ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ պարզ քայլ, որոնց հետևելը կօգնի նվազեցնել գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլխուղեղի կաթվածը խիստ վտանգավոր ախտաբանություն է, որն ունի մահացության բավական բարձր մակարդակ։ Ավելին՝ անգամ բարեհաջող ելքի դեպքում մեծ է լուծանքի հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են անել հնարավոր ամեն բան նման խնդրի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։ Այնուամենայնիվ մասնագետները շեշտում են, որ բարեբախտաբար կաթվածների 80%-ը կարելի է կանխել առողջ կենսակերպի ու խնդրի զարգացմանը նպաստող գործոնները մշտական վերահսկողության տակ պահելու շնորհիվ։

Գիտնականները նշել են բազմաթիվ քայլեր, որոնք մարդիկ կարող են ձեռնարկել գլխուղեղի կաթվածի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար, սակայն բժիշկները վստահ են, որ ամեն ինչ միաժամանակ անելը կարող է բավական դժվար լինել, ուստի անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը հարկավոր է աստիճանաբար սկսել։

«Մարդկանց մեծագույն սխալը չափազանց հավակնոտ լինելն է, ինչի հետևանքով էլ նրանք պարտություն են կրում ու հանձնվում», – նշել է կանադացի նյարդաբան Վլադիմիր Խաչինսկին՝ շեշտելով, որ ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է սկսել քչից։

Մասնագետը ներկայացրել է հինգ պարզ քայլ, որոնք կարելի է ձեռնարկել գլխուղեղի կաթվածի հավանականությունը նվազեցնելու համար։

Հրաժարվել ծխախոտից

Հետազոտությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում օգտագործվող յուրաքանչյուր հինգ ծխախոտի հետ գլխուղեղի կաթվածի հավանականությունը բարձրանում է 12 տոկոսով։ Մասնագետի խոսքով՝ մարդիկ հասկանում են, որ ծխախոտի գործածությունը հանգեցնում է թոքերի քաղցկեղի զարգացման, սակայն չեն հասկանում, որ այն վնասում է նաև գլխուղեղն ու արյունատար անոթները։

Լինել ֆիզիկապես ակտիվ

Ֆիզիկապես ավելի ակտիվ կանանց ու տղամարդկանց մոտ, ի տարբերություն ոչ շար ակտիվ մարդկանց, գլխուղեղի կաթվածի վտանգը ցածր է 25-30 տոկոսով։ Գիտնականներն ապացուցել են, որ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը, օգնում է պահպանել առողջ քաշն ու նվազեցնում է արյան ճնշումը, իսկ այս գործոնները կարող են նվազեցնել գլխուղեղի կաթվածի վտանգը։ Ինչպես նշում է նյարդաբանը, ֆիզիկական ակտիվության առավելություններն անհերքելի են։ Ընդ որում՝ ցանկալի դրական արդյունքին հասնելու համար օրական մի քանի կիլոմետր վազելու կարիք չկա։ Անգամ յուրաքանչյուր ժամը մեկ 10 րոպե շարժվելը շատ ավելի առողջարար կլինի, քան օրվա ընթացքում շատ երկար ժամանակ նստած մնալը։ 

Զարկերակային ճնշումը պահել վերահսկողության տակ

Զարկերակային բարձր ճնշումը համարվում է գլխուղեղի կաթվածի զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկը։ Վիճակագրական տվյալներով՝ զարկերակային բարձր ճնշումը բավական տարածված խնդիր է, որն առկա է տղամարդկանց 52%-ի ու կանանց 43%-ի մոտ։ Այնուամենայնիվ այս վտանգավոր խնդիրը կարելի է հեշտությամբ վերահսկողության տակ պահել կենսակերպի որոշակի փոփոխությունների կամ հատուկ դեղորայքի ընդունման միջոցով, մինչդեռ վիճակագրությունը ցույց է տվել, որ հինգ մեծահասակից միայն մեկն է հետևում մասնագետների ցուցումներին։ Ծխախոտի գործածությունը, շաքարային դիաբետը, ճարպակալումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակն ու սխալ սննդակարգը կարող են հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման, ուստի առաջին հերթին հարկավոր է վերահսկողության տակ պահել այս գործոնները։ Բացի այդ, հարկավոր է անպայման գտնել ամենաարդյունավետ դեղամիջոցը, որոշել դրա անհրաժեշտ չափաբաժինն ու իմանալ ընդունման եղանակը ճնշման հնարավոր տատանումների դեպքում անմիջապես միջոցներ ձեռնարկելու և ճնշման ցուցանիշները կարգավորելու համար։

Հետևել առողջ սննդակարգին

Բժիշկ Խաչինսկիի խոսքով՝ առողջարար մթերքի գործածությունը կարող է նվազագույնի հասցնել ավելորդ քաշի կուտակումը, ինչն էլ համարվում է բազմաթիվ վտանգավոր ախտաբանությունների, այդ թվում նաև գլխուղեղի կաթվածի զարգացմանը նպաստող գործոն, սակայն առողջարար մթերք հարկավոր է օգտագործել անկախ ավելորդ քաշի առկայությունից։ Առաջին հերթին հարկավոր է շեշտը դնել մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենի, անյուղ կաթնամթերքի, ամբողջահատիկ մթերքի, ձկնատեսակների ու ընկուզեղենի գործածության վրա՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով հագեցած ճարպերով, խոլեստերինով ու տրանսճարպերով հարուստ մթերքի գործածությունը։

Դանդաղ, բայց կայուն աշխատել նպատակներին հասնելու ուղղությամբ

Ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է հստակ նպատակ ունենալ, որից հետո միայն այն բաժանել մասերի ու սկսել աստիճանաբար աշխատել դրան հասնելու ուղղությամբ։ Ընդ որում՝ այս բարդ ընթացքում ընկերոջ ներկայությունը կարող է շատ օգտակար լինել՝ օգնելով չհուսահատվել ու շարունակել առաջ շարժվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular