ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…կոնյակ Մեուկով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Meukow-ը անսովոր անուն է հայտնի և բավականին հին կոնյակի ապրանքանիշի համար, այնպես է չէ՞: Եթե ​​այս անվանման մեջ «ռուսական» ինչ որ բան է լսում, ապա կարելի է կռահել, որ, իրոք, այդ կոնյակը որոշակի ռուսական հետք ունի։ Ճիշտ է, ապրանքանիշի հիմնադիրները եղել են Մեուկով եղբայրները, ովքեր Սիլեզիայից են, որը Լեհաստանի մաս կազմող տարածք է: «Ռուսական հետք» կարելի է գտնել մեկ այլ բանում: Բանն այն է, որ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդն է կարևոր դեր խաղացել այդ նշանավոր կոնյակի տան առաջացման գործում:

Ամեն ինչ սկսվել է 1850-ական թվականներին, երբ կայսրի ցուցումով Օգյուստ և Գուստավ Մեուկովները հանձնարարությամբ ուղարկվել են Ֆրանսիայի Շարնտ շրջան։ Հենց այդ տարածաշրջանում էր ծնվում կոնյակը։ Խնդիրը բարդ չի եղել. անհրաժեշտ էր թագավորական արքունիքի համար ընտրել լավագույն գինիներն ու կոնյակները։ Կատարելով Ալեքսանդրի հրամանը եղբայրները տեղում ձեռք են բերել անհրաժեշտ ծանոթություններ և մի քանի տարի անց որոշել են բնակություն հաստատել Կոնյակ քաղաքում։ Ինքը՝ Ալեքսանդր 2-րդը, աջակցել է այդ նախաձեռնությանը և 1862 թվականին նրա ստորագրությամբ հրամանագիր է հայտնվել «ռուսական» կոնյակի Meukow տան ստեղծման մասին։

Ապրանքանիշը արագորեն հայտնի է դարձել, թեև հիմնականում Ռուսական կայսրության և Սկանդինավիայի երկրների տարածքներում: Մեուկով եղբայրները սկսել են նոր շուկաներ նվաճել այն ժամանակ, երբ անգլիացի նավատեր Թոմաս Շեպարդն է դարձել նրանց գործընկերը։ Հենց նրա շոգենավերով էլ Մեուկով կոնյակները սկսել են երկար ճանապարհներ անցնել։ Շատերի համար անսպասելիորեն այդ ապրանքանիշը սկսել է մեծ ժողովրդականություն վայելել Հարավարևելյան Ասիայում (որի տարածքի զգալի մասը պատկանում էր Ֆրանսիային), որտեղ և այն ներկայումս էլ շատ հայտնի է։

1878 թվականին Շեպարդն է դարձել ընկերության միակ սեփականատերը, և հետո մինչև 20-րդ դարի սկիզբը ընկերությունը եղել է նրա ընտանիքի սեփականությունը։ Եվրոպայում և աշխարհում հետագա իրադարձություններն են որոշել այդ ապրանքանիշի ճակատագիրը հետագա 40 տարիներին։ Այն մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել և անգամ եղել է Երրորդ Ռեյխի սեփականությունը: Հատկանշական է այն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկերությունը կրկին դարձել է Շեփարդ ընտանիքի սեփականությունը, սակայն որոշ ժամանակ անց այն կրկին վաճառվել է։ Բրենդը ևս մի քանի անգամ փոխել է իր սեփականատերերին, մինչև այն դարձել է Միշել Կոստայի սեփականությունը։

1979 թվականից սկսվել է Meukow կոնյակի տան նորագույն պատմությունը, քանի որ ընկերության ղեկին է եղել մի մարդ, ով սիրել է իր աշխատանքը և հարգել ընկերության հնագույն ավանդույթները: Ընկերության բիզնեսը արագ ծաղկում է ապրել։ Meukow կոնյակները սկսել են պարբերաբար արժանանալ հեղինակավոր մրցանակների և աճել են վաճառքի ծավալները: 1990 թվականից ներդրված նկարը՝ հովազը ցատկի պահին, դարձել է ապրանքանիշի խորհրդանիշը, և հիմա  Meukow ապրանքանիշը հովազի նման նրբագեղ և վստահորեն ցատկում է դեպի նոր բարձրունքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular