Ծանոթ ու միարժամանակ անհայտ…գարեջուր ֆրանցիսկյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանցիսկյանը ներկայումս գերմանական ցորենի էլիտար գարեջրի ամենահայտնի ապրանքանիշերից մեկն է: Դա արտադրվում է Եվրոպայի ամենահին գարեջրի գործարաններից մեկում: Այդ գարեջրի մասին առաջին գրառումները վերաբերում են 1363 թվականին։ Տարեգրություններն արձանագրում են, որ ոմն Զեյդել Ուոթերստրեգերը գարեջուր է պատրաստել Residenzstrasse-ում (այն ժամանակվա Մյունխենի գլխավոր փողոցներից մեկը)։ Այդ գարեջրի գործարանի մոտ գտնվում էր ֆրանցիսկյան վանականների վանքը, որի պատճառով և՛ գարեջուրը, և՛ գարեջրի գործարանը հետագայում սկսվեց կոչվել ֆրանցիսկյան։ Շատերը նույնիսկ վստահ էին, որ «Franziskaner» գարեջրի բաղադրատոմսը հորինել են վանականները, բայց դա այդպես չէ։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ վանքի տարածքում գարեջրի տակառներ էին պահվում, սակայն բաղադրատոմսի ստեղծմանը և խմիչքի պատրաստմանը իրականացնում էին միայն գարեջրի գործարանի վարպետները։ Թեև դա չի հերքում այն փաստը, որ վանականները ևս այդ փրփուրուն ըմպելիքը խմելու սիրահարներ են եղել։
Մոտ հինգ հարյուր տարի Franziskaner-ը եղել է կիսաարտադրական տեղական գարեջրի գործարան, որը հայտնի է եղել միայն շրջակա տարածքում: Իրավիճակը սկսել է փոխվել միայն 19-րդ դարի կեսերից, երբ խոշոր բիզնեսն է ներգրավվել այդ գարեջրի արտադրությանը: 1841 թվականին գարեջրի գործարանի սեփականատեր է դարձել իր ժամանակի խոշորագույն գարեջրագործական ընկերություններից մեկը՝ Spaten-ը։ Նոր ղեկավարությունը սկսել է լայնածավալ արդիականացում կառուցելով նոր արտադրամասեր։ 1872 թվականին Ur-Marzen-ը ճանաչվել է Oktoberfest ցուցահանդեսի լավագույն գարեջուրներից մեկը։
Ֆրանցիսկյան գարեջուրը սկսել է մեծ ժողովրդականություն վայելել Գերմանիայում և, առաջին հերթին, իր հայրենի Բավարիայում: Արտադրությունը աճել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը։ Պատերազմի ավարտից հետո շատ ընկերություններ են ընկել ծանր վիճակի մեջ, գոյատևել են միայն խոշոր խաղացողները։ Ֆրանցիսկյանը և Սփաթենը ստիպված միավորվել են մեկ բաժնետիրական ընկերության մեջ: Այդ կարգավիճակով էլ ընկերությունը ներկայումս գոյություն ունի։
Չնայած այն հանգամանքին, որ այսօր ֆրանցիսկյան գարեջուրը հայտնի է բացառապես իր ցորենի գարեջրի տեսակներով, սկզբից այդպես չի եղել, ընկերությունն ընտրել է այդ մասնագիտացումը միայն 20-րդ դարի կեսերին։ Առաջին սպիտակ գարեջուրը թողարկվել է 1964 թվականին: Ի դեպ, սկզբում այն շփոթում էին ինչ որ արտասովոր տեսակի շամպայնի հետ։ Այնուամենայնիվ, բավարացիները շատ բան գիտեն գարեջրի մասին և համտեսելով նոր տեսականին շատ արագ պարզել են ամեն ինչ, որն էլ ազդել է ընկերության վաճառքի ծավալների վրա։ Այն բազմակի անգամներով ավելացել է, և ղեկավարությունը առանց երկու անգամ մտածելու որոշել է փոխել գարեջրի գործարանի մասնագիտացումն ու անվանումը։ Այժմ ընկերությունը կոչվում էր Franziskaner Hefe-Weissbier։
Այսօր դժվար է հավատալ, բայց ավելի քան վեց հարյուր տարվա պատմություն ունեցող ընկերությունը միջազգային շուկա է մտել միայն քսաներորդ դարի 80-ականների կեսերին։ Սակայն դա չի խանգարել նրան իր արժանի տեղը գրավել միջազգային ցորենի գարեջրի էլիտար շուկայի հատվածում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը