ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են «DigiCode 2022» ծրագրավորման մրցույթի եզրափակչի հաղթողները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս տարի Դիջիկոդ մրցույթն իրականացվել է մարզային և հանրապետական փուլերով։ Մարզային փուլն անցկացվել է ՀՀ հինգ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Գորիսում և Երևանում։ Մասնակցության հայտ են ներկայացրել 942 թիմ (1000-ից ավել աշակերտ) ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում՝ Արցախի, Ջավախքի ընդհանուր թվով 400 դպրոցներից։ Եզրափակիչ փուլում իրենց աշխատանքները ներկայացրել են 60 թիմեր (72 աշակերտ)։ 

Մասնակիցները մրցել են 10-13 տարեկան և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերով՝ «Վիրտուալ աշխատանոցներ` STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր», «Լավագույն ալգորիթմական լուծում» Կրիայ ծրագրով օլիմպիադա և «Սարքերի ինտեգրում» անվանակարգերում։ Մրցույթում ներկայացված աշխատանքներն իրականացվել են Աղուէս (Scratch), Կրիայ (KTurtle) ծրագրերով և Python ծրագրավորման լեզվով։ 

Մարզային փուլը հաղթահարած բոլոր մասնակիցները ստացան հատուկ մրցանակ՝ տեխնոլոգիական և կրթական շրջայցերի տեսքով, իսկ հանրապետական ամեն անվանակարգում հաղթող ճանաչված թիմերը ստացան շնորհակալագրեր ԿԳՄՍ նախարարության և մրցույթի կազմակերպիչների կողմից, ինչպես նաև «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարի, տեխնոլոգիական ոլորտի դասընթացների,շրջայցերի ուղեգրեր և դրամական պարգևներ։

Դիջիկոդ Շիրակ

  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) VXsoft ընկերության հովանավորչությամբ և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլի անցկացումը Շիրակի մարզի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։
Մրցույթին ներկայացված է եղել 135 հայտ, որոնցից 62 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։

9 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

  • «Վիրտուալ լաբորատորիա»՝ Նինա Հովհաննիսյան (Նոր Կյանքի միջնակարհ դպրոց, մինչև 13 տ.),
  • «Վիրտուալ լաբորատորիա»՝ Յուրա Մնացականյան (Ձորակապի միջնակարգ դպրոց, 13 տ. բարձր),
  • «Համակարգչային խաղեր»՝ Հասմիկ Խաչատրյան և Մարինա Սարգսյան (Սպանդարյանի միջնակարգ դպրոց, մինչև 13 տ.),
  • «Համակարգչային խաղեր»՝ Նարեկ Մարտիրոսյան (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց, մինչև 13 տ.) / Խրախուսում,
  • «Համակարգչային խաղեր»՝ Զորիկ Մուրադյան և Մերուժան Մուրադյան (Թավշուտի միջնակարգ դպրոց, 13 տ. բարձր),
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝ Հարություն Ասատրյան և Լևոն Մսրյան (Գյումրու «Ընտանիք» կենտրոն),
  • «Ալգորիթմական լուծում»՝ Սրապ Գևորգյան (Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, 10-12 տ․) 
  • «Ալգորիթմական լուծում»՝ Նարեկ Աբրահամյան (Արթիկի թիվ 5 հիմնական դպրոց, 13-15 տ․)
  • «Ալգորիթմական լուծում»՝ Հակոբ Այվազյան, (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց, 13-15 տ․) / Խրախուսում
  • «Ալգորիթմական լուծում»՝ Արթուր Ֆռանգյան (Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց, 16-18 տ․) 

 

Դիջիկոդ Լոռի

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) VXsoft ընկերության հովանավորչությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլի անցկացումը Լոռու մարզի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։
Մրցույթին ներկայացված է եղել 223 հայտ, որոնցից 74 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։ 

9 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

  • «Վիրտուալ լաբորատորիա»՝ Հայկուհի Գրիգորյան, (Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոց, մինչև 13 տ.) 
  • «Վիրտուալ լաբորատորիա»՝ Հովիկ Մարտիրոսյան , (Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոց, 13 տ. բարձր) 
  • «Համակարգչային խաղեր
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular