ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կորցրել են տունը, բայց ոչ հյուրընկալությունը». ինչպե՞ս են մարդիկ ապրում Հայաստանի և Ադրբեջանի նոր սահմանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rtvi.com-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում մի քանի ամիս է պահպանվում է լռության ռեժիմը: Բախումներից հետո Հայաստանի շատ բնակավայրեր սահմանակից են դարձել Ադրբեջանին: Մի քանի գյուղերի բնակիչներ թողել են իրենց տները և տեղափոխվել, բայց կան նաև մարդիկ, ովքեր որոշել են մնալ:

Լեռնային Ղարաբաղի տարածքի զգալի մասի կորստից հետո Հայաստանի շատ բնակավայրեր դարձել են սահմանամերձ: Անգամ Գորիս-Կապան մայրուղու որոշ տարածքներ իրականում հայտնվել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ: Գրեթե հինգ կիլոմետրանոց հատվածում խորհուրդ չի տրվում կանգ առնել: Այդ մասին նախազգուշացնում են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Երևում են Ադրբեջանի դրոշները, ռազմական վրանները և բեռնատարները: Հայաստանի հյուսիսը հարավի հետ կապող հանրապետական ​​մայրուղին, ըստ խորհրդային ​​քարտեզների՝ տեղ-տեղ հայտնվում էր Ադրբեջանի տարածքում: Համենայն դեպս, դա է ցույց տալիս GPS-ը: Պատերազմում կրած պարտությունից հետո այս տարածքները հնարավոր չի եղել պաշտպանել բանակցությունների սեղանի շուրջ: Չնայած պայմանագիրը ստորագրելու պահին հայկական ուժերը ճանապարհից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են եղել, բայց ստիպված են եղել հանձնել ամբողջ Կուբատլուի շրջանը: Արդյունքում որոշ բնակավայրեր հայտնվելկ են հենց սահմանին:

Շուռնուխ գյուղն այժմ բաժանված է երկու մասի: Աջ կողմում  Ադրբեջանն է, ձախում Հայաստանը, իսկ սահմանագծին տեղակայված են ռուս սահմանապահները: Նրանք են դարձել անվտանգության երաշխավոր և համարվում է, որ այնտեղ ամեն ինչ հանգիստ է: Մի քանի ամիս է, որ ոչ մի միջադեպ չի պատահել, բայց Հայաստանի և Ադրբեջանի նման մոտիկությունն անսովոր է:

Հնարավո՞ր է վստահ լինել սեփական անվտանգության մեջ, երբ թշնամուց բաժանված ես միայն ճանապարհով և մի քանի ռուս սահմանապահներով. դա է գյուղացիների հիմնական հարցը: Սահմանազատումից հետո Շուռնուխի 12 տուն անցել է Ադրբեջանին: Նրանց տերերը ժամանակավոր ապաստան են ստացել, իսկ ոմանք էլ ստիպված ինքնուրույն են լուծել բնակարանային խնդիրը:

Նարինե Խուրշուդյանը Շուռնուխ գյուղի բնակիչ է, և նոր տուն է գնել, և հիմա տեղավորվում է: Տարածքը վեց քառակուսի մետր է, երկհարկանի մահճակալ, ինչպես զորանոցում, և պատերին ճաքեր, բայց Խուրշուդյանների ընտանիքը գիտի, թե ինչպես գոյատևել ձմեռը նման պայմաններում:

Նուռինե Խուրշուդյան, Շուռնուխ գյուղի բնակիչ. «Մեզ քիչ ժամանակ տվեցին, և հաջողվեց հանել միայն այն ամենը, ինչ մեզ պետք էր, - պատմում է Նարինեն, - մենք ունեինք անասնագլխաքանակ, բայց ստիպված էինք ամեն ինչ վաճառել, պահելու տեղ չկար: Հիմա մենք առանց տան ենք, բայց ես, ըստ էության, լավատես եմ»:

Լավի հույսն է միայն մնացել այն մարդկանց համար, որոնք չեն ուզում լքել գյուղը: Իշխանությունները, որոնք այժմ կառուցում են նոր թաղամաս, նույնպես դա չեն ցանկանում: Ութ ամսվա ընթացքում 12 տուն պատրաստ կլինի: Բնակիչների անվտանգությունն ապահովելու համար ԱԱԾ-ի սահմանապահ զորքեր են տեղակայվել հենց գյուղում: Առնոլդ Կարապետյանը ծնվել է Բաքվում և 1990 թվականին  փախել ջարդերից: Նա չի պատրաստվում տուն փոխել արդեն երրորդ անգամ:

«Մենք այստեղ հավերժ կապրենք: Հիմա ոչ ոք չի պատրաստվում հեռանալ: Բոլորն ուզում են այստեղ մնալ: Ո՞ւր գնալ: Սա մեր գյուղն է, մեր տները: Ես անձամբ դեմ եմ դրան», - ասում է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular