ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծամոնի հրաշագործ ազդեցությունը հետվիրահատական շրջանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մեծ Բրիտանիայի բժիշկները, ստամոքսի քաղցկեղից վիրահատված հիվանդներին խորհուրդ են տալիս ծամել առանց շաքարի ծամոն, որպեսզի շուտ վերականգնվի ստամոքսի և աղիների աշխատանքը: Այս անսովոր մեթոդը հնարավորություն կտա հիվանդներին մի քանի օր շուտ դուրս գրվել հիվանդանոցից, հայտնում է The Telegraph-ը:

 

Բժիշկները խորհուրդ են տալիս այս մեթոդը կիրառել օրը երեք անգամ: Ծամել հարկավոր է մեկ ժամ: Բժիշկները պնդում են, որ հիվանդների հետվիրահատական վերականգնմանը խանգարում է աղիքների խցանումը: Ծամոնը նպաստում է թքարտադրությանը, որն աշխատացնում է ենթաստամոքսային գեղձը, որն էլ իր հերթին արտադրում է ֆերմենտներ: Իսկ ֆերմենտները խթանում են ստամոքսի և աղիների աշխատանքը:

 

Գիտնականներն ապացուցել են, որ ծամոնը օգնում է ոչ միայն քաղցկեղից վիրահատվածներին, այլև երիտասարդ մայրերին, որոնք կեսարյան հատումից հետո գտնվում են հիվանդանոցում:

Картинки по запросу Ծամոնի

Այն հիվանդներին, ովքեր ստամոքսի վիրահատություն են տարել և կծկումներ են ունենում, նույնպես կօգնի ծամոնը: Օրգանիզմի վրա ծամոնի ազդեցությամբ բժիշկները հետաքրքրվեցին մի քանի ամիս առաջ և հայտնի դարձավ, որ այն հիվանդները, ովքեր  օգտվել են այս խորհուրդից, գտնում են, որ այս մեթոդը շատ արդյունավետ է:

Картинки по запросу hospital

Առայժմ այս արդյունքները չեն հրապարակվել և շատ գիտնականներ չեն հավաում ծամոնի հրաշագործ հատկությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular