Ծանոթ ու միարժամանակ անհայտ…կոնյակ Մեուկով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMeukow-ը անսովոր անուն է հայտնի և բավականին հին կոնյակի ապրանքանիշի համար, այնպես է չէ՞: Եթե այս անվանման մեջ «ռուսական» ինչ որ բան է լսում, ապա կարելի է կռահել, որ, իրոք, այդ կոնյակը որոշակի ռուսական հետք ունի։ Ճիշտ է, ապրանքանիշի հիմնադիրները եղել են Մեուկով եղբայրները, ովքեր Սիլեզիայից են, որը Լեհաստանի մաս կազմող տարածք է: «Ռուսական հետք» կարելի է գտնել մեկ այլ բանում: Բանն այն է, որ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդն է կարևոր դեր խաղացել այդ նշանավոր կոնյակի տան առաջացման գործում:
Ամեն ինչ սկսվել է 1850-ական թվականներին, երբ կայսրի ցուցումով Օգյուստ և Գուստավ Մեուկովները հանձնարարությամբ ուղարկվել են Ֆրանսիայի Շարնտ շրջան։ Հենց այդ տարածաշրջանում էր ծնվում կոնյակը։ Խնդիրը բարդ չի եղել. անհրաժեշտ էր թագավորական արքունիքի համար ընտրել լավագույն գինիներն ու կոնյակները։ Կատարելով Ալեքսանդրի հրամանը եղբայրները տեղում ձեռք են բերել անհրաժեշտ ծանոթություններ և մի քանի տարի անց որոշել են բնակություն հաստատել Կոնյակ քաղաքում։ Ինքը՝ Ալեքսանդր 2-րդը, աջակցել է այդ նախաձեռնությանը և 1862 թվականին նրա ստորագրությամբ հրամանագիր է հայտնվել «ռուսական» կոնյակի Meukow տան ստեղծման մասին։
Ապրանքանիշը արագորեն հայտնի է դարձել, թեև հիմնականում Ռուսական կայսրության և Սկանդինավիայի երկրների տարածքներում: Մեուկով եղբայրները սկսել են նոր շուկաներ նվաճել այն ժամանակ, երբ անգլիացի նավատեր Թոմաս Շեպարդն է դարձել նրանց գործընկերը։ Հենց նրա շոգենավերով էլ Մեուկով կոնյակները սկսել են երկար ճանապարհներ անցնել։ Շատերի համար անսպասելիորեն այդ ապրանքանիշը սկսել է մեծ ժողովրդականություն վայելել Հարավարևելյան Ասիայում (որի տարածքի զգալի մասը պատկանում էր Ֆրանսիային), որտեղ և այն ներկայումս էլ շատ հայտնի է։
1878 թվականին Շեպարդն է դարձել ընկերության միակ սեփականատերը, և հետո մինչև 20-րդ դարի սկիզբը ընկերությունը եղել է նրա ընտանիքի սեփականությունը։ Եվրոպայում և աշխարհում հետագա իրադարձություններն են որոշել այդ ապրանքանիշի ճակատագիրը հետագա 40 տարիներին։ Այն մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել և անգամ եղել է Երրորդ Ռեյխի սեփականությունը: Հատկանշական է այն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկերությունը կրկին դարձել է Շեփարդ ընտանիքի սեփականությունը, սակայն որոշ ժամանակ անց այն կրկին վաճառվել է։ Բրենդը ևս մի քանի անգամ փոխել է իր սեփականատերերին, մինչև այն դարձել է Միշել Կոստայի սեփականությունը։
1979 թվականից սկսվել է Meukow կոնյակի տան նորագույն պատմությունը, քանի որ ընկերության ղեկին է եղել մի մարդ, ով սիրել է իր աշխատանքը և հարգել ընկերության հնագույն ավանդույթները: Ընկերության բիզնեսը արագ ծաղկում է ապրել։ Meukow կոնյակները սկսել են պարբերաբար արժանանալ հեղինակավոր մրցանակների և աճել են վաճառքի ծավալները: 1990 թվականից ներդրված նկարը՝ հովազը ցատկի պահին, դարձել է ապրանքանիշի խորհրդանիշը, և հիմա Meukow ապրանքանիշը հովազի նման նրբագեղ և վստահորեն ցատկում է դեպի նոր բարձրունքներ: