ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…լապշա «Դոշիրակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դոշիրակ»-ը արագ պատրաստման սննդամերքի առևտրային նշան է, որը վաճառվում է ԱՊՀ երկրներում։ Անվանումը գալիս է կորեական «տոսիրակ» անվանումից, որը թարգմանաբար նշանակում է «բրինձ տուփով»։ Այս սննդատեսակը հայտնվել է ԱՊՀ երկրների և Ռուսաստանի շուկայում 1990-ականներին և արագորեն դարձել արագ պատրաստման սննդատեսակների վաճառքի առաջատար: Նա միայն 2014 թվականին է իր դիրքերը զիջել «Ռոլտոն» ապրանքանիշի արագ պատրաստման լապշային։  «Դոշիրակ» արագ պատրաստման լապշան առաջին անգամ ռուսական շուկայում հայտնվել է «դոսիրակ» անվանմամբ, որը համահունչ է եղել անգլերեն «Dosirak»-ին և ներկայումս էլ մարկետոլոգիայում օրինակ է բերվում որպես լեզվաբանական առանձնահատկությունները հաշվի չառնելու դասական օրինակ, քանի որ «դոսիրակ» բառը համահունչ է ռուսերեն ոչ բարեհունչ բառերին (дефекация, сортир): Դրանից հետո գործարարները փոխել են այդ սննդամթերքի անվանումը «դոսիլակի» (ներկայումս էլ այն նման անվանում ունի որոշ եվրոպական երկրներում), սակայն ի վերջո կանգ են առել արդեն բոլորին ծանոթ «դոշիրակ» անվանման վրա, որն էլ ներկայումս հանրահայտ է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Ի վերջո համարվում է, որ այդ անվանումը ծագել է այդ սննդամթերքի ուղղանկյուն փաթեթավորման պատճառով, չնայած համարվում է նաև, որ «դոշիրակ» թարգմանաբար նշանակում է «մայրիկի պատրաստած լապշայի նման լապշա»։ «Դոշիրակը» պատրաստվում է տարբեր համերով՝ հավի մսի, կծու հավի մսի, թթու կաղամբի, տավարի մսի, սնկի, խոզի մսի, բեկոնի, պանրի, տոմատի, ծովամթերքների և այլն։ Այնուամենայնիվ դա ընդամենը արագ պատրաստման լապշա է։ Սակայն նշենք, որ այդ ուտեստը գրագետ գովազդային քաղաքականության պատճառով դարձել է հասարակ անուն և սկսել է օգտագործվել բոլոր արագ պատրաստման պարզ սննդատեսակները նշելու համար։ Բացի դա այդ արագ պատրաստման լապշայի գնի էժանության պատճառով ժողովրդի մոտ հանրահայտ են դարձել  որոշ արտահայտություններ «դոշիրակի աշխատավարձ ստանալ», «փողը հերիք է միայն դոշիրակի համար», «դոշիրակային ընկերություն»՝ վերջինիս իմաստն այն է, որ ընկերությունը այնքան շահույթ ունի, որ կարողանում է միայն գոյատևել, բայց միևնույն ժամանակ պարտքեր էլ չի կուտակում։ Ներկայումս էլ «դոշիրակ» արագ պատրաստման լապշան հանրահայտ, էժան և պահանջված սննդատեսակ է ինչպես ԱՊՀ տարածքի երկրներում, այնպես էլ այլ վայրերում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular