Ծանոթ ու միարժամանակ անհայտ…ակրոբատիկ ռոքենռոլ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱկրոբատիկ ռոքենռոլը սպորտային պարի տեսակ է, որը միավորում է պարարվեստի և ակրոբատիկայի տարրերը։ Այդ սպորտային-պարային ելույթը տևում է ամենից հաճախ 1,5 րոպե, նախապայման է այն, որ երաժշտության ռիթմը հստակ կարգավորվի, մրցումների ժամանակ գորգեր, փափուկ հատակներ չեն օգտագործվում։
Իսկ ե՞րբ է առաջացել ակրոբատիկ ռոքենռոլը:
20-րդ դարի 50-ական թվականներին ռոքենռոլը դարձել էր պարի մասին ավանդական գաղափարների մարտահրավերի խորհրդանիշ: Ազատությունը, ռիթմը, մղումը գրավել էին շատերին։ Պարը ջնջել էր դասակարգային, ազգային սահմանները: Ենթադրվում է, որ ռոքենռոլի արմատները գնում են դեպի աֆրիկյան մայրցամաքի բնակիչների ծիսական պարերը։
Ռոքենռոլի ծննդյան օր է համարվում է 1954 թվականի ապրիլի 12-ը, երբ ամերիկյան էկրաններին թողարկվեց մի ֆիլմ, որտեղ պարողների զույգը շարժվում ու պտտվում էր Բիլ Հեյլիի «Rock Around the Clock» երգի ներքո: Հանդիսատեսին դուր էր եկել այդ անսովոր բոցավառ պարը այնքան, որ շուտով այն տարածվեց բոլոր նահանգներում: Հենց ռոքենռոլի հետ են կապվում այնպիսի աստղերի անունները, ինչպիսիք են Չակ Բերին, Էլվիս Փրեսլին, Ջեյմս Բրաունը։ Այդ երաժշտական ուղղության շնորհիվ Beatles-ը և Rolling Stones-ը հայտնրահայտ դարձան։
1970-ականներին ռոքենռոլը զվարճանքի պարից վերածվեց սպորտային պարի՝ ակրոբատիկ ռոքենռոլի: Պարուսույց Ռենե Սագարան դարձավ այդ պարի հիմնադիրը։ Ավելի ուշ Գերմանիայում պարուսույցների ասոցիացիան մշակեց սպորտային ակրոբատիկ ռոքենռոլի կանոնները։
1974 թվականին հայտնվեց ակրոբատիկ ռոքենռոլի ասոցիացիան, որը միավորեց եվրոպական սպորտային պարային ակումբները։ Դրան միացան Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Շվեյցարիան։ Պարի ժողովրդականությունը մեծացավ, և մի քանի տարի անց՝ 1984 թվականին, ստեղծվեց Ակրոբատիկ ռոքենռոլի համաշխարհային ասոցիացիան, որը միավորեց աշխարհի 35 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։ Նրա հովանու ներքո սկսեցին սեպտեմբերից մայիս պարբերաբար անցկացնել տարբեր մակարդակների մրցույթներ։ Մարզիկների ծրագիրը բաղկացած չէ ակրոբատիկայի բարդ տարրերից, պարը ավելի կարևոր է այդ մարզաձևում։ Ուստի սպորտային տարրերի քանակը և դրանց բարդությունը պետք է համապատասխանի մրցման տեսակին, պարողների տարիքային կատեգորիային։ Բարդ տարրերի մեծ մասը թույլատրված է կատարել «M class-mixed» կարգում, նման մրցույթներում կարելի է տեսնել ակրոբատիկայի տարրեր:
Հանդիսատեսը սիրում է այդ սպորտաձևը իր դինամիկության, գեղեցկության և մատչելիության համար: Նրա համար տարիքային սահմանափակում չկա։ Դրանով կարող է զբաղվել 6 տարեկանից սկսած ցանկացած երեխա, իսկ Ստեպ-ռոքենռոլը հասանելի է բոլորին առանց տարիքային սահմանափակման:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը