի նախարարությունը կարտոֆիլի բլիթները կներառի երկրի պատմամշակութային արժեքների ցանկում։ 19-րդ դարավերջին այդ բելոռուսական խոհանոցի առանձնահատկությունը դարձած քերած կարտոֆիլով ուտեստը դարձել է յուրատեսակ գաստրոնոմիական ապրանքանիշ։ Իսկ այլ երկրների ո՞ր ուտեստներն են ներառված մշակութային ժառանգության ցուցակներում։
Պլով
Պլով եփում են շատ երկրներում, սակայն հենց Ուզբեկստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներն են 2016 թվականին հանդես եկել ճաշատեսակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու նախաձեռնությամբ։ Ուզբեկական մի ասացվածքի համաձայն՝ հյուրերին թույլ չեն տալիս հեռանալ, քանի դեռ տան տերերը նրանց Պլով չեն առաջարկել։ Ի՞նչ մթերքներ են անհրաժեշտ դասական այդ ուտեստը պատրաստելու համար: Եթե անդրադառնանք ուզբեկական «палов ош» անվանմանը, ապա դրա մեջ գաղտնագրված են բոլոր անհրաժեշտ բաղադրիչները։ Նախնական տառերը նշանակում են ցանկալի մթերքները. P - piez (սոխ); A - aez (գազար); L - lahm (միս); O - olio (ճարպ); B - vet (աղ); O - ob (ջուր); Ш - shali (բրինձ):
Լավաշ
Առանց խմորիչի այդ բարակ տափակ հացը տարածված է Կովկասում և թյուրք ժողովուրդների շրջանում։ Դա հացի ամենահին տեսակներից է։ Օրինակ, հայերը լավաշի նախորդ համարում են շումերների և ասորիների գարու թխվածքները։
Այսօր էլ պահպանվել է ավանդույթը՝ լավաշ թխել հետագա օգտագործման համար, չորացնել, իսկ անհրաժեշտության դեպքում ջրովցողել ու տաքացնել, որից հացը նորից թարմ է դառնում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում իսկական կռիվ է սկսվել լավաշի համար՝ 2014 թվականին այն ընդգրկվել է Հայաստանի մշակութային ժառանգության ցանկում, սակայն 2016 թվականին Իրանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը և Թուրքիան համատեղ հայտարարել են լավաշի նկատմամբ իրենց իրավունքների մասին։ Այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտպանում է միանգամից երկու տեսակի լավաշ:
Կիմչի
Կիմչին (կամ կիմչխին), կծու ուտեստ է, որը սովորաբար պատրաստվում է կաղամբից, բողկից, կանաչ սոխից, կոճապղպեղից, կարմիր պղպեղից, տարածված է Կորեական թերակղզում։ Ֆերմենտացված մթերքների նորաձևության շնորհիվ «կիմչի» բառը հայտնի է ամբողջ աշխարհում։ Կորեացիները կարծում են, որ դրա ամենօրյա օգտագործումը նպաստում է մարմնի ճարպի կլանմանը։ Կարծիք կա նաև, որ կծու կիմչին լավ միջոց է մրսածության դեմ: 2013 թվականին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Ե՛վ Հյուսիսային, և՛ Հարավային Կորեաները նշում են այդ փաստը։
Միջերկրածովյան խոհանոց
Միջերկրական խոհանոցը, ավելի ճիշտ՝ միանգամից չորս երկրների՝ Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Մարոկկոյի սննդի համակարգը հայտարարվել է մշակութային ժառանգություն և ճանաչվել է որպես առողջության համար ամենաօգտակարներից մեկը։ Դա որևէ կոնկրետ համակարգ կամ հրահանգ չէ, այլ սովորությունների և սկզբունքների հավաքածու: Օրինակ քիչ միս ուտելը հօգուտ թարմ բանջարեղենի և մրգերի, չափավոր քանակությամբ կարմիր գինի խմելը, շատ ձիթապտղի յուղ օգտագործելը և ակտիվ կենսակերպ վարելը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտպանում է ոչ միայն միջերկրածովյան սննդի համակարգը, այլ նաև դրա հետ կապված մշակույթը՝ բերքահավաքի փառատոները, ձկնորսության ավանդական եղանակները, խնջույքները և տոները:
Մեքսիկական խոհանոց
Մեքսիկացի ներգաղթյալների շնորհիվ Բուրիտոն, Տակոն, էնչիլադան (լցոնած տորտիլյա) և Գուակամոլեն (ավոկադոյի միջուկի սոուս) սովորական են դարձել ամբողջ աշխարհում։ Դրանց կարևոր բաղադրիչներն են լոբին, չիլին, ավոկադոն և, իհարկե, եգիպտացորենը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որն 2010 թվականին իր պաշտպանության տակ է վերցրել այդ խոհանոցը , հատկապես նշում է նիկստամիլիզացիայի գործընթացը՝ եգիպտացորենի ալյուրի պատրաստման հատուկ տեխնոլոգիան: Եգիպտացորենի հատիկները մեկ ժամ եփում են մարած կրաքարի լուծույթում և թրմում ևս 18 ժամ։ Այնուհետև եգիպտացորենը լվանում և մանրացնում են։ Խոնավացված կրաքարը փափկացնում է հատիկների կեղևները և բջջային պատերը, ինչի պատճառով խմորը ստացվում է փափուկ, պլաստիկ և հատուկ բուրմունքով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը