Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…վիճակախաղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիճակախաղի տոմսը արժեթղթերի այն տեսակներից մեկն է, որը կարելի է ձեռք բերել հատուկ նշանակված վայրերում կամ առցանց համացանցի միջոցով: Այդ փաստաթղթի սեփականատերն իրավունք ունի պարգևատրում ստանալ, եթե շահի:

Վիճակախաղի ծագման բազմաթիվ վարկածներ կան: Որոշ գիտնականների ենթադրությունների համաձայն, դրա հայտնվելը կապված է Հին Հունաստանի հետ, բայց առաջացման պատմության մեծ մասը կապված է Հին Չինաստանի կամ Հռոմի հետ: Մ.թ.ա. մոտ 100 թվականին, երբ Հան դինաստիան իշխանություն է ստացել Չինաստանում վիճակախաղ է  անց կացվել, որը նման է եղել ներկայիս «Կենո» խաղին: Արդյունքում ստացվել են հսկայական միջոցներ, որոնք ուղղվել են Չինական մեծ պատի կառուցմանը: Հին Հռոմեական տիրակալներ Ներոնը և Օգոստոսը սիրել են վիճակախաղեր կազմակերպել տոների ժամանակ, որտեղ խաղարկվել են ստրուկներ և ունեցվածք: Պլեբեյների համար ևս եղել են անվճար վիճակախաղեր: Հետաքրքիր է «лотерея» (հայերեն վիճակախաղ) բառի ծագումը: Լեզվաբանները դրա ծագումը կապում են ֆրանկների «hlot»՝ վիճակ, բառի հետ: Անգլիայում հավատում են, որ այդ բառը «lot»-ն է՝ մասնաբաժինը: Հնարավոր է, որ դեր է ունեցել իտալերեն «lotto» բառը, որը նշանակում է ճակատագիր: Իրոք, ըստ էության, վիճակախաղը մեծապես կախված է մարդու բախտի կամ ճակատագրի անսպասելի շրջադարձերից:

1466 թվականի փետրվարը համարվում է վիճակախաղերի ծննդյան օր Եվրոպայում: Այդ օրը Բրյուգեում (Բելգիա) տեղի է ունեցել վիճակախաղ նվիրված  նկարիչ Յան Վան Էյքի հիշատակին: Այն կազմակերպել էր նկարչի այրին: Վիճակախաղի միջոցները ուղղվել են կարիքավորներին օգնելու: Հետագայում վիճակախաղերը, որոնց բոլորը մասնակցում էին, մեծ ժողովրդականություն են ստացել: Ստացված բոլոր միջոցներն ուղղվել են հին կառույցների բարելավմանը և նոր կառույցների ստեղծմանը: Պետական ​​գանձարանը լրացնելու համար 1520 թվականին Ֆրանսիայում արքա Ֆրանցիսկոսի հրամանագրով 5 խոշոր քաղաքներում անց են կացվել վիճակախաղերի խաղարկություններ: 1530 թվականին Ֆլորենցիայում անց է կացվել իտալական վիճակախաղ, որտեղ առաջին անգամ խաղարկվել են դրամական մրցանակներ: Համաձայն 1863 թվականի հրամանագրի, Իտալիայում պարբերաբար անց են կացվել ազգային վիճակախաղեր: Խորը ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար Անգլիայում վիճակախաղեր են հայտնվել 1559 թվականին: Ստացված միջոցներն ուղղվել են նավահանգիստների, ճանապարհների, կամուրջների և այլ կառույցների նորոգմանը: Համարներով վիճակախաղ առաջին անգամ անց է կացվել Հոլանդիայում 1726 թվականին: Ամերիկայում 1612 թվականին է տեղի ունեցել առաջին վիճակախաղը: Հավաքված միջոցներն օգտագործվել են առաջին գաղութը վերազինելու համար, որը հիմնադրվել է ներկայիս ԱՄՆ-ի տարածքում: Վիճակախաղերը քաոտիկ են զարգացել, ենթարկվել են կոռուպցիայի, արձանագրվել են խարդախությունների բազմաթիվ դեպքեր: Արդյունքում 1870-ական թվականներին ԱՄՆ-ում օրենքով արգելվել են վիճակախաղերը, և միայն 1971 թվականին է եղել առաջին պետական խաղարկությունը: 1980-ականներին հայտնվել է ակնթարթային վիճակախաղերի շարքը, որը մինչ օրս էլ տարածված է: Ռուսաստանում Պետրոս Մեծի օրոք ժամագործ Գ. Գասենուսն է կազմակերպել առաջին վիճակախաղը, իսկ ահա առաջին պետական վիճակախաղը մտցրել է Եկատերինա 2-րդը իր հրամանագրով 1782 թվականին: 1918 թվականին Խորհրդային կառավարությունը արգելել է վիճակախաղերը, քանի որ դրանք համարել է անցյալի մնացուկ: Սակայն 1921 թվականից ֆինանսական անկայունության ու վատ բերքի պատճառով նկատվել է վիճակախաղերի աշխուժացում: Հետագա տասնամյակների ընթացքում հայտնվել են բազմաթիվ կանխիկ վիճակախաղեր: 1970 թվականին հայտնվել է հանրահայտ «Սպորտլոտո» մարզական վիճակախաղը: Դրա ձևաչափը հիմնված էր ամենահին թվային վիճակախաղի՝ «կենո» -ի վրա: Ստացված հասույթի կեսն ուղղվել է խորհրդային սպորտին աջակցելուն: Ներկայումս էլ շատ են տարբեր ու շատ գրավիչ վիճակախաղերը: Այնուամենայնիվ պետք է գիտենալ, որ սեփական իրավունքները պաշտպանելու համար ճիշտ է ընտրել պետական ​​վիճակախաղերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»
Самое популярное