Ծանոթ ու միաժամանակ անհայտ … խաղ Ծովամարտ («Морской бой»)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳաղտնիք չէ, որ համակարգչային խաղերի ու այլ գունագեղ խաղերի հավաքածուների հայտնվելով թղթի վրայի խաղերն անարժանորեն և ամբողջովին ապարդյուն մոռացվել են: Այսօրվա ծնողները, հավանաբար, դեռ հիշում են, թե ինչպես են փորձել Ծովամարտ խաղալով անցկացնել ձանձրալի դասը կամ դասախոսությունը: Դա անելու համար պետք չէր համակարգիչ կամ պլանշետ, պարզապես պետք էր մի կտոր թուղթ և մատիտ: Բայց դրանով ժամանակն անհավատալիորեն արագ և հետաքրքիր էր անցնում, ընդ որում ավելի լավ, քան շատ համակարգչային խաղեր խաղալիս: Ներկայումս ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին նաև նման խաղեր խաղալ: Նման խաղերը զարգացնում են տրամաբանորեն մտածելը, ուշադրությունը, բարելավում են հիշողությունը, համառություն և համբերություն ձեռք բերելու ունակություն ունեն: Խաղացողը սովորում է ռազմավարություն վարել և կարևոր որոշումներ կայացնել: Նա նաև սկսում է հասկանալ, որ հնարավոր է հետաքրքիր ժամանակ անցկացնել համակարգչից հեռու:
Ենթադրաբար, այս խաղի պատմությունը սկսվել է անցյալ դարի սկզբին խոշոր ռազմանավերի և նրանց վարած ծովամարտերի հայտնվելով: Որոշ մարդիկ ցանկություն են ունեցել վանդակում թղթի վրա վերարտադրել այդ բոլոր ծովամարտերը, մանավանդ որ այն ժամանակ դա հասանելի էր: Մեկ այլ վարկածի համաձայն, «Ծովամարտ» խաղը հորինվել է 1870-ականներին լեռնագնաց Պյոտր Կոնդրատևի կողմից, որը նման կերպ որոշել է հանգստացնել իրեն և իր ընկերներին ծանր, քրտնաջան աշխատանքից հետո: Ըստ ամենայնի, խաղը դուր է եկել բոլորին, լայն տարածում ստացել բնակչության տարբեր շերտերի շրջանում և հաջողությամբ գոյատևել մինչև օրս: 1930-ականներին ԱՄՆ-ում Starex ընկերությունը արտադրել է հատուկ «Ծովամարտ»-ի նոթատետրեր: 1960-ականներին Միլթոն Բրեդլիի ընկերությունն է թողարկել խաղի նոր տարբերակ՝ մարտական նավերով և պլաստիկ խաղատախտակով: 1982 թվականին «Ծովամարտ»-ը ներկայացվել է փազլների տեսքով: Իսկ դրանից հետո հայտնվել է խաղի էլեկտրոնային տարբերակը: Այսօր այդ խաղը հասանելի է համացանցի տարբեր խաղային հարթակներում: Եվ այնուամենայնիվ, լավագույնը հանդիսանում է դասական «Ծովամարտ»-ի տարբերակը քառակուսի սովորական թղթի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը