ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունը մեկ շաբաթում աճել է 2 տոկոսով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորոնավիրուսով հիվանդացածների թիվը անցած շաբաթ 2 տոկոսով գերազանցել է նախորդ 7 օրվա տվյալները, իսկ մահվան դեպքերի թիվը 6 տոկոսով նվազել է: Այս տվյալները ներկայացվել են լույս չորեքշաբթի գիշերը Ժնեւում հրապարակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Անցյալ շաբաթ տեղեկություններ են ստացվել վարակման ավելի քան 2,7 մլն նոր դեպքի մասին, ինչը 2 տոկոսով շատ է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- նշում են կազմակերպությունից: «Գլոբալ մասշտաբով երկրների շուրջ կեսում նոր դեպքերի թիվը նվազել է, մինչդեռ մյուս կեսում աճ է նկատվում»,- արձանագրել են ԱՀԿ-ից: Համաճարակաբանական տեղեկագրի համաձայն՝ մարտի 1-7-ը աշխարհում գրանցվել է 2 734 381 վարակված եւ 60 323 մահ: Մարտի 7-ի դրությամբ՝ կար վարակման 116 166 652 եւ պացիենտների մահվան 2 582 528 դեպք:

Անցած շաբաթ հիվանդացության աճը հատկապես նկատելի է եղել Աֆրիկայում (10 տոկոսով) եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում (10 տոկոսով), ինչպես նաեւ Եվրոպայում (4 տոկոսով): Մահացությունն աճել է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում (9 տոկոսով), միաժամանակ կրճատվել է մյուս բոլոր տարածաշրջաններում:

Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում 7 օրում վարակվել է ավելի քան 1,1 մլն եւ մահացել է ավելի քան 32 հազար մարդ: Եվրոպայում գրանցվել է վարակման ավելի քան 1,1 մլն նոր դեպք եւ ավելի քան 20 հազար մահ: Բժիշկները Միջերկրական ծովի արեւելյան հատվածում հայտնաբերել են ավելի քան 228 հազար վարակվածի, մահացել է ավելի քան 2,7 հազար մարդ:

ԱՄՆ-ում մեկ շաբաթում վարակվածների թիվն աճել է ավելի քան 427 հազարով: Հաջորդում են Բրազիլիան (ավելի քան 413 հազար նոր դեպք), Ֆրանսիան (ավելի քան 143 հազար), Իտալիան (ավելի քան 138 հազար), Հնդկաստանը (ավելի քան 115 հազար), Լեհաստանը (ավելի քան 87 հազար), Չեխիան (ավելի քան 85 հազար), Ռուսաստանը (ավելի քան 76 հազար), Թուրքիան (ավելի քան 76 հազար), Իրանը (ավելի քան 58 հազար):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular