Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … խաղ Տետրիս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տետրիս խաղի ստեղծման պատմությունը պակաս հետաքրքիր չէ, քան բուն այդ խաղը: Դժվար է պատկերացնել, բայց մի քանի սերունդ աշխարհը հիպնոսացնող այդ ֆիգուրաները հորինվել են Խորհրդային Միությունում: Այդ խաղը առաջին անգամ ծրագրավորվել է երիտասարդ գյուտարար Ալեքսեյ Պաջիտնովի կողմից դեռ 1984 թվականին: Այն ժամանակ գիտնականն աշխատում էր արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների վրա և տարբեր հանելուկներ ու խաղեր ընկալում էր բացառապես որպես հոբբի: Պաժիտնովը աներևակայելի հետաքրքրություն ուներ դոմինոների, տրիմինոների և այլ ֆիգուրաների նկատմամբ: Մի օր նա որոշում է ավտոմատացնել տետրամինոն ֆիգուրաների  դասավորությունը որոշակի այլ ֆիգուրաների հետ: Եվ երբ այդ գաղափարը  իրականացվել է, ստացվել է բավականին զվարճալի խաղ ՝ տետրիսը (խաղն իր անունն ստացել է տետրամինոնի ֆիգուրաների անունից):

Խաղի առաջին տարբերակը գրվել է բավականին կարճ ժամանակահատվածում: Խաղի հիմքում ընկած են եղել յոթ պարզ ֆիգուրաներ, որոնք պետք է հավաքվեին մեկ մեծ ֆիգուրայի: Այն ժամանակվա համակարգիչների պարզության պատճառով դրանք անգամ ֆիգուրաներ չեն եղել, այլ դրանց տեքստային տարբերակները: Եվ, չնայած առաջին տարբերակը շատ պարզունակ էր, այն կատարյալ էր գործում, և կարողանում էր գերել խաղացողին: Համակարգչի համար, տետրիս խաղը,  վերաշարադրել է դպրոցական Վադիմ Գերասիմովը: Ընդամենը մի քանի օր է պահանջվել խաղն անհատական ​​համակարգիչ տեղափոխելու համար: Բայց դա միայն մեկնարկն է եղել: Առջևում շատ դժվարություններ են եղել, որոնք են խաղը գրաֆիկական դարձնել, վիճակագրություն ավելացնել և, որ ամենակարևորն է, պաշտպանել խաղը: Տետրիսը անհավանական արագությամբ թափ է հավաքել: Սկավառակներից սկավառակներ փոխանցվելով այն իր ծննդյան օրվանից արդեն առաջին ամսվա ընթացքում բառացիորեն սփռվել է շրջապատում: Սովորական օգտագործողի համար մատչելի դառնալով խաղն անմիջապես գերել է նախ Մոսկվայի բնակիչներին, ապա  ամբողջ աշխարհին: Օտարերկրացիները շատ արագ են հասկացել, թե որքան մեծ շահույթ կարելի է ստանալ այդ գյուտից: Տետրիսի համար իսկական միջազգային որս է սկսվել: Ամերիկացիները, բրիտանացիները, հունգարացիները անասելի պատերազմ են սկսել այդպիսի հեռանկարային արտադրանք ունենալու իրավունքի համար: Եվ արդեն 1985 թվականի ձմռանը սկսվել են առաջին բանակցությունները օտարերկրացիների հետ: Պեջիտնովը հանդիպել է իր հունգարացի ընկեր Ռոբերտ Շտայնին և նրան նվիրել Տետրիսը: Հենց Շտայնն էլ որոշել է, որ խաղը կարելի է դնել ազատ վաճառքի: Նա տիրոջ իր բոլոր իրավունքները վաճառել է բրիտանական Maxwell ընկերությանը: Նոր տիրոջ շնորհիվ խաղը ամբողջովին փոխել է գրաֆիկան, ձայնը և սկսել լիովին բավարարել այդ ժամանակի որակի պահանջները: Հետաքրքիր է, որ խաղի մեջ ժաամանակին հայտնվել են հայտնի անձնավորությունների պատկերներով ֆոններ, օրինակ՝ Յուրի Գագարինի կամ Մատիաս Ռուստի պատկերները: Նման հանրաճանաչ կերպարները խաղին իսկական սենսացիա են հաղորդել:

Արդեն 1989 թվականի սկզբին աշխարհում կար Տետրիսի մի քանի տասնյակ տարբերակ, և յուրաքանչյուր թողարկող ընկերություն պահանջում էր իր հեղինակության իրավունքը: Ի վերջո, Բրիտանիայի և Ամերիկայի առաջատար ընկերությունները կարողացել են փոխզիջման հասնել Մոսկվայի հետ: Առաջին պայմանագիրը գնահատվել է մինչև 5 միլիոն դոլար:

1989 թվականի մայիսին աշխարհը տեսել է Nintendo ընկերության Տետրիսի նոր տարբերակը, որն այդ ժամանակ այդ խաղի միակ օրինական արտադրողն էր: Հարկ է ասել, որ ընկերությունը հսկայական շահույթներ է ունեցել, մինչդեռ գյուտարարը կարողացել է իր առաջին շահաբաժինները ստանալ միայն յոթ տարի անց:

1996 թվականին «Տետրիս» բառը գրանցվել է որպես ապրանքային նշան: Նույն թվականին Պեջիտնովը սկսել է համագործակցել խաղերի մշակմամբ զբաղվող հայտնի Microsoft ընկերության հետ: Նա այնտեղ աշխատել է ինը տարի՝ մինչ 2006 թվականը: Եվ միայն վերջերս է Պաջիտնովը խոստովանել, որ այդ ամբողջ տարիներին նա բարելավում է իր հայտնագործությունը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս:

Սոնա Գիշյան

www.1or.am

МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
Самое популярное