Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի ունեցավ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացումը (տեսանյութ, լուսանկարներ)

ՎԻԴԵՈ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, տեղի ունեցավ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացումը:  Համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից:

Համաբուժարանի վերաբացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետը, առողջապահության ոլորտի պատասխանատուներ և այլ հրավիրյալներ: Հանդիսավորությամբ տեղի ունեցավ նաև ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը:

Հիմնանորոգված բուժհաստատության ավելի քան 170 աշխատակիցների աշխատանքի և պոլիկլինիկայում հաշվառված շուրջ 45.000 քաղաքացիների որակյալ սպասարկման համար ապահովված են անհրաժեշտ պայմանները. «Շենքային պայմանների գնահատականը պարզապես գերազանց է, սարքավորումները ևս թարմացված են, փետրվար ամսին կունենանք նաև թվային ռենտգեն ապարատ: Այս պայմաններում աշխատելը մեզ համար պարզապես հաճույք է: Մեր պոլիկլինիկայի բժշկական անձնակազմը պարբերաբար վերապատրաստվում է, հագեցած ենք բոլոր նեղ մասնագետներով, այսինքն՝ ամեն ինչով ապահովված է պոլիկլինիկան, մնաց բեղմնավոր աշխատանք»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը:

Մենք զրուցեցինք նաև աշխատակիցների հետ, ովքեր մեծ գոհունակություն հայտնեցին Եսայանների ընտանիքից և իրենց շնորհակալությունը հայտնեցին այս ընտանիքին՝ կատարված կարևոր և ազգանվեր գործի համար.

Վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Մետաքսյա Կուջոյանը երկար տարիներ աշխատել է Կառլեն Եսայանի հետ և լավ է հիշում, թե ինչ բարձր մարդկային և մասնագիտական հատկանիշների կրող էր նա.

«Ընկերական էր բոլորի հետ, ցանկացած հիվանդի խնդիր կարողանում էր հեշտ հասկանալ»,- ասաց բուժքույրը, առանձնացնելով նրա կարևորորագույն հատկանիշները. Կառլեն Եսայանն օժտված էր բացառիկ ճշտապահությամբ ու համբերատարությամբ:

Տեղամասային թերապեվտ տիկին Զոյան էլ Կառլեն Եսայանի հետ աշխատել է ավելի քան երեսուն տարի և հիշում է, թե ինչպես էին աշխատում. ձմռանը՝ ցուրտ, ամռանը՝ շոգ ու բոլորի համար անհարմար պայմաններում, բայց այսօր պոլիկլինիկային կարծես նոր շունչ է հաղորդվել.

«Երկար սպասված օր էր, այսուհետ մենք կաշխատենք արդեն ժամանակակից պայմաններում ու նոր որակով»,- ասաց նա:

Նշենք նաև, որ այս բուժհիմնարկի վերաբացմամբ չէ, որ սահմանափակվում է Եսայան ընտանիքի բարեգործությունները: Ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում իրականացվել են բազմաթիվ սոցիալական և մշակութային բարեգործական ծրագրեր, վերջերս Մարտակերտում բացվեց Եսայանների գերդաստանի կողմից հիմնած «Մանթաշ» հյուրատունը:

Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնա Էնդի Սերքիսը նկարահանվում է «Երիտասարդ Վաշինգտոն» ֆիլմում ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Սևանա լճի ափին «Վարչաֆեստ» կանցկացվի․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ ԵՄ ավիացիոն գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մինչև 3 տարվա ազատազրկում՝ զինծառայությունից խուսափելու գործով փորձաքննությունից հրաժարվելու համար Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Չեն կարող զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատու ստորաբաժանումների քաղաքային հեռախոսահամարներին Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր. Կառավարության պարզաբանումը Հայաստանում կրկին զբոսաշրջային գնացք կգործարկվի Ռուբլու կանխիկի ճգնաժամ՝ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները Արտառոց դեպք՝ ԵրևանումԱդրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար Առանց հրեա ժողովրդի Ամերիկա չէր լինի․ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների, Թրամփի և այլնի մասին Վթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուջուխ Հայհիդրոմետի տնօրենը գրել է «Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ» Կտրուկ փոփոխություն՝ տարադրամի շուկայումԳյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը. պատմության այս օրը (01 հուլիս)Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական
Ամենադիտված