ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի պրոտեկտորիատը Լեռնային Ղարաբաղի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

news-front.info-ն գրում է, որ այնպես է պատահում, որ ինչ-որ մեկը ձեռքին ունենալով լիակատար հաղթաթղթեր, հավատալով իր անխուսափելի հաղթանակին, վերջին պահին պարտվում է խաղը ինչ-որ աննշան բացթողման պատճառով: Անգամ նույնիսկ եթե նա փորձառու խաղամոլ է, կարող է պարզվել, որ միևնույն է, նա պարտվելու է: Ավելին պարտվելու է մեկին, որը անգամ այդ երեկո չի նստել թղթախաղի սեղանի մոտ, այլ միայն դիտել է խաղի ընթացքը պարզապես այն պատճառով, որ նա նախընտրում է խաղալ բազմաքայլանոց շախմատ արագ թղթախաղի փոխարեն:

Կրկին Ռուսաստանի ղեկավարությունը ցույց տվեց մտածողության իրական կայսերական մասշտաբ և ժողովուրդների ճակատագրերի նկատմամբ պատասխանատվության: Այսուհետ, Լեռնային Ղարաբաղում, որը դարերով հայերն ու ադրբեջանցիները չէին կարողանում բաժանել, փաստացի, ստեղծվել է  Ռուսաստանի պրոտեկտորիատ: Հասկանալի է, որ Բոհեմիայից և Մորավիայից հետո «պրոտեկտորիատ» բառը  ինչ-որ մեկին կարող է տհաճ թվալ, բայց չպետք է վախենալ այդ բառից: Ավելին, այդ բառը հիանալի կերպով է արտացոլում ներկայիս առաջացած փոփոխությունների էությունը: Ժամանակին Ռուսաստանի պրոտեկտորիատներ էին Ռեչ Պոսպոլիտան և Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ Բոհեմիան և Մորավիան պարզապես եղել են դասական խամաճիկային պետություններ, և այստեղ մեծ տարբերություններ կան: Ամենահետաքրքիրն այն է, որ Կրեմլի ներկայիս որոշումը «նորություն» չէ: Ամեն նոր բան միայն մոռացված հինն է: Ժամանակին, 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտով, որը մաս էր կազմում Ռուսաստանի և Բրիտանիայի միջև մղվող այսպես կոչված «Մեծ խաղ»-ի, ստորագրվել է Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, որով որպես հաղթող պետություն այլ տարածքների հետ միասին Ռուսաստանին է անցել նաև Ղարաբաղի խանությունը: Անգամ վերջին իրադարձություններին կարճ հայացք նետելը կասկած չի թողնում, որ պատմությունն, ըստ էության, կրկնվում է: Միայն թե հիմա Մեծ Պարսկաստանի փոխարեն Ռուսաստանը գործ ունի դրա մի բեկորի հետ ի դեմս Ադրբեջանի, որը կառավարվում է ծովի այն կողմը՝ Վաշինգտոնից և Լոնդոնից Ստամբուլի տարանցմամբ: Նշված «Մեծ խաղ»-ը ներկայումս էլ շարունակվում է: Առայժմ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը որոշված է հինգ տարով, բայց ռուսները այնտեղ կլինեն երկար ժամանակ, որոշակի զգուշությամբ ասելու դեպքում անգամ կարելի է ասել հավերժ: Բանն այն է, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ այնպիսի «շքեղություն», ինչպիսին են սեփական սահմաններին տարբեր «տաքության» հակամարտությունները: Ընդհանրապես, «ղարաբաղյան կեյս»-ը, ինչպես սիրում են հիմա ասել նորօրյա երիտասարդ քաղաքագետները, հետաքրքիր է առաջին հերթին մակերեսային եզրակացությունների անհամապատասխանություններով և հետագա հետևանքների խորությամբ: Ի՞նչ է տեսնում հիմա «Մեծ խաղ»-ի անփորձ փորձագետը: Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ, այդ թվում  ռազմական, և բրիտանական հատուկ ծառայությունների հուշող շշուկի ներքո, կարողացավ հաղթել Լեռնային Ղարաբաղում և ստացավ տարածքների մեծ մասը: Թուրքիան ուժեղացրեց իր ազդեցությունը ոչ միայն Բաքվում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում և վերահսկողություն սահմանեց Կովկասով անցնող առևտրային ուղիներ վրա: Ռուսաստանի ռազմական դաշնակից Հայաստանը պարտված, ճնշված և նվաստացած է: Բրիտանիան Զանգեզուրով (Հայաստանի Սյունիքի մարզ) ստացավ այսպես կոչված Նախիջևանի միջանցքը:

Ըստ որոշ լուրերի, անգլո-սաքսոնները աչք են գցել Զանգելանի ոսկու վրա, իսկ British Petroleum-ը նախատեսում է Կասպյան նավթի պաշարները տարանցել նորաստեղծ միջանցքով: Ընդհանուր առմամբ, Բրիտանիան նորից շահած է դուրս եկել: Մի խոսքով, Ռուսաստանի համար այս տեսանկյունից դիտելիս ամեն ինչ շատ հուսահատեցնող է թվում: Սա հետխորհրդային տարածքում Ռուսաստանի արտաքին քաղաքականության հերթական բացթողումն է և մեծ շախմատի խաղատախտակի վրա ռազմավարական նշանակություն ունեցող բջջի կորուստը Մեծ Բրիտանիայի օգտին: Ամեն ինչ այդպես է, բայց և այդպես չէ: Ռուսաստանը լուծեց ղարաբաղյան հակասությունների ներկա խառնաշփոթը մեկ կամային որոշմամբ, գործնականում Ալեքսանդր Մեծի պես, որը չսկսեց արձակել լեգենդար Գորդական հանգույցը, այլ կտրեց այն սրով: Արցախում ռուս խաղաղապահների և ռուս սահմանապահների տեղակայումը, և որ ամենակարևորն է, Լաչինի և Նախիջևանի միջանցքների մուտքի և ելքի վերահսկումը արմատապես է փոխում ամբողջ դասավորվածությունը:

Թուրքերը, որոնք շատ բան են արել այս պատերազմում, ստիպված են բավարարվել ոչ թե Ղարաբաղում, այլ Ադրբեջանում  դիտորդների նվաստացուցիչ տեղակայմամբ, և, որ ամենակարևորն է, Ղարաբաղի տարածքում հայտնվելու ամբողջական արգելքով: Սա առաջին հերթին:

Բրիտանացիները, որոնք երազում էին տարածքից հեռացնել ռուսներին, ստիպված են դիտել, թե ինչպես Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում, այլ նաև էլ ավելի է ամրապնդվում (հիմնականում ռազմական) տարածքում և դրանով իսկ ձեռք է բերում ողջ Անդրկովկասի վերահսկողության ռազմավարական կետ: Չմոռանանք նաև Գյումրիում արդեն գոյություն ունեցող ռուսական ռազմաբազայի մասին: Սա երկրորդ հերթին:

Ըստ էության, չնայած Ադրբեջանը մեծ հրճվանքով տոնում է հաղթանակը, պարզվում է, որ հիմնական պարտվողն է: Երազելով Ղարաբաղում խորվաթական սցենարի մասին՝ նա փաստացի, ստացավ երկրորդ Հարավային Օսիա: Բաքուն հիմա էլ չի վերահսկում Ղարաբաղը ճիշտ այնպես, ինչպես մինչ այդ, բայց հիմա այլևս չի էլ կարող երազել այն նորից նվաճելու մասին: Սա երրորդ հերթին:

Ինչ վերաբերում է հենց Արցախի բնակիչներին և Հայաստանի այն հայերին, որոնք  կնքված պայմանագիրը ընկալում են որպես կապիտուլացիա, ապա նրանց կարելի է խորհուրդ տալ չշտապել հուզական եզրահանգումներ անել: Ներկայիս ռազմական պարտությունը Հայաստանը և ամբողջ հայ ժողովուրդը կարող է հեշտությամբ վերածվել ռազմավարական հաղթանակի: Բավական է վերջապես դադարել լսել քեռի Սորոսի դրածոներին և ընդունել մեկ պարզ ճշմարտություն. այս աշխարհում Հայաստանը կարող է գոյատևել միայն Ռուսաստանի հետ սերտ դաշինքում, իսկ իդեալականն է ընդհանուր պետության բաղկացուցիչ մաս կազմելը: Ստեփանակերտը դե ֆակտո արդեն գնացել է այդ ճանապարհով: Ժամանակն է, որ Երևանը ևս ռազմավարական որոշում կայացնի և դրանում կարելի է ապավինել միայն հայ ժողովրդի դարավոր իմաստնությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular