ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում ոչ մեկին պետք չէ զավթել Հյուսիսային Կովկասը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
eadaily.com-ը գրում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնման քարտեզը, որը ավելի վաղ ցուցադրվել էր թուրքական հեռուստաընկերությամբ և որտեղ, ի թիվս այլ տարածքների, ներառված է եղել Ռուսաստանի հարավային և Հյուսիսային Կովկասի տարածաշրջանները, սադրիչ քայլ է և չունի տրամաբանական հիմք: Այս կարծիքն են հայտնել փորձագետները, որոնք հարցազրույց են տվել EADaily-ին:
 
«Այդ պատմության ծագումը դասական կեղծիք է: Հեռուստաալիքը, որտեղ ցուցադրվել է դա, TRT-ն չէ, այսինքն` դա ոչ թե Թուրքիայի պետական հեռուստաընկերությունն է, այլ TGRT-ն է, որը Ihlas Holding մասնավոր ընկերության մաս է կազմում: Երկրորդ հերթին ցույց տրվածը ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի ուսումնասիրությունն է, այլ ոչ թե SETA-ի նման պետական վերլուծական կենտրոնների եզրակացությունը,- ասել է Ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրության կենտրոնի քաղաքական ուղղության ղեկավար Յուրի Մավաշևը,- ուղերձը, որն ուղղված է Ռուսաստանի քաղաքական շրջանակներում անառողջ հետաքրքրություն առաջացնելուն, կարող է սրել Ռուսաստանի և Թուրքիայի առանց այդ էլ լարված հարաբերությունները»:
 
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի որոշ ներկայացուցիչներ ևս նպաստում են միջպետական հարաբերություններում լարվածության սրմանը:
 
«Ռուսաստանում շատ են այնպիսի ազդեցիկ ուժեր, որոնք, ցավոք, բացասաբար են անդրադառնում ռուս-թուրքական հարաբերություններին և ստեղծում են նման ֆոն: Ոչ մի մասնագետ կամ փորձագետ լրջորեն չի դիտարկի որոշակի թուրքական մասնավոր հեռուստաընկերության սյուժեն, որտեղ նույնիսկ ըստ էության ոչ մի նոր բան չի ասվում: Stratfor-ի այս բոլոր վերլուծական հաշվարկները հայտնի են եղել վաղուց»,- շեշտեց Մավաշևը:
 
Այնուամենայնիվ, Թուրքիան ամեն տարի ուժեղացնում և ընդլայնում է իր ազդեցությունը այլ երկրներում և տարածաշրջաններում, այդ թվում նաև «փափուկ ուժի» քաղաքականության միջոցով:
 
«Թուրքիան կշարունակի զբաղվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում իր ազդեցությունն ընդլայնելու հարցերով, ինչը հիմա շատ լավ է անում, բայց պարտադիր չէ, որ ռազմական առաջխաղացում լինի և այդ տարածքներում թուրքական ռազմական կոնտինգենտի հայտնվելը: Թուրքիան «փափուկ ուժ»-ը հաջողությամբ օգտագործում է օրինակ՝ Պակիստանում և Աֆղանստանում: «Փափուկ ուժի» նմանատիպ երևույթ է նկատվում նաև Ռուսաստանի տարածքում. դրանք են թուրքական դպրոցները, թուրքական կինոն, զբոսաշրջությունը, և այդ առումով Թուրքիան հաջողությամբ առաջ է մղում իր շահերը», - ասել է «Վալդայ» ակումբի փորձագետ Ֆարհադ Իբրահիմովը:
 
Ինչ վերաբերում է իրադարձությունների զարգացման ավելի ագրեսիվ սցենարին, փորձագետները կարծում են, որ դա քիչ իրատեսական է և չունի լուրջ և խորը հիմքեր:
 
«Թուրքիայում իրատեսները վարում են միջազգային քաղաքականություն, ուստի ոչ ոք կարիք չունի գրավել Հյուսիսային Կովկասը, նման խնդիր չկա»,- ասել է Մավաշևը:
 
Իբրահիմովի խոսքով՝ հանուն իրատեսական նպատակների իրագործման Ռուսաստանի տարածքում իր ազդեցության ոլորտի ընդլայնման տեսքով, Թուրքիան չի փչացնի հարաբերությունները տարածաշրջանի և միջազգային ամենակարևոր դերակատարներից մեկի հետ:
 
«Չեմ կարծում, որ Թուրքիան գոհ կլինի արդեն ձեռք բերածով, բայց կան որոշակի «կարմիր գծեր», որոնք Թուրքիան չի հատի: Այդ համատեքստում Թուրքիան շատ է գնահատում հարաբերությունները Մոսկվայի հետ, Անկարան անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դրանք չվատթարանան և զարգանան: Նույնիսկ եթե Թուրքիան զարգացնի իր շահերը, ապա առավելագույնը կսահմանափակվի այն տարածաշրջաններով, որտեղ մրցում է Ռուսաստանի հետ, բայց չի ներխուժի Ռուսաստանի տարածք իր ազդեցությունն ընդլայնելու տեսանկյունից», - եզրափակել է Իբրահիմովը:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է Անկարայի ազդեցության ոլորտների ընդլայնման քարտեզը, որը պատրաստել է ամերիկյան Stratfor ընկերությունը: Ընկերության կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը Թուրքիայի ազդեցությունը կտարածվի դեպի Մերձավոր Արևելք, Լիտվա, Անդրկովկաս, Կիպրոս, Հունաստան, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Հյուսիսային Աֆրիկա, Բալկաններ, Կենտրոնական Ասիա, ինչպես նաև ասիական հանրապետություններ, նախկին ԽՍՀՄ և Ռուսաստան, մասնավորապես Ղրիմ, Հյուսիսային Կովկաս, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, Կալմիկիայի, Ռոստովի և Աստրախանի մարզեր և Ռուսաստանի հարավում տեղակայված այլ շրջաններ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular