Հայաստանում այլևս չե՞ն գնելու ավտոմեքենաներ և բնակարաններ. Օրենսդրական արգելքի տակ են ընկել որոշ գործարքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի օրենքն այլևս թույլ չի տա երկրի բնակիչներին որոշակի վճարումներ կատարել: Դա առաջին հերթին վերաբերում է մեքենաների և անշարժ գույքի գործարքներին։ Վարչապետ Փաշինյանի խոսքով նորամուծության հիմնական նպատակն է շուկան դարձնել ավելի թափանցիկ և նվազեցնել հարկերից խուսափելը։
Օրենսդրական նորամուծությունը, այսպես կոչված «Անկանխիկ վճարումների մասին» օրենքը հանրապետության քաղաքացիներին պարտավորեցնում է գործարքներ կատարել միայն բանկային փոխանցումով, խոսքը միայն 300 հազար դրամից բարձր գործարքների մասին է։ Այսպիսով, այժմ վաճառողները հավանաբար օգտագործված մեքենաները կսկսեն «նվիրել» կամ շատ ավելի էժան վաճառել, համենայնդեպս, պայմանագրում դա նշված կլինի, բայց փաստորեն, ոչ ոք չի իջեցնի գները, կվճարեն կանխիկ, բայց ոչ պաշտոնապես: Նման կարծիք է հայտնել Գագիկ Մամուլյանը, ով ներկայացնում է Hyundai-ի պաշտոնական դիլերի շահերը Հայաստանում։
Փորձագետը վստահ է, որ օրենքը չի օգնի վերահսկել կանխիկ գործարքները: Ոչ ոք իրականում չի մտածել այդ ամենի վերահսկողության համակարգի մասին: Չէ՞ որ հնարավոր չէ ակնկալվող 5000 դոլարի փոխարեն արգելել գործարք կնքել, օրինակ 1000 դոլարով։ Կամ նույնիսկ նվիրատվություն ձևակերպել: Պաշտոնական թուղթ կա և պետությունն ավելին ոչինչ չի կարող պահանջել։Ըստ Մամուլյանի արդյունքները կլինեն միայն նոր անհարմարությունները և նոր խաբուսիկ մանևրները։ Մի քանի տարի առաջ օրենք էր ընդունվել, որով պարտադիր է տարեկան մեկից ավելի մեքենաների վաճառքի դեպքում հարկ վճարելը, սակայն վաճառողները հեշտությամբ գտել են լուծումներ:
Նոր օրենքն անակնկալ չէր, դրա ընդունումն անխուսափելի էր,անշարժ գույքի ոլորտի մասնագետները վաղուց են խորհուրդ տալիս անցնել անկանխիկ գործարքներին,այդ դեպքում ռիսկերն ավելի քիչ են, բացի դա հեշտ է հաշվել գումարը,առնվազն կարիք չկա ձեռքով հաշվել թղթադրամները։ Նման վստահություն է հայտնել Red Group ընկերության առաջատար մասնագետ Էդուարդ Ափրիյանը:Փորձագետը չի շտապում երկարաժամկետ կանխատեսումներ անել, թեև վստահ է, որ անշարժ գույքի շուկայի մասնակիցները կփորձեն ելքեր գտնել նոր արգելքից։ Ըստ նրա օրենքն ավելի արդյունավետ կլիներ, եթե Հայաստանում բանկերն այդքան գումար չգանձեին պահուստային հաշիվների սպասարկման համար,որոշ բրոքերներ դրա համար ծախսում են 150-200 հազար դրամ, որը միջնորդավճարի մոտ մեկ քառորդն է։
Փորձագիտական կարծիքները հակասական են՝ չնայած ընդհանուր եզրակացությունները համընկնում են: Ամենայն հավանականությամբ, նոր կանոնները հաշվի կառնվեն ու կընդունեն ի գիտություն, բայց ակնհայտ է, որ ոչ բոլորը կենթարկվեն դրանց։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am