Հայտնի են «DigiCode 2022» ծրագրավորման մրցույթի եզրափակչի հաղթողները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս տարի Դիջիկոդ մրցույթն իրականացվել է մարզային և հանրապետական փուլերով։ Մարզային փուլն անցկացվել է ՀՀ հինգ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Գորիսում և Երևանում։ Մասնակցության հայտ են ներկայացրել 942 թիմ (1000-ից ավել աշակերտ) ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում՝ Արցախի, Ջավախքի ընդհանուր թվով 400 դպրոցներից։ Եզրափակիչ փուլում իրենց աշխատանքները ներկայացրել են 60 թիմեր (72 աշակերտ)։
Մասնակիցները մրցել են 10-13 տարեկան և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերով՝ «Վիրտուալ աշխատանոցներ` STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր», «Լավագույն ալգորիթմական լուծում» Կրիայ ծրագրով օլիմպիադա և «Սարքերի ինտեգրում» անվանակարգերում։ Մրցույթում ներկայացված աշխատանքներն իրականացվել են Աղուէս (Scratch), Կրիայ (KTurtle) ծրագրերով և Python ծրագրավորման լեզվով։
Մարզային փուլը հաղթահարած բոլոր մասնակիցները ստացան հատուկ մրցանակ՝ տեխնոլոգիական և կրթական շրջայցերի տեսքով, իսկ հանրապետական ամեն անվանակարգում հաղթող ճանաչված թիմերը ստացան շնորհակալագրեր ԿԳՄՍ նախարարության և մրցույթի կազմակերպիչների կողմից, ինչպես նաև «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարի, տեխնոլոգիական ոլորտի դասընթացների,շրջայցերի ուղեգրեր և դրամական պարգևներ։
Դիջիկոդ Շիրակ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) VXsoft ընկերության հովանավորչությամբ և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլի անցկացումը Շիրակի մարզի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։
Մրցույթին ներկայացված է եղել 135 հայտ, որոնցից 62 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։
9 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝
- «Վիրտուալ լաբորատորիա»՝ Նինա Հովհաննիսյան (Նոր Կյանքի միջնակարհ դպրոց, մինչև 13 տ.),
- «Վիրտուալ լաբորատորիա»՝ Յուրա Մնացականյան (Ձորակապի միջնակարգ դպրոց, 13 տ. բարձր),
- «Համակարգչային խաղեր»՝ Հասմիկ Խաչատրյան և Մարինա Սարգսյան (Սպանդարյանի միջնակարգ դպրոց, մինչև 13 տ.),
- «Համակարգչային խաղեր»՝ Նարեկ Մարտիրոսյան (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց, մինչև 13 տ.) / Խրախուսում,
- «Համակարգչային խաղեր»՝ Զորիկ Մուրադյան և Մերուժան Մուրադյան (Թավշուտի միջնակարգ դպրոց, 13 տ. բարձր),
- «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝ Հարություն Ասատրյան և Լևոն Մսրյան (Գյումրու «Ընտանիք» կենտրոն),
- «Ալգորիթմական լուծում»՝ Սրապ Գևորգյան (Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, 10-12 տ․)
- «Ալգորիթմական լուծում»՝ Նարեկ Աբրահամյան (Արթիկի թիվ 5 հիմնական դպրոց, 13-15 տ․)
- «Ալգորիթմական լուծում»՝ Հակոբ Այվազյան, (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց, 13-15 տ․) / Խրախուսում
- «Ալգորիթմական լուծում»՝ Արթուր Ֆռանգյան (Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց, 16-18 տ․)
Դիջիկոդ Լոռի
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) VXsoft ընկերության հովանավորչությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլի անցկացումը Լոռու մարզի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։
Մրցույթին ներկայացված է եղել 223 հայտ, որոնցից 74 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։
9 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝
- «Վիրտուալ լաբորատորիա»՝ Հայկուհի Գրիգորյան, (Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոց, մինչև 13 տ.)
- «Վիրտուալ լաբորատորիա»՝ Հովիկ Մարտիրոսյան , (Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոց, 13 տ. բարձր)
- «Համակարգչային խաղեր