ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ ստի դետեկտոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստի դետեկտորը (պոլիգրաֆ) բժշկա-կենսաբանական սարք է նախատեսված մի քանի ֆիզիոլոգիական ցուցանիշների (շնչառություն, սիրտ-անոթային ակտիվություն, մաշկի էլեկտրական դիմադրողականություն և այլն) միաժամանակյա արձանագրման համար: Այն ստուգում է նաև անցյալում տեղի ունեցած երևույթների հետ կապված հիշողություները։ Մի խոսքով այդ սարքի միջոցով որոշում են սուտ խոսելը: Հարցաքննվողին որպես կանոն սկզբից տալիս են հսկիչ հարցեր, որով որոշում են նրա անհատական սթրեսի շեմը և հետագայում հիմնվելով դրա վրա մասնագետները ստանում են ինֆորմացիա հետաքրքրող  հարցերին տված պատասխանների ճշմարտանմանության վերաբերյալ` հենվելով արձանագրված ֆիզիոլոգիական ցուցանիշների վրա:

Սուտ խոսածը պարզել փորձել են դեռ հնուց: Օրինակ` Ճապոնիայում կասկածվող հանցագործը պետք է բերանի մեջ պահեր բրիձի կույտը և լսեր իր մեղադրանքը։ Եթե բրինձը բերանում չոր մնար՝ մեղանդրանքը հաստատվում էր (այսինքն ճիշտը լսելուց թուքը չարացավ)։ Հին Հնդկաստանում, երբ մեղադրյալին տալիս էին կտրուկ հարցեր, մեղադրյալը պետք է արտաբերեր մտքում եկած առաջին իսկ բառերը և միևնույն ժամանակ հարվածեր վահանին: Համարվում էր, որ ճիշտ մեղադրանքների ժամանակ հարվածի ձայնը լինում էր ուժեղ։ Աֆրիկայում հանցագործության կասկածյալներին ստիպում էին ձեռքում թոչնի ձու պահել, քանի որ ձուն շատ նուրբ է և անգամ թույլ սեղմելու դեպքում կոտրվում է։ Կասկածյալները ձուն փոխանցում էին մեկը մյուսին: Ենթադրվում էր, որ մեղավորը չէր կարող պահել ձուն, քանի որ սեղմելով այն կկոտրեր։

Իսկ ահա Ստի դետեկտոր կոչվող սարքի պատմությունն սկիզբ է առել 1877 թվականից, երբ ֆիզիոլոգ Անժելո Մոսսոն հայտնաբերել է, որ սուտ խոսելու ժամանակ  վախն արտահայտվում է հաճախասրտությամբ։ Դրա առաջին փորձնական օգտագործումը իրականացրել է իտալացի կրիմինալիստ Չեզարե Լոմբրոզոն (1881 թվական) հարցաքննության ընթացքում դինամիկ հետևելով հարցաքննվողի ճնշման ցուցանիշին։ Պոլիգրաֆ, կամ Ստի դետեկտոր սարքը  ստեղծվել է  1921 թվականին  Կալիֆորնիայում ոստիկան Ջոն Լարսոնի  և  բժշկական համալսարանի մի ուսանողի համատեղ ջանքերով: Սարքը չափել և գրանցել է արյան ճնշումը, զարկերակը, շնչառությունը և մաշկի հաղորդունակությունը։ 1933 թվականին Լեոնարդ Քիլերը վերջնական տեսքի է բերել սարքը և սկսել է դրանց մասսայական արտադրությունը։ 1935 թվականին առաջին անգամ  ԱՄՆ-ում Ստի դետեկտորը օգտագործվել է դատական պրակտիկայում: Դրա ցուցմունքներն օգտագործվել են որպես երկու հանցագործների մեղքի ապացույց։

Ներկայումս Ստի դետեկտորը հիմնականում օգտագործվում է սկրինինգային հետազոտությունների համար. աշխատանքի ընդունվելիս տարբեր ընկերություններ սրա միջոցով «հարցազրույց» են անցկացնում ընկերությունում աշխատանքի ընդունվել ցանկացողների հետ և հայտնաբերում են ոչ համապատասխան կադրերին: Կրիմինալիստիկայում և դատական պրակտիկայում պոլիգրաֆը ներկայումս շատ քիչ է օգտագործվում (լրիվ հակառակը նրա ինչ տեսնում ենք կինոներում): Որոշ երկրներում (Գերմանիա, Լեհաստան և այլն), ինչպես նաև ԱՄՆ-ի նահանգներից մեծ մասում արգելված է այն օգտագործել արդարադատության  պրակտիկայում: Ներկայումս ժամանակակից ստի դետեկտորը ներկայացնում է իրենից համակարգչային ծրագիր, համակարգիչ և անհրաժեշտ սենսորներ՝ տվյալների մուտքագրման համար:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular