ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…գարեջուր ֆրանցիսկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանցիսկյանը ներկայումս գերմանական ցորենի էլիտար գարեջրի ամենահայտնի ապրանքանիշերից մեկն է: Դա արտադրվում է Եվրոպայի ամենահին գարեջրի գործարաններից մեկում: Այդ գարեջրի մասին առաջին գրառումները վերաբերում են 1363 թվականին։ Տարեգրություններն արձանագրում են, որ ոմն Զեյդել Ուոթերստրեգերը գարեջուր է պատրաստել Residenzstrasse-ում (այն ժամանակվա Մյունխենի գլխավոր փողոցներից մեկը)։ Այդ գարեջրի գործարանի մոտ գտնվում էր ֆրանցիսկյան վանականների վանքը, որի պատճառով և՛ գարեջուրը, և՛ գարեջրի գործարանը հետագայում սկսվեց կոչվել ֆրանցիսկյան։ Շատերը նույնիսկ վստահ էին, որ «Franziskaner» գարեջրի բաղադրատոմսը հորինել են վանականները, բայց դա այդպես չէ։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ վանքի տարածքում գարեջրի տակառներ էին պահվում, սակայն բաղադրատոմսի ստեղծմանը և խմիչքի պատրաստմանը իրականացնում էին միայն գարեջրի գործարանի վարպետները։ Թեև դա չի հերքում այն ​​փաստը, որ վանականները ևս այդ փրփուրուն ըմպելիքը խմելու սիրահարներ են եղել։

Մոտ հինգ հարյուր տարի Franziskaner-ը եղել է կիսաարտադրական տեղական գարեջրի գործարան, որը հայտնի է եղել միայն շրջակա տարածքում: Իրավիճակը սկսել է փոխվել միայն 19-րդ դարի կեսերից, երբ խոշոր բիզնեսն է ներգրավվել այդ գարեջրի արտադրությանը: 1841 թվականին գարեջրի գործարանի սեփականատեր է դարձել իր ժամանակի խոշորագույն գարեջրագործական ընկերություններից մեկը՝ Spaten-ը։ Նոր ղեկավարությունը սկսել է լայնածավալ արդիականացում կառուցելով նոր արտադրամասեր։ 1872 թվականին Ur-Marzen-ը ճանաչվել է Oktoberfest ցուցահանդեսի լավագույն գարեջուրներից մեկը։

Ֆրանցիսկյան գարեջուրը սկսել է մեծ ժողովրդականություն  վայելել Գերմանիայում և, առաջին հերթին, իր հայրենի Բավարիայում: Արտադրությունը աճել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը։ Պատերազմի ավարտից հետո շատ ընկերություններ են ընկել ծանր վիճակի մեջ, գոյատևել են միայն խոշոր խաղացողները։ Ֆրանցիսկյանը և Սփաթենը ստիպված միավորվել են մեկ բաժնետիրական ընկերության մեջ: Այդ կարգավիճակով էլ ընկերությունը ներկայումս գոյություն ունի։

Չնայած այն հանգամանքին, որ այսօր ֆրանցիսկյան գարեջուրը հայտնի է բացառապես իր ցորենի գարեջրի տեսակներով, սկզբից այդպես չի եղել, ընկերությունն ընտրել է այդ մասնագիտացումը միայն 20-րդ դարի կեսերին։ Առաջին սպիտակ գարեջուրը թողարկվել է 1964 թվականին: Ի դեպ, սկզբում այն ​​շփոթում էին ինչ որ արտասովոր տեսակի շամպայնի հետ։ Այնուամենայնիվ, բավարացիները շատ բան գիտեն գարեջրի մասին և համտեսելով նոր տեսականին շատ արագ պարզել են ամեն ինչ, որն էլ ազդել է ընկերության վաճառքի ծավալների վրա։ Այն բազմակի անգամներով ավելացել է, և ղեկավարությունը առանց երկու անգամ մտածելու որոշել է փոխել գարեջրի գործարանի մասնագիտացումն ու անվանումը։ Այժմ ընկերությունը կոչվում էր Franziskaner Hefe-Weissbier։

Այսօր դժվար է հավատալ, բայց ավելի քան վեց հարյուր տարվա պատմություն ունեցող ընկերությունը միջազգային շուկա է մտել միայն քսաներորդ դարի 80-ականների կեսերին։ Սակայն դա չի խանգարել նրան իր արժանի տեղը գրավել միջազգային ցորենի գարեջրի էլիտար շուկայի հատվածում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular