ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի ունեցավ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացումը (տեսանյութ, լուսանկարներ)

ՎԻԴԵՈ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, տեղի ունեցավ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացումը:  Համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից:

Համաբուժարանի վերաբացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետը, առողջապահության ոլորտի պատասխանատուներ և այլ հրավիրյալներ: Հանդիսավորությամբ տեղի ունեցավ նաև ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը:

Հիմնանորոգված բուժհաստատության ավելի քան 170 աշխատակիցների աշխատանքի և պոլիկլինիկայում հաշվառված շուրջ 45.000 քաղաքացիների որակյալ սպասարկման համար ապահովված են անհրաժեշտ պայմանները. «Շենքային պայմանների գնահատականը պարզապես գերազանց է, սարքավորումները ևս թարմացված են, փետրվար ամսին կունենանք նաև թվային ռենտգեն ապարատ: Այս պայմաններում աշխատելը մեզ համար պարզապես հաճույք է: Մեր պոլիկլինիկայի բժշկական անձնակազմը պարբերաբար վերապատրաստվում է, հագեցած ենք բոլոր նեղ մասնագետներով, այսինքն՝ ամեն ինչով ապահովված է պոլիկլինիկան, մնաց բեղմնավոր աշխատանք»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը:

Մենք զրուցեցինք նաև աշխատակիցների հետ, ովքեր մեծ գոհունակություն հայտնեցին Եսայանների ընտանիքից և իրենց շնորհակալությունը հայտնեցին այս ընտանիքին՝ կատարված կարևոր և ազգանվեր գործի համար.

Վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Մետաքսյա Կուջոյանը երկար տարիներ աշխատել է Կառլեն Եսայանի հետ և լավ է հիշում, թե ինչ բարձր մարդկային և մասնագիտական հատկանիշների կրող էր նա.

«Ընկերական էր բոլորի հետ, ցանկացած հիվանդի խնդիր կարողանում էր հեշտ հասկանալ»,- ասաց բուժքույրը, առանձնացնելով նրա կարևորորագույն հատկանիշները. Կառլեն Եսայանն օժտված էր բացառիկ ճշտապահությամբ ու համբերատարությամբ:

Տեղամասային թերապեվտ տիկին Զոյան էլ Կառլեն Եսայանի հետ աշխատել է ավելի քան երեսուն տարի և հիշում է, թե ինչպես էին աշխատում. ձմռանը՝ ցուրտ, ամռանը՝ շոգ ու բոլորի համար անհարմար պայմաններում, բայց այսօր պոլիկլինիկային կարծես նոր շունչ է հաղորդվել.

«Երկար սպասված օր էր, այսուհետ մենք կաշխատենք արդեն ժամանակակից պայմաններում ու նոր որակով»,- ասաց նա:

Նշենք նաև, որ այս բուժհիմնարկի վերաբացմամբ չէ, որ սահմանափակվում է Եսայան ընտանիքի բարեգործությունները: Ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում իրականացվել են բազմաթիվ սոցիալական և մշակութային բարեգործական ծրագրեր, վերջերս Մարտակերտում բացվեց Եսայանների գերդաստանի կողմից հիմնած «Մանթաշ» հյուրատունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular