ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխուղեղի կաթվածի մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլխուղեղի կաթվածը սրտանոթային համակարգի ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը կարող է ախտորոշվել ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների մոտ։ Այս հիվանդությունը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում, ուստի սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելը շատ կարևոր է։ Մասնագետները նախազգուշացնում են, որ գլխուղեղի կաթվածից խուսափելու համար հարկավոր է վարել առողջ կենսակերպ, պարբերաբար բուժզննում անցնել և չանտեսել անգամ անկարևոր թվացող կասկածելի փոփոխությունները։ 


Առողջական ցանկացած խնդրի դեպքում օրգանիզմը միշտ նախազգուշացնում է դրա մասին որոշակի ախտանշանների միջոցով, և գլխուղեղի կաթվածը նույնպես բացառություն չէ, ուստի բավական ուշադիր լինելու և անմիջապես միջոցներ ձեռնարկելու դեպքում կարելի է կանխել լուրջ բարդությունների զարգացումը։ Հարկ է հիշել, որ գլխուղեղի կաթվածը խանգարում է, որը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ մահվան, ուստի այս խնդրի վաղաժամ հայտնաբերումը շատ կարևոր է։

Կաթվածի ախտանշանները տարբերելու համար լուրջ բժշկական պատրաստություն անցնելու կարիք չկա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի 3 ախտանշան, որոնք ի հայտ են գալիս գլխուղեղի կաթվածի 89% դեպքերում, ուստի պարզապես հարկավոր է մտապահել դրանք և նկատելու դեպքում անհապաղ շտապօգնություն կանչել։ Այս հիվանդության մասին կարող են հուշել․


դեմքի իջեցումը (սովորաբար դեմքի միայն մի կողմի),
ձեռքի թուլությունը (ձեռքը թմրում է կամ ակամայից իջնում է),
խոսքի հետ կապված խնդիրները (ահասկանալի խոսք և բառերն արտաբերելու կամ դիմացինին հասկանալու հետ կապված խնդիրներ)։
Այս ախտանշաններից անգամ մեկի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել ու մտապահել դրանց ի հայտ գալու ժամը հնարավոր լուրջ հետևանքները կանխելու համար։ Կաթվածի նման դրսևորումներն իմանալը կարող է որոշիչ դեր խաղալ կաթվածից հետո օրգանիզմի վերականգնման և մահվան հավանականության նվազեցման գործում։ Բացի այդ, րոպեների ճշգրտությամբ ախտանշանների ի հայտ գալու ժամի վերաբերյալ տեղեկությունը կօգնի մասնագետներին շատ ավելի արագ գործել ու ճիշտ բուժօգնություն ցուցաբերել տուժածին, ինչը շատ կարևոր է նման լուրջ ախտաբանության դեպքում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ գլխուղեղի կաթվածի դեպքում որքան շուտ է սկսվում բուժումը tPA-ի միջոցով, այնքան բարձր է լիովին վերականգնվելու և բնականոն կյանքին անցնելու հավանականությունը, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։

Նյութի աբյուրը՝ medikforum.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular