ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անսպասելի առողջական խնդիրներ. COVID-19-ի 5 ամենալուրջ հետևանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

COVID-19 տարած յուրաքանչյուր տասներորդ մարդու մոտ արձանագրվել են հեռավոր հետևանքներ, օրինակ, քրոնիկ երիկամային անբավարարություն կամ տեսողության կտրուկ վատացում:

«Իզվեստիայի» փոխանցմամբ՝ կորոնավիրուսային վարակի հինգ հիմնական հետևանքներ կան: Պարբերականը դրանք առանձնացրել է մասնագետների հարցման և գիտական ամսագրերում հրապարակումների հիման վրա։

 

Սրտանոթային համակարգ

Կորոնավիրուսային վարակը կարող է սրտամկանի նյութափոխանակության խանգարում առաջացնել։ Բացի այդ, վարակի ժամանակ հաճախ կան այնպիսի բարդություններ, ինչպիսիք են սրտի ռիթմի խանգարումներն ու միոկարդիտները (սրտամկանի բորբոքում)։

Երիկամներ

Յեյլի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հետազոտել են երիկամների սուր վնասվածքով 1,6 հազար հիվանդների։ Նրանց մեջ եղել են կորոնավիրուսով վարակված մարդիկ, որոնց մոտ պաթոլոգիա է հայտնաբերվել հիվանդանոցում գտնվելու ժամանակ:

Ամերիկացի գիտնականների տվյալներով՝ COVID-19-ով հիվանդանոց տեղափոխվածների 24-57 տոկոսի ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվողների 61-ից մինչև 78 տոկոսի մոտ կորոնավիրուսն ուղեկցվում է երիկամների վնասմամբ: Բժիշկները հիվանդների վիճակը ստուգել են դուրս գրվելուց 21 օր անց ու պարզել, որ կորոնավիրուսային վարակ տարած հիվանդների մոտ երիկամների սկզբնական գործառույթը չի վերականգնվել: Վարակվածների մոտ նաև քրոնիկական երիկամային անբավարարության զարգացման ավելի բարձր ռիսկ է եղել։

Տեսողությունը

Չինաստանի Վենչժոու բժշկական համալսարանի ակնաբուժական հիվանդանոցի ցողունային բջիջների ու ցանցաթաղանթի վերականգնման լաբորատորիայի գիտնականները հրապարակել են հետազոտություն, որում ամփոփել են կորոնավիրուսի առաջացրած տեսողական համակարգի հիվանդությունների վերաբերյալ առկա բոլոր նյութերը: Հեղինակները առանձնացրել են երկու ռեցեպտորներ, որոնց միջոցով SARS-CoV-2 կարող է վնասել աչքերը։

Համն ու հոտը

Հոտառությունը քթի խոռոչի լորձաթաղանթի ռեցեպտորային բջիջների, անցկացնող նյարդային մանրաթելերի և ուղեղի հոտառության կենտրոնի բարդ համակարգ է։ Ցանկացած օղակի աշխատանքի խախտման դեպքում հոտերի ընկալումը խախտվում է։

Որպես կանոն, հոտառությունը COVID-ի ժամանակ խախտվում է հիվանդության չորրորդ-յոթերորդ օրը, հիվանդների մեծ մասի հոտառությունը վերականգնվում է 14 օրվա ընթացքում: Սակայն կան տվյալներ հոտառություն խանգարումների ավելի երկար ընթացքի մասին:

 

Հետազոտության արդյունքների համաձայն՝ ամբողջական վերականգնումը տևում է երեք օրից մինչև երեք ամիս: Նման դեպքերում չարժի ինքնաբուժությամբ զբաղվել, խորհուրդ է տրվում ախտանիշների ի հայտ գալուց հետո հնարավորինս շուտ դիմել մասնագետի: Անթույլատրելի է օգտագործել ավանդական բժշկության միջոցները, իրականացնել հոտառության թեստեր սուր հոտավետ նյութերով, որոնք կարող են վնասել քթի լորձաթաղանթը (օրինակ, ամոնիակ): 

Աղեստամոքսային տրակտը

COVID տարած մարդկանց մոտ առավել հաճախ նկատվում են էնտերիտի՝ փոքր աղիքներում բորբոքման ախտանշաններ, որոնք հանգեցնում են լորձաթաղանթի փոփոխման: Խանգարվում է մարսողության ու օգտակար տարրերի յուրացման գործընթացը։

Մասնագետներն ընդգծում են, որ այդ բոլոր հետևանքներից խուսափելու միակ միջոցը պատվաստումն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular