ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե սահմանները բացվեն, մարդիկ այս անգամ Հայաստանը կլքեն՝ առանց հետ նայելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն օրից, երբ շրջանառության մեջ դրվեց՝ «… մինչև Արցախի հարցը չլուծենք, լավ չենք ապրելու Սերգո ջան» թեզը, դրանից հետո այդպես էլ չբացատրվեց, թե ինչու չենք կարող առանց Արցախի հարցը լուծելու լավ ապրել: Լավ ապրել, չապրելու թեզը կորցրեց ակտուալությունը պալատական հեղաշրջումից հետո, քանի որ Արցախից ՀՀ վարչապետ նշանակված, հետո նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը հասարակությանը ապացուցեց ճիշտ հակառակը: Այդ ժամանակ պարզվեց, որ առանց Արցախի հարցը լուծելու էլ է հնարավոր լավ ապրել, բայց, այդ լավ ապրելը ոչ բոլորի հագով էր: Յուրայիններն ու նրանք, որոնք սիրում էին Հայաստանը կամ գնալու տեղ չունեին՝ մնացին Հայաստանում, մնացածը իրենց բարեկեցությունը քիչ թե շատ ապահովելու համար արտագաղթեցին:

2018-ի հեղափոխությունից հետո շատերը սկսեցին մտածել, որ երկիրը երկիր կդառնա, ու բոլորն էլ հնարավորություն կունենան իրենց ունակությունների ու հնարավորությունների սահմաններում լավ ապրել: Սակայն, կարճ ժամանակ անց պետք է պարզվեր, որ նախկին իշխանությունների յուրայիններին եկել են նոր իշխանությունների յուրայինները փոխարինելու: Ու թեև հասարակությունն այս անգամ չշտապեց արտագաղել, սակայն, վրա հասավ պատերազմը և բացեց մինչ այդ չբացված բազմաթիվ փակագծեր: Հիմա՝ պատերազմից հետո, երբ երկիրը հայտնվել է անորոշության մեջ, շատերը կրկին սկսել են մտածել երկիրը լքելու մասին, քանի որ արդեն երկու սերունդ է սպասում են, որ երկիրը երկիր դառնա, բայց այդպես էլ շատ բան չի փոխվել: Նույն աթոռակռիվը, նույն մարդիկ, նույն դեմքերն ու դեպքերը թույլ չեն տալիս, որ երկիրը նորմալ հունով զարգանա, իսկ թե երբ կլինի այս ամենի վերջը՝ ոչ ոք չգիտի:

Մեկ բան ակնհայտ է՝ մարդիկ հոգնել են պայքարելուց, իսկ առանց պայքարելու էլ երկիրը զարգանալ չի կարող: Հասարակությունը հոգնել է բոլորից և երազում է չքաղաքականացված միջավայրում ապրելու մասին, ուստի բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե սահմանները բացվեն, շատերը Հայաստանը կլքեն՝ առանց հետ նայելու, քանի որ այլևս չկա այնպիսի խոստում, որին հավատալով մարդը կարող է հետ կանգել իր որոշումից:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular