ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցարն ու սուլթանը. ինչո՞ւ Թուրքիան հաղթեց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

rodinananeve.ru-ն գրում է, որ Անդրկովկասում վերջերս տեղի ունեցած «փառահեղ աշխարհաքաղաքական հաղթանակի» ծիլերը շարունակում են բողբոջել, անկախ նրանից, թե գաղափարական ճիշտ հայրենասերներն ինչ են ասում այդ մասին: Դա անխուսափելի է. Թուրքիան չի շահել պատերազմում, որպեսզի հիմա ամաչի: Չնայած օսմանցիներին ամոթը միշտ էլ առանձնապես բնորոշ չի եղել, վայրի մարդիկ են, ինչ կարող ես անել: Վերջերս, Անդրկովկասի վերաբերյալ մեծ նախաձեռնությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Այդ մասին ռուսական լրատվամիջոցներում, չգիտես ինչու, շատ քիչ բան է գրվել: Այսպիսով, նա առաջարկել է տարածաշրջանում ստեղծել քաղաքական հարաբերությունների այսպես ասած «վեցնյակի հարթակ», որի մեջ բացի բուն Թուրքիայից առաջարկել է մտնել Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին, Ադրբեջանին և նույնիսկ Հայաստանին (սա հազվադեպ դեպք է, երբ թուրք ղեկավարը ուղղակիորեն է դիմում այդ պետությանը): Ի՞նչ է նշանակում նման նախաձեռնությունը: Իրականում շատ բան:

Նախ, Թուրքիան այդպիսով ամրագրում է պատերազմի արդյունքները և, հստակորեն իրեն նշանակելով հաղթող, հայտարարում է խաղի հետագա կանոնները: Երկրորդ հերթին դա բացահայտ քաղաքական ներխուժում է Ռուսաստանի ազդեցության գոտի (իսկ Իրանն ընհանրապես կողմ է մղված): Եվ, երրորդ հերթին Հայաստանին հասկացնում է, թե ով է հիմա հրաման տալիս տարածաշրջանում: Եվ սա պարզապես նախերգանք է: Իսկ ինչպիսի՞ն կլինի հետագա երաժշտությունը: Դա կարելի է կանխատեսել, եթե փորձենք հասկանալ իրական պատկերը, և ամենակարևորը. ո՞րն է Թուրքիայի առավելությունը, որը նրան թույլ տվեց հաղթել: Խոսենք այդ մասին: Սկսենք նրանից, թե ինչպես են կողմերը մոտեցել պատերազմին: 1994 թվականին հայերից դաժան և բարոյալքող պարտություն կրած Ադրբեջանը երկար տարիներ արդիականացրել և վերազինել է բանակը` զարգացնելով տնտեսությունը և ապահովելով բնակչության աճ: Բացի դա, աստված օրհնել է նրան, տալով նավթ: Իսկ այն, թե նույն ժամանակ ինչ է արել Հայաստանը՝ ոչինչ չի կարելի ասել: Միայն նշենք, որ այնտեղ բնակչությունը 10%-ով պակասել է: Մնացածի մասին (տնտեսություն և այլն) խոսելն անգամ իմաստ չունի: Ինչպես նաև իմաստ չունի խոսել այն մասին, թե ինչով է զբաղվել Ռուսաստանը այդ ամբողջ ընթացքում: Նշենք միայն, որ հետխորհրդային տարածքի այդ հատվածի վերակազմակերպման սխալների մասին բազմիցս է ասվել և գրվել: Այնուամենայնիվ Ադրբեջանն այս ամենում խորը երկրորդական դեր ունի անկախ նրանից թե ինչ է արել:

Հիմնական հարցը հետևյալն է. ի՞նչ է արել Թուրքիան: Իսկ նա ամեն ինչ ճիշտ է արել: Նա իրականացրել է իր նախկին բոլոր տարածքների համակարգված էքսպանսիա: Եվ ոչ միայն Կովկասում: Եվ ոչ միայն մահմեդականների շրջանում: Օրինակ դա իրականացվել և իրականացվում է Վրաստանում (իր ազդեցության համակարգված ընդլայնում տնտեսապես, քաղաքականապես և էթնիկ տեսակետից): Վրաստանում թուրք զբոսաշրջիկների թիվը հսկայական է, և ոչ միայն զբոսաշրջիկների թիվը: Մեկ այլ օրինակ է Գագաուզիան, որը ժամանակին աներևակայելի ռուսամետ տարածաշրջան էր: Չի կարելի ասել, որ ներկայումս այնտեղ Ռուսաստանը արդեն դուր չի գալիս: Ոչ: Պարզապես Ռուսաստանը թքած ունի այդ տարածաշրջանի վրա և ուշադրության չի արժանացնում, իսկ Թուրքիան հակառակն է անում: Նա այնտեղ դպրոցներ և հիվանդանոցներ է կառուցում, ներդրումներ է անում, խրախուսում իր քաղաքացիներին տեղափոխվել այնտեղ, որոնք էլ լրջորեն զբաղվում են այնտեղի պտղաբերության խնդիրներով, քանի որ չկա ազդեցություն տարածելու ավելի հաստատ եղանակ, քան բնակչությունը: Եվ սրանք ընդամենը երկու դրվագներ են: Եվ այդ ամենի հետևում կանգնած է թուրքական աշխարհը, քանի որ դա հզոր գաղափարախոսություն է: Այնպիսին, այնպիսին պետք է որ լիներ Ռուսական աշխարհի գաղափարախոսությունը: Այն ինչին ձգտում է հասնել Էրդողանի Թուրքիան բոլոր թուրք ժողովուրդներին միավորելն է մեկ մշակութային, տնտեսական և քաղաքական համայնքի մեջ: Սա թուրքերի կողմից առաջ քաշված հարմար ազգային գաղափար է, և որը արտահանվում է շատ ակտիվ ձևով: Նրանք իրենց պահում են այնպես, ինչպես վարվել են ռուս ցարերը 19-րդ դարում, երբ ասում էին, որ ոչ մեկին չեն օկուպացնում, այլ ազատագրում են: Հիմա թուրքերն են նման կերպ հարցը դնում: Նրանք համակարգված օգնում են «իրենց մարդկանց», և դա անում են ցուցադրական, առանց այն անիմաստ դժգոհության, որ «անօգուտ է ժողովրդի փողերով կերակրել այլոց»: Այդ քաղաքականությունն իր գագաթնակետին է հասել Արցախում ընթացած պատերազմով, որը կրել է ոչ այնքան ռազմական, որքան ցուցադրական, ապացուցողական բնույթ:

Էրդողանի գլխավոր արածը եղել է ոչ թե յոթ շրջանները հայերից հետ վերցնելը, այլ այն, որ նա հստակորեն կանգնել է Ադրբեջանի կողքին և հայտարարել, որ իր դաշնակցի հանդեպ արտահայտված ցանկացած հակադրման փորձ կհանգեցնի իր հետ ուղղակի ռազմական բախման: Եվ նա դա ասել է բացահայտորեն, առանց «խորամանկ ծրագրերի», առանց «բազմաքայլ սխեմաների», առանց «թուրքական լռությունը լսելու» կոչերի, և առանց «ինչ է, ուզու՞մ եք համաշխարհային պատերազմ» պաշտպանիչ զգուշացման: Փաստացի սուլթանն արել է այն, ինչը ցարը պետք է աներ յոթ տարի առաջ: Թուրքիան 2020 թվականին գործեց այնպես, ինչպես Ռուսաստանը պետք է գործեր 2014 թվականին Ուկրաինայում: Արդյունքում սուլթանը ունեցավ աշխարհաքաղաքական մեծ հաղթանակ: Բնականաբար, Ռուսաստանը Անդրկովկասում արել է այն առավելագույնը, ինչը կարող էր իրեն թույլ տալ այդ պահին, իհարկե, առանց պատերազմի մեջ ներքաշվելու: Կասկած չկա, որ Ռուսաստանը ներկայումս ամենևին էլ պատրաստ չէ պատերազմի, չնայած առկա «թվացյալ հայրենասիրական պաթոսին»: Բայց եթե նա ժամանակին այլ կերպ վարվեր 2014 թվականին Նովոռոսիայում, ապա ներկայիս իրավիճակը պարզապես չէր լինի, այս «թուրքական ամոթը» պարզապես տեղի չէր ունենա: Գիտե՞ք ինչու է ամեն ինչ այսպիս, և ոչ այլ կերպ, ինչու է Թուրքիան հաջողության հասնում, իսկ Ռուսաստանը ոչ: Քանի որ թուրքերն ունեն ՆՊԱՏԱԿՆԵՐ, և որի ներքո նրանք ձևակերպել են իրական ազգային գաղափարախոսությունը, որը կիսում է և հասարակությունը և էլիտան: Դա հենց նրանց հիմնական առավելությունն է ցարի և սուլթանի մենամարտում, որը, ավաղ, դեռ նոր է սկսվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյաը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular