Այս կինը, տեսնելով իր նորածին երեխային, շոկի ենթարկվեց. Եվ ահա, թե ինչու… (ֆոտո)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԺամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ծնողներին իմանալ երեխայի սեռը՝ նրա ծնվելուց առաջ: Մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում նման հնարավորությանը, բայց, այնուամենայնիվ, ոմանք չեն կարողանում հաղթահարել իրենց հետաքրքրասիրությունը և նախօրոք իմանում են իրենց երեխայի սեռը: Դրանում մի քանի դրական բաներ կան. Առաջին հերթին կարելի է մի քանի անգամով կրճատել երեխայի անվան տարբերակները, երկրորդ՝ նախօրոք պատրաստել երեխայի ննջասենյակը, և վերջապես, բոլորին ասել, թե նվերները ում համար պատրաստեն՝ տղայի, թե աղջկա:
Բայց երբեմն տեխնիկան սխալվում է: Օրինակ, վերջերս՝ Ավստրալիայում ապրող մի ճապոնացի զույգի ընտանիքում համալրում էր սպասվում:

Ուլտրաձայնային հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ նրանք աղջիկ են ունենալու:
Ծնողներն արդեն անուն էին ընտրել փոքրիկի համար և բազմաթիվ վարդագույն զգեստներ էին գնել, սակայն ծննդաբերելուց հետո պարզվեց, որ նրանք որդի են ունեցել:
Լուսանկարչուհի Ջեսսիկա Ջեքսոնը, ում հրավիրել էին ծննդաբերության ընթացքը լուսանկարելու, հասցրել է ֆիքսել մոր դեմքին արտահայտված հույզերը, երբ նրան հայտնել են այդ լուրը:
«Դա անփոխանցելի, անբացատրելի մի բան էր: Նրա դեմքի շոկային արտահայտությանը փոխարինում էր անտեղյակությունը, հետո մայրիկը չէր հավատում այն ամենին, ինչ կատարվում էր, բայց արդյունքում խորը շունչ քաշեց և հանգստացավ», – ասում է Ջեսսիկան:

Լուսանկարչուհին նշում է, որ հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է ֆիքսել երեխայի լույս աշխարհ գալու պահը:

Օրինակ, այս ընտանիքը կարող է իրենց որդուն ոչ միայն պատմել, թե ինչպես է նա լույս աշխարհ եկել, այլ նաև ցույց տալ, թե որքան է նրա մայրը զարմացել այդ իրադարձության պատճառով: