ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական գամբիտ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

anna-news.info-ն գրում է, որ ներկայումս աշխարհը փոթորկում է: Ճապոնիայում կայացած վերջին օլիմպիական խաղերում սպորտային կրքերի և հույզերի շոգը հանդարտվել է, իսկ համաշխարհային աշխարհաքաղաքական ասպարեզում հակառակ իրավիճակն է ստեղծվել, երբ մի շարք համաշխարհային տերություններ սրերն են խաչել առաջնորդության համար պայքարում: Եվ ներկայումս  սխալ կլինի դիտարկել մրցակիցների այդ ամբողջ «հավաքածուն» առանց Թուրքիայի: Ներկայումս Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում իր ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական ազդեցության ընդլայնման ուղղությամբ ագահ քաղաքականության իրականացնել:

Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, հակառակ ամերիկյան քաղաքական ուղեգծի, ոգեշնչված պանթուրքիզմի կայսերական գաղափարներով, իրեն դիրքավորում է որպես անկախ համաշխարհային խաղացող՝ համեստորեն իր համար սահմանելով ոչ միայն տարածաշրջանային առաջնորդի, այլ նաև  իսլամական աշխարհի առաջնորդի դերը համարելով, որ համաշխարհային հանրությունը պետք է հաշվի նստի իր հետ առնվազն որպես մեծ տերություն: Էրդողանը նախատեսում է մինչև 2023 թվականը կատարել իր այն խոստումը, որ Թուրքիան իսկապես կդառնա հզոր համաշխարհային տերություն շնորհիվ  իր ռազմավարության իրականացման, որն է  ոչ միայն նախկինում Օսմանյան կայսրության մաս կազմող պետությունները, այլ նաև թրքախոս պետությունները կիսալուսնի կարմիր դրոշի ներքո միավորելը: Նախագահի նման ակտիվ քաղաքականությանը պաշտպանում է երկրի քաղաքացիների մեծամասնությունը:

Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, Թուրքիան, վարելով իր ագրեսիվ քաղաքականությունը, խստորեն սահմանել է իր ազգային շահերի գոտին Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում ՝ ի հակադրություն ԱՄՆ-ի ձգտումների: Սակայն, քանի դեռ Թուրքիայի քաղաքականությունը որոշակի ոլորտներում հակադրվում է Ռուսաստանին, Վաշինգտոնը հանդուրժում է իր վասալի քմահաճույքները:

Բայց եթե Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի քաղաքականությունը հիմնականում մեղմ է և հետապնդում է աֆրիկյան էլիտայի աջակցությամբ առաջին հերթին  համակարգված կերպով տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում (բնականաբար, ռազմական ներկայության զուգահեռ աճով) իր ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա ուժեղացնելու նպատակներ, ապա Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում Թուրքիայի ղեկավարության քաղաքական նկրտումներն ավելի ագրեսիվ են:

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Թուրքիան իրականացրել է «խաղաղապահ» ​​գործողություն, որը զարմացնում է իր երեսպաշտությամբ և լպիշությամբ: Փաստորեն, սանձազերծելով ագրեսիա պատերազմից տուժած Սիրիայի դեմ, նա գրավել է երկրի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքի մի մասը, իբր, այսպես կոչված, անվտանգության գոտի ստեղծելու համար: Բայց փաստացի, Անկարայի իրական նպատակը քրդերի դեմ պայքարելն է, որոնց թուրքական ղեկավարությունը անհիշելի ժամանակներից վերաբերվում է խորը ատելությամբ: Միաժամանակ, իր ծրագրերն իրականացնելու համար Թուրքիան չի վարանում օգտագործել իր վերահսկողության տակ գտնվող ահաբեկչական խմբավորումները, որոնք մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն Կենտրոնական Ասիայում:

Այս տարվա վերջին ԱՄՆ-ի կողմից Իրաքից իր զորքերը դուրս բերելուց հետո Մերձավոր Արևելքի հակամարտությունը, որին ներգրաված են Սիրիան, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը, միանշանակորեն  կբորբոքվի նոր ուժով: Միևնույն ժամանակ, թուրքերին հաջողվել է արաբական աշխարհում ձեռք բերել թշնամիներ ի դեմս Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, որոնք խիստ դեմ են տարածաշրջանում թուրքական ազդեցությանը:

Հարավային Կովկասում Թուրքիան, օգտագործելով Ադրբեջանին, վերջինիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ցուցաբերելով քաղաքական և ռազմական օգնություն, ստեղծել է լարվածության հերթական օջախը: Փաստացի Թուրքիայի գործողությունները այդ տարածաշրջանում, ըստ էության, հանգեցրել են զինված հակամարտություն սանձազերծելու նախադրյալների ի հայտ գալուն, որի մասնակիցները Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը և Ռուսաստանն են:

Անկարան առանձնահատուկ վերաբերմունք ունի Կենտրոնական Ասիայի նկատմամբ, բայց դա այն դա տարածաշրջանն է, որը ավանդական հետաքրքրության առարկա է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի համար: Հետևաբար, այնտեղ, անխոհեմ շարժումների հետևանքով Թուրքիան կարող է «գլխին հարված» ստանալ կողմերից որևէ մեկի կողմից, կամ բոլորի կողմից միասին: Այդ իսկ պատճառով ներկայումս Թուրքիան փոքր-ինչ երկմտանքների մեջ է և, ամեն դեպքում, ընդունել է սպասողական դիրքորոշում, քանի որ տարածաշրջանում թուրքական քաղաքականությունը նպատակաուղղված է դեպի ԱՊՀ երկրների վրա ազդեցության գոտուն և ունի ընդլայնողական բնույթ, ներառյալ  մի շարք ռուսական շրջանները, և նման պայմաններում մեկ սխալ քայլը կարող է շատ թանկ նստել Թուրքիայի վրա:

Այնուամենայնիվ, Թուրքիան չի հուսահատվում և ընթացիկ իրադարձությունների ֆոնին ի տարբերություն Չինաստանի և ԵՄ երկրների փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Ուկրաինայում:

Իրականում, Թուրքիայի քաղաքականությունը կարելի է համեմատել շախմատի խաղի հետ, որտեղ թուրքական ղեկավարությունը խաղում է իր գամբիտը, որը շախմատային խաղի տեխնիկա է, երբ կողմերից մեկը զոհաբերում է նշանակալի ֆիգուր իր նպատակին հասնելու կամ պարզապես խաղը սրելու համար: Հետաքրքիր է, իսկ ու՞մ կզոհաբերի Թուրքիան: Դա է հարցը: Պահի ինտրիգն այն է, թե ինչ զոհաբերության է պատրաստ գնալ Թուրքիան այս ժամանակահատվածում: Եվ դա շուտով պարզ կդառնա կարճաժամկետ կտրվածքով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular