ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս կինը, տեսնելով իր նորածին երեխային, շոկի ենթարկվեց. Եվ ահա, թե ինչու… (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ծնողներին իմանալ երեխայի սեռը՝ նրա ծնվելուց առաջ: Մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում նման հնարավորությանը, բայց, այնուամենայնիվ, ոմանք չեն կարողանում հաղթահարել իրենց հետաքրքրասիրությունը և նախօրոք իմանում են իրենց երեխայի սեռը: Դրանում մի քանի դրական բաներ կան. Առաջին հերթին կարելի է մի քանի անգամով կրճատել երեխայի անվան տարբերակները, երկրորդ՝ նախօրոք պատրաստել երեխայի ննջասենյակը, և վերջապես, բոլորին ասել, թե նվերները ում համար պատրաստեն՝ տղայի, թե աղջկա: 

Բայց երբեմն տեխնիկան սխալվում է: Օրինակ, վերջերս՝ Ավստրալիայում ապրող մի ճապոնացի զույգի ընտանիքում համալրում էր սպասվում:

Ուլտրաձայնային հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ նրանք աղջիկ են ունենալու:

Ծնողներն արդեն անուն էին ընտրել փոքրիկի համար և բազմաթիվ վարդագույն զգեստներ էին գնել, սակայն ծննդաբերելուց հետո պարզվեց, որ նրանք որդի են ունեցել:

Լուսանկարչուհի Ջեսսիկա Ջեքսոնը, ում հրավիրել էին ծննդաբերության ընթացքը լուսանկարելու, հասցրել է ֆիքսել մոր դեմքին արտահայտված հույզերը, երբ նրան հայտնել են այդ լուրը:

«Դա անփոխանցելի, անբացատրելի մի բան էր: Նրա դեմքի շոկային արտահայտությանը փոխարինում էր անտեղյակությունը, հետո մայրիկը չէր հավատում այն ամենին, ինչ կատարվում էր, բայց արդյունքում խորը շունչ քաշեց և հանգստացավ», – ասում է Ջեսսիկան:

Լուսանկարչուհին նշում է, որ հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է ֆիքսել երեխայի լույս աշխարհ գալու պահը:

 

Օրինակ, այս ընտանիքը կարող է իրենց որդուն ոչ միայն պատմել, թե ինչպես է նա լույս աշխարհ եկել, այլ նաև ցույց տալ, թե որքան է նրա մայրը զարմացել այդ իրադարձության պատճառով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular