ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … խաղ Ծովամարտ («Морской бой»)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիք չէ, որ համակարգչային խաղերի ու այլ գունագեղ խաղերի հավաքածուների հայտնվելով թղթի վրայի խաղերն անարժանորեն և ամբողջովին ապարդյուն մոռացվել են: Այսօրվա ծնողները, հավանաբար, դեռ հիշում են, թե ինչպես են փորձել Ծովամարտ խաղալով անցկացնել  ձանձրալի դասը կամ դասախոսությունը: Դա անելու համար պետք չէր համակարգիչ կամ պլանշետ, պարզապես պետք էր մի կտոր թուղթ և մատիտ: Բայց դրանով ժամանակն անհավատալիորեն արագ և հետաքրքիր էր անցնում, ընդ որում ավելի լավ, քան շատ համակարգչային խաղեր խաղալիս: Ներկայումս ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին նաև նման խաղեր խաղալ: Նման խաղերը զարգացնում են տրամաբանորեն մտածելը, ուշադրությունը, բարելավում են հիշողությունը, համառություն և համբերություն ձեռք բերելու  ունակություն ունեն: Խաղացողը սովորում է ռազմավարություն վարել և կարևոր որոշումներ կայացնել: Նա նաև սկսում է հասկանալ, որ հնարավոր է հետաքրքիր ժամանակ անցկացնել համակարգչից հեռու:

Ենթադրաբար, այս խաղի պատմությունը սկսվել է անցյալ դարի սկզբին խոշոր ռազմանավերի և նրանց վարած ծովամարտերի հայտնվելով: Որոշ մարդիկ ցանկություն են ունեցել վանդակում թղթի վրա վերարտադրել այդ բոլոր ծովամարտերը, մանավանդ որ այն ժամանակ դա հասանելի էր: Մեկ այլ վարկածի համաձայն, «Ծովամարտ» խաղը հորինվել է 1870-ականներին լեռնագնաց Պյոտր Կոնդրատևի կողմից, որը նման կերպ որոշել է հանգստացնել իրեն և իր ընկերներին ծանր, քրտնաջան աշխատանքից հետո: Ըստ ամենայնի, խաղը դուր է եկել բոլորին,  լայն տարածում ստացել բնակչության տարբեր շերտերի շրջանում և հաջողությամբ գոյատևել մինչև օրս: 1930-ականներին ԱՄՆ-ում Starex ընկերությունը արտադրել է հատուկ «Ծովամարտ»-ի նոթատետրեր: 1960-ականներին Միլթոն Բրեդլիի ընկերությունն է թողարկել խաղի նոր տարբերակ՝ մարտական ​​նավերով և պլաստիկ խաղատախտակով: 1982 թվականին «Ծովամարտ»-ը ներկայացվել է փազլների տեսքով: Իսկ դրանից հետո հայտնվել է խաղի էլեկտրոնային տարբերակը: Այսօր այդ խաղը հասանելի է համացանցի տարբեր խաղային հարթակներում: Եվ այնուամենայնիվ, լավագույնը հանդիսանում է  դասական «Ծովամարտ»-ի տարբերակը  քառակուսի սովորական թղթի վրա:


No description available.


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular