ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացին։ Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, այդ մասին ասվում է Ջո Բայդենի՝ Նովրուզի առթիվ Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհավորանքում։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք առաջվա պես հակված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն խաղաղ կարգավորմանը հասնելուն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացին աջակցելուն՝ հանուն բարգավաճ և խաղաղ ապագայի: Մենք նաև աջակցում ենք Կասպից ծովի տնտեսության դիվերսիֆիկացման և էներգետիկ հնարավորությունների զարգացման ուղղությամբ ձեր ջանքերին»,- գրել է նա։

Բայդենը նշել է, որ իր վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ՝  անվտանգության և տարածաշրջանային հաշտության ընդհանուր խնդիրների լուծման համար:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են ուսումնասիրել տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները։

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Պաշտպանության բանակի դիրքերի վրա՝ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով։ Առաջնագծի մարտական գործողություններից բացի, ադրբեջանական բանակը զանգվածային հրթիռահրետակոծման էր ենթարկում Արցախի խաղաղ բնակավայրերը՝ առավելագույն վնաս պատճառելով բնակչությանը։ Հարվածների արդյունքում զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում, ավերվել են Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Ռազմական գործողությունները տևեցին 44 օր։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular