Ծանոթ ու միարժամանակ անհայտ…լապշա «Դոշիրակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Դոշիրակ»-ը արագ պատրաստման սննդամերքի առևտրային նշան է, որը վաճառվում է ԱՊՀ երկրներում։ Անվանումը գալիս է կորեական «տոսիրակ» անվանումից, որը թարգմանաբար նշանակում է «բրինձ տուփով»։ Այս սննդատեսակը հայտնվել է ԱՊՀ երկրների և Ռուսաստանի շուկայում 1990-ականներին և արագորեն դարձել արագ պատրաստման սննդատեսակների վաճառքի առաջատար: Նա միայն 2014 թվականին է իր դիրքերը զիջել «Ռոլտոն» ապրանքանիշի արագ պատրաստման լապշային։ «Դոշիրակ» արագ պատրաստման լապշան առաջին անգամ ռուսական շուկայում հայտնվել է «դոսիրակ» անվանմամբ, որը համահունչ է եղել անգլերեն «Dosirak»-ին և ներկայումս էլ մարկետոլոգիայում օրինակ է բերվում որպես լեզվաբանական առանձնահատկությունները հաշվի չառնելու դասական օրինակ, քանի որ «դոսիրակ» բառը համահունչ է ռուսերեն ոչ բարեհունչ բառերին (дефекация, сортир): Դրանից հետո գործարարները փոխել են այդ սննդամթերքի անվանումը «դոսիլակի» (ներկայումս էլ այն նման անվանում ունի որոշ եվրոպական երկրներում), սակայն ի վերջո կանգ են առել արդեն բոլորին ծանոթ «դոշիրակ» անվանման վրա, որն էլ ներկայումս հանրահայտ է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Ի վերջո համարվում է, որ այդ անվանումը ծագել է այդ սննդամթերքի ուղղանկյուն փաթեթավորման պատճառով, չնայած համարվում է նաև, որ «դոշիրակ» թարգմանաբար նշանակում է «մայրիկի պատրաստած լապշայի նման լապշա»։ «Դոշիրակը» պատրաստվում է տարբեր համերով՝ հավի մսի, կծու հավի մսի, թթու կաղամբի, տավարի մսի, սնկի, խոզի մսի, բեկոնի, պանրի, տոմատի, ծովամթերքների և այլն։ Այնուամենայնիվ դա ընդամենը արագ պատրաստման լապշա է։ Սակայն նշենք, որ այդ ուտեստը գրագետ գովազդային քաղաքականության պատճառով դարձել է հասարակ անուն և սկսել է օգտագործվել բոլոր արագ պատրաստման պարզ սննդատեսակները նշելու համար։ Բացի դա այդ արագ պատրաստման լապշայի գնի էժանության պատճառով ժողովրդի մոտ հանրահայտ են դարձել որոշ արտահայտություններ «դոշիրակի աշխատավարձ ստանալ», «փողը հերիք է միայն դոշիրակի համար», «դոշիրակային ընկերություն»՝ վերջինիս իմաստն այն է, որ ընկերությունը այնքան շահույթ ունի, որ կարողանում է միայն գոյատևել, բայց միևնույն ժամանակ պարտքեր էլ չի կուտակում։ Ներկայումս էլ «դոշիրակ» արագ պատրաստման լապշան հանրահայտ, էժան և պահանջված սննդատեսակ է ինչպես ԱՊՀ տարածքի երկրներում, այնպես էլ այլ վայրերում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը