ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` «Վինիգրետ» աղցան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևի թե, եթե խոսենք խորհրդային ժամանակների սիրելի աղցանների մասին, ապա առաջին հերթին պետք է նշել Վինեգրետ աղցանը։ Այդ գեղեցիկ ֆրանսիական անվանումով աղցանը ներկայումս էլ հաճախ է հայտնվում մեր սեղաններին։ Սկզբի համար հարկ է նշել, որ, հակառակ տարածված այն կարծիքի, այդ աղցանը ամենևին էլ հին ռուսական ուտեստ չէ, և այն հորինել են համեմատաբար վերջերս: Այնուամենայնիվ, այդ հարցում կան մի քանի վարկածներ ... Նրանցից մեկի համաձայն, առաջին անգամ «Վինեգրետը» մատուցվել է Եկատերինա Մեծին, որը, հազիվ համտեսելով այդ սառը ուտեստը, բացականչել է. «Фи, не грето!», և նման կերպ ամրագրվել է Վինեգրետ անվանումը։ Այնուամենայնիվ, պատմաբանները գտնում են, որ Վինեգրետ անունը գալիս է  ֆրանսիական լեզվից, որտեղ «vinaigre»-ն գինու քացախն է կամ շատ թթու գինին, իսկ «vinaigrette»-ն աղցանի սոուսն է, որը պետք է ներառի քացախ և բուսական յուղ: Այդ սոուսը պատրաստելու համար աղը և պղպեղը լուծում են գինու քացախի մեջ (որպես տարբերակ կարելի է օգտագործել կիտրոնի կամ լայմայի հյութ), որից հետո ավելացնում են բուսական յուղ և հարում այնքան, որ ստացվի էմուլսիա: Դրանից հետո, ցանկության դեպքում, ավելացվում է մաղադանոս, գլուխ սոխ, սամիթ,  թարխուն, չերվիլ, կանաչ սոխ և ... կայունացման համար ավելացվում է մանանեխ կամ խաշած ձվի դեղնուց:

Ինչպես երևում է նշված բաղադրատոմսից ժամանակակից «Վինեգրետում» նախկին «Վինեգրետ» սոուսից մնացել է միայն դրա ֆրանսիական անունը։ Դժվար թե ժամանակակից տնային տնտեսուհիները «Վինեգրետ» պատրաստելիս այն համեմեն հին բաղադրատոմսի սոուսով, լավագույն դեպքում կօգտագործվի քացախ ձիթայուղով կամ էլ միայն ձիթայուղ։ «Վինեգրետ» աղցանը  տարածված է եղել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԽՍՀՄ-ում և տարածված է հետխորհրդային երկրներում։ Ըստ մեկ այլ վարկածի` այդ խաշած ճակնդեղից, կարտոֆիլից, գազարից, թթու վարունգից և կանաչ սոխից կամ կաղամբից պատրաստվող աղցանը ծնվել է Ալեքսանդր 1-ինի ցարական խոհանոցում, որտեղ ժամանակին աշխատել է հայտնի ֆրանսիացի խոհարար Անտուան Քարեմը: Դիտելով ռուս խոհարարների աշխատանքը, որոնք իրեն անծանոթ աղցան են պատրաստել, և տեսնելով, որ այն համեմում են քացախով, Անտուանը բացականչել է. «Vinaigre?»: («Քացա՞խ»), ինչից ռուս խոհարարները, որոշել են, որ ֆրանսիացին նշում է ուտեստի անունը, և դրականորեն գլխով են արել ասելով. «Վինիգրետ, վինիգրետ ...»:

Այդպես էլ ցարական ճաշացուցակում հայտնվել է նույն անունով մի անսովոր աղցան, որը շուտով լայն ժողովրդականություն է ստացել և շատ է սիրվել հասարակ մարդկանց կողմից: Այդ սառը աղցանը հետագայում  արմատավորվել է ռուսական խոհանոցում, քանի որ այն գրեթե բոլորին է դուր գալիս: Ավելին, հասարակ մարդիկ, իհարկե, բարելավել են բաղադրատոմսը ըստ իրենց քիմքի: Նման  կերպ նրանք սկսել են «Վինեգրետին» ավելացնել ճկընդեղ, լոռամիրգ, թթու կաղամբ և այլն, որոնք բոլորը  բացառապես խոհանոցի ռուսական հատկանիշներ են: Բայց  «Վինեգրետի» համար ամենակարևորը սոուսն է: Այնպես որ, եթե ցանկություն կա պատրաստել «ճիշտ» աղցան, ապա դրա համար առնվազն պետք է խառնել բուսական յուղը աղի, սև պղպեղի և քացախի թույլ լուծույթի հետ:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular