ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…ակրոբատիկ ռոքենռոլ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակրոբատիկ ռոքենռոլը սպորտային պարի տեսակ է, որը միավորում է պարարվեստի և ակրոբատիկայի տարրերը։ Այդ սպորտային-պարային ելույթը տևում է ամենից հաճախ 1,5 րոպե, նախապայման է այն, որ երաժշտության ռիթմը հստակ կարգավորվի, մրցումների ժամանակ գորգեր, փափուկ հատակներ չեն օգտագործվում։

Իսկ ե՞րբ է առաջացել ակրոբատիկ ռոքենռոլը:

20-րդ դարի 50-ական թվականներին ռոքենռոլը դարձել էր պարի մասին ավանդական գաղափարների մարտահրավերի խորհրդանիշ: Ազատությունը, ռիթմը, մղումը գրավել էին շատերին։ Պարը ջնջել էր դասակարգային, ազգային սահմանները: Ենթադրվում է, որ ռոքենռոլի արմատները գնում են դեպի աֆրիկյան մայրցամաքի բնակիչների ծիսական պարերը։

Ռոքենռոլի ծննդյան օր է համարվում է 1954 թվականի ապրիլի 12-ը, երբ ամերիկյան էկրաններին թողարկվեց մի ֆիլմ, որտեղ պարողների զույգը շարժվում ու պտտվում էր Բիլ Հեյլիի «Rock Around the Clock» երգի ներքո: Հանդիսատեսին դուր էր եկել այդ անսովոր բոցավառ պարը այնքան, որ շուտով այն տարածվեց բոլոր նահանգներում: Հենց ռոքենռոլի հետ են կապվում այնպիսի աստղերի անունները, ինչպիսիք են Չակ Բերին, Էլվիս Փրեսլին, Ջեյմս Բրաունը։ Այդ երաժշտական ​​ուղղության շնորհիվ Beatles-ը և Rolling Stones-ը հայտնրահայտ դարձան։

1970-ականներին ռոքենռոլը զվարճանքի պարից վերածվեց սպորտային պարի՝ ակրոբատիկ ռոքենռոլի: Պարուսույց Ռենե Սագարան դարձավ այդ պարի հիմնադիրը։ Ավելի ուշ Գերմանիայում պարուսույցների ասոցիացիան մշակեց սպորտային ակրոբատիկ ռոքենռոլի կանոնները։

1974 թվականին հայտնվեց ակրոբատիկ ռոքենռոլի ասոցիացիան, որը միավորեց եվրոպական սպորտային պարային ակումբները։ Դրան միացան Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Շվեյցարիան։ Պարի ժողովրդականությունը մեծացավ, և մի քանի տարի անց՝ 1984 թվականին, ստեղծվեց Ակրոբատիկ ռոքենռոլի համաշխարհային ասոցիացիան, որը միավորեց աշխարհի 35 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։ Նրա հովանու ներքո սկսեցին սեպտեմբերից մայիս պարբերաբար անցկացնել տարբեր մակարդակների մրցույթներ։ Մարզիկների ծրագիրը բաղկացած չէ ակրոբատիկայի բարդ տարրերից, պարը ավելի կարևոր է այդ մարզաձևում։ Ուստի սպորտային տարրերի քանակը և դրանց բարդությունը պետք է համապատասխանի մրցման տեսակին, պարողների տարիքային կատեգորիային։ Բարդ տարրերի մեծ մասը թույլատրված է կատարել «M class-mixed» կարգում, նման մրցույթներում կարելի է տեսնել ակրոբատիկայի տարրեր:

Հանդիսատեսը սիրում է այդ սպորտաձևը իր դինամիկության, գեղեցկության և մատչելիության համար: Նրա համար տարիքային սահմանափակում չկա։ Դրանով կարող է զբաղվել 6 տարեկանից սկսած ցանկացած երեխա, իսկ Ստեպ-ռոքենռոլը հասանելի է բոլորին առանց տարիքային սահմանափակման:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular