ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում այլևս չե՞ն գնելու ավտոմեքենաներ և բնակարաններ. Օրենսդրական արգելքի տակ են ընկել որոշ գործարքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի օրենքն այլևս թույլ չի տա երկրի բնակիչներին որոշակի վճարումներ կատարել: Դա առաջին հերթին վերաբերում է մեքենաների և անշարժ գույքի գործարքներին։ Վարչապետ Փաշինյանի խոսքով նորամուծության հիմնական նպատակն է շուկան դարձնել ավելի թափանցիկ և նվազեցնել հարկերից խուսափելը։

Օրենսդրական նորամուծությունը, այսպես կոչված «Անկանխիկ վճարումների մասին» օրենքը հանրապետության քաղաքացիներին պարտավորեցնում է գործարքներ կատարել միայն բանկային փոխանցումով, խոսքը միայն 300 հազար դրամից բարձր գործարքների մասին է։ Այսպիսով, այժմ վաճառողները հավանաբար օգտագործված մեքենաները կսկսեն «նվիրել» կամ շատ ավելի էժան վաճառել, համենայնդեպս, պայմանագրում դա նշված կլինի, բայց փաստորեն, ոչ ոք չի իջեցնի գները, կվճարեն կանխիկ, բայց ոչ պաշտոնապես: Նման կարծիք է հայտնել Գագիկ Մամուլյանը, ով ներկայացնում է Hyundai-ի պաշտոնական դիլերի շահերը Հայաստանում։

Փորձագետը վստահ է, որ օրենքը չի օգնի վերահսկել կանխիկ գործարքները: Ոչ ոք իրականում չի մտածել այդ ամենի վերահսկողության համակարգի մասին: Չէ՞ որ հնարավոր չէ ակնկալվող 5000 դոլարի փոխարեն արգելել գործարք կնքել, օրինակ 1000 դոլարով։ Կամ նույնիսկ նվիրատվություն ձևակերպել: Պաշտոնական թուղթ կա և պետությունն ավելին ոչինչ չի կարող պահանջել։Ըստ Մամուլյանի արդյունքները կլինեն միայն նոր անհարմարությունները և նոր խաբուսիկ մանևրները։ Մի քանի տարի առաջ օրենք էր ընդունվել, որով պարտադիր է տարեկան մեկից ավելի մեքենաների վաճառքի դեպքում հարկ վճարելը, սակայն վաճառողները հեշտությամբ գտել են լուծումներ:

Նոր օրենքն անակնկալ չէր, դրա ընդունումն անխուսափելի էր,անշարժ գույքի ոլորտի մասնագետները վաղուց են խորհուրդ  տալիս անցնել անկանխիկ գործարքներին,այդ դեպքում ռիսկերն ավելի քիչ են, բացի դա հեշտ է հաշվել գումարը,առնվազն կարիք չկա ձեռքով հաշվել թղթադրամները։ Նման վստահություն է հայտնել Red Group ընկերության առաջատար մասնագետ Էդուարդ Ափրիյանը:Փորձագետը չի շտապում երկարաժամկետ կանխատեսումներ անել, թեև վստահ է, որ անշարժ գույքի շուկայի մասնակիցները կփորձեն ելքեր գտնել նոր արգելքից։ Ըստ նրա օրենքն ավելի արդյունավետ կլիներ, եթե Հայաստանում բանկերն այդքան գումար չգանձեին պահուստային հաշիվների սպասարկման համար,որոշ բրոքերներ դրա համար ծախսում են 150-200 հազար դրամ, որը միջնորդավճարի մոտ մեկ քառորդն է։

 Փորձագիտական ​​կարծիքները հակասական են՝ չնայած ընդհանուր եզրակացությունները համընկնում են: Ամենայն հավանականությամբ, նոր կանոնները հաշվի կառնվեն ու կընդունեն ի գիտություն, բայց ակնհայտ է, որ ոչ բոլորը կենթարկվեն դրանց։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular