ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեգիտիմության վերականգնման փորձ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

tut.by–ն գրում է, որ ապրիլին Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այց է կատարել Բաքու, հեռախոսով խոսել է Ղազախստանի նախկին նախագահի և Ռուսաստանի ներկայիս նախագահի հետ և հայտարարել է` Վլադիմիր Պուտինի հետ շուտով հանդիպելու մասին: Փորձագետները վերլուծել են միջազգային ասպարեզում նրա ակտիվության աճը, Լեռնային Ղարաբաղում «Բաքվի հաղթանակի» մասին երկիմաստ հայտարարությունները և Մոսկվայում հանդիպման հեռանկարները:

«Քաղաքական ոլորտ» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրեյ Կազակևիչը կարծում է, որ Լուկաշենկոյի Բաքվում կատարած հայտարարությունների հիմնական հասցեատերը եղել է Ադրբեջանը երկկողմ հարաբերությունների զարգացման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով:

«Հատկապես, եթե խնդիրներից մեկը ֆինանսական աջակցությունն է, ապա  չի խանգարում ցույց տալ հավատարմություն ու նվիրվածություն Ադրբեջանին: Դա բնորոշ է Ալեքսանդր Լուկաշենկոյի արտաքին քաղաքական ռազմավարությանը: Հիմա նա սիրախաղ անելու է Ադրբեջանի հետ և փորձելու է ինչ-որ բան պոկել դրանից, բայց, օրինակ, կանցնի վեց ամիս, և նա կարող է ռևերանսներ կատարել Հայաստանի ուղղությամբ, եթե դա  ձեռնտու լինի: Մենք դա արտաքին քաղաքականության պրակտիկայում հաճախ ենք տեսել», - մեկնաբանել է Կազակևիչը:

Քաղաքագետը Բաքվին սատարելու և համակրանքի արտահայտումը կապում է այն փաստի հետ, որ այժմ Ադրբեջանը տնտեսական տեսակետից ավելի հետաքրքիր է պաշտոնական Մինսկի համար, ինչը կապված է սարքավորումների, այդ թվում ռազմական տեխնիկայի, և գյուղատնտեսական ապրանքների  հնարավոր մատակարարումների և նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման հետ, ինչը կնշանակի կախվածության անկում Մոսկվայից: Նաև, հնարավոր է, վարկեր ստանալը: Բացի այդ, Բելառուսը ցանկություն ունի պատվերներ ստանալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջանների զարգացման հետ կապված, քանի որ այնտեղ նախատեսվում են զգալի պետական ​​ներդրումներ ենթակառուցվածքների և գյուղատնտեսության զարգացման գործում: Փաստաբան և քաղաքագետ Յուրի Չաուսովն էլ այն կարծիքին է, որ Լուկաշենկոն ինքն է ասել, որ պարոն Ալիևը դժվար ժամանակներում բազմիցս օգնել է գումարով, և սպասում է նույնը հիմա: Ըստ քաղաքագետի` որոշ անուղղակի բաներ, օրինակ, հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ տարօրինակ հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ալեքսանդր Գրիգորևիչը իսկապես ցանկանում է հաճոյանալ Ադրբեջանին և այդ նպատակով նույնիսկ զոհաբերերում է լավ հարաբերությունները հայ ժողովրդի հետ: Ըստ Կազակևիչի` Ալիևի հետ հանդիպման կարևորությունը չի սահմանափակվում միայն Մինսկի տնտեսական շահերով: Այցը մասամբ հանում է Լուկաշենկոյին արտաքին քաղաքական մեկուսացումից, որի մեջ նա ընկել է 2020 թվականի օգոստոսից հետո: Ընտրություններից հետո սա առաջին դեպքերից մեկն է, երբ նրան ընդունում են ամենաբարձր մակարդակով, քննարկում ռազմավարական թեմաներ և այդպիսով ճանաչվում որպես առաջնորդ, իսկ մինչ այդ նրա շփումը գործնականում սահմանափակված է Կրեմլով: Նույն նպատակն է հետապնդում նաև Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հեռախոսազրույցը:

«Եթե նաև հնարավոր դառնա ինտեգրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման խնդրին, ապա դա կլինի իրական արտաքին քաղաքական առաջընթաց», - ասել է «Քաղաքական ոլորտ» ինստիտուտի տնօրենը:

Յուրի Չաուսովը համաձայն է, որ արտաքին քաղաքական գործունեության դրսևորումը կարևոր է միջազգային ասպարեզում Լուկաշենկայի լեգիտիմությունը վերականգնելու համար:

«Բացառապես Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումները, ավելի շուտ, ցույց են տալիս Լուկաշենկայի թուլությունը միջազգային հանրության աչքում»,- բացատրել է նա:

Բաքու կատարած այցի ժամանակ Լուկաշենկոն խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Մասնավորապես, նա նշել է Ալիևի «մեծագույն դերը այդ խնդրի լուծման գործում» և հայտարարել, որ Իլհամ Ալիևը առաջարկել է վերականգնել Ղարաբաղը և «բարձրացնել Հայաստանը», բայց «Հայաստանի նախկին ղեկավարությունը» հրաժարվել է հակամարտության խաղաղ կարգավորումից: Լուկաշենկոն նաև շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին «իրենց պատմության այս տխուր շրջանի ավարտի առթիվ»:

Ըստ «Հզոր լուրեր» թերթի հիմնադիր և լրագրող Պյոտր Կուզնեցովի՝ իր ռազմական դաշնակցի նկատմամբ Ղարաբաղյան հակամարտությունում Բաքվի հաղթանակը մատնանշելը և «վերադարձված տարածքների» մասին հայտարարությունները կոռեկտ չեն:

«ՀԱՊԿ-ը Կրեմլի ինտեգրման նախագծերից մեկն է, ընդ որում ռազմական ոլորտում այն շատ զգայուն է: Բայց Ադրբեջանը, որպես Թուրքիայի արբանյակ, բոլորովին այլ ճակատում է, և պետք է հաշվի առնել այն, թե որքան է սրվել Անկարայի և Մոսկվայի մրցակցությունը տարածաշրջանում ազդեցության համար,- գրել է Կուզնեցովը,- այս համատեքստում շատերն են մատնանշում Ալիևի հետ հանդիպման ընթացքում իր ռազմական դաշնակիցների նկատմամբ Լուկաշենկայի ոչ ճիշտ արտահայտությունները»:

Ալիևի ու Լուկաշենկոյի հանդիպման մեջ Պյոտր Կուզնեցովը որևէ առանձնահատուկ օգուտ չի տեսնում վերջինիս համար: Սակայն, ըստ նրա, Ալիևը, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ միասին, «մտցնելով պառակտվածություն, անվստահություն, անկայունություն և հակասություններ օգտագործում է Լուկաշենկայի թուլությունը ռուսական ՀԱՊԿ նախագիծը թուլացնելու համար, և դատելով ամեն ինչից դա հաջողվում է»:

Լուկաշենկոյի Բաքվում Ալիևի հետ հանդիպմանը հաջորդել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը և հայտարարվել է Մոսկվայում նրա հետ հանդիպման մասին: Ըստ Անդրեյ Կազակևիչի՝ դժվար թե այնտեղ «ճակատագրական որոշումներ» կայացվեն, ավելի շուտ, այն կանցկացվի Սոչիի վերջին հանդիպման ձևաչափով, այսինքն` կքննարկվեն առկա խնդիրները, Արևմուտքի հետ Բելառուսի և Ռուսաստանի դիմակայության ֆոնին հնարավոր է հստակեցվեն արտաքին քաղաքական դիրքորոշումները:

«Լուկաշենկայի համար նման հանդիպումները կարևոր են նաև ներքաղաքական տեսանկյունից. դրանք ցույց են տալիս, որ Ռուսաստանը ճանաչում է նրան որպես օրինական առաջնորդ», - ասել է քաղաքագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular