ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` ծամոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծամոնի (մաստակ) պատմությունը սկիզբ է առել դեռ այն հին ժամանակներից, երբ չկային ատամի մածուկներ ու խոզանակներ, և մարդիկ ատամները մաքրելու համար օգտագործում էին խեժ, ինչպես դա անում էին օրինակ արևելքում կամ ամերիկյան մայա հնդիկները Հևեա ծառի  հյութը (կաուչուկ) ծամելով: Հենց այդ բնական նյութերն էլ կարելի է համարել ծամոնի նախատիպերը: Անկասկած ամերիկացիներն են առաջինը սկսել ծամոն արտադրել: 19-րդ դարում Քուրտիս եղբայրներն են հորինել ծամոնը, որը նրանք տնայնագործական մեթոդներով պատրաստել են մեղրամոմից և սոճու խեժից: Գաղափարը այնքան հաջող է եղել, որ որոշվել է ավելացնել արտադրությունը: Բուրավետիչների օգտագործումը եղբայրներին  թույլ է տվել ընդլայնել արտադրանքի տեսականին մինչև չորս տեսակի: Այնուամենայնիվ Ուիլյամ Ֆինլի Սեմփլն է առաջինը 1869 թվականին ծամոնի արտոնագիր ստացել, սակայն չի զբաղվել դրա արտադրությամբ: Իսկ ամերիկացի Թոմաս Ադամսը, իր տրամադրության տակ ունենալով մեկ տոննա կաուչուկ, ինքնուրույն պատրաստել է ծամոնի փորձնական խմբաքանակ: Այդ խմբաքանակը այնքան արագ է վաճառել, որ Ադամսը որոշել է արտադրություն հիմնել: 1871 թվականին նա արտոնագրել է ծամոնի արտադրության ավտոմատ մեքենան և սկսել ծամոն արտադրել արդյունաբերական մասշտաբով: Հասնելով առաջին հաջողություններին՝ Ադամսը սկսել է բարելավել իր արտադրանքի որակը: Ձեռնարկատերը որոշել է կաուչուկին ավելացնել անուշահոտ բուրավետիչ, որի արդյունքում հայտնվել է «Black Jack» անունով նոր ծամոնը: Բացի համից, նոր արտադրանքը սկսել է տարբերվել նաև  ձևով, և սովորական գնդիկների փոխարեն հայտնվել է մատիտ ծամոնը:

Ծամոնի ստեղծման պատմության հաջորդ փուլը եղել է 20-րդ դարի սկզբին, երբ  Ֆրենկ Ֆլիրի կողմից արտադրվել է «Blibber-Blubber» ծամոնը, որը հնարավոր է փչել: Այս դարի 20-ականների վերջում ընկերության աշխատակից Վալտեր Դիմերը առաջարկել է արտադրանքի որակի բնութագրերի բարելավման տարբերակներ, ինչի արդյունքում ընկերությունը սկսել է արտադրել կոնֆետներ, որոնց ներսում փոքրիկ ծամոն է: Արդեն 20-րդ դարի կեսերին ծամոնը նվաճել է Միացյալ նահանգները: «Չոր օրենքի» ժամանակ այդ արտադրանքը շատ պահանջարկ է ունեցել, քանի որ այն թաքցնում է ալկոհոլի հոտը: Ժամանակակից աշխարհում ծամոնը օգտագործվում է բոլորի կողմից՝ սկսած փոքրիկներից, որոնք այն ծամում են հաճույքի և զվարճանքի համար, մինչև տարեցները, որոնք այն օգտագործում են հիգիենայի, ատամների և լնդերի հիվանդությունների կանխարգելման համար: Չնայած ժամանակի ընթացքում ծամոնի օգտագործման ուղղությունները բազմապատկվել են (օրինակ՝ ծամոն սկսել են օգտագործել շնչառության թարմացման համար), բայց նրա հիմնական գործառույթը հիմա էլ անփոփոխ է՝  ատամները մաքրելը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular